https://arm.sputniknews.ru/20250713/erekhan-hajtnabervel-e-geti-apin-inchpes-e-getazatum-kvorats-pvoqriky-hajtnvel-lanjazatum-91290024.html
Երեխան հայտնաբերվել է գետի ափին. ինչպես է Գետազատում կորած փոքրիկը հայտնվել Լանջազատում
Երեխան հայտնաբերվել է գետի ափին. ինչպես է Գետազատում կորած փոքրիկը հայտնվել Լանջազատում
Sputnik Արմենիա
Ժամեր շարունակ լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվել տարածքում, այդ թվում՝ մոտակա ջրանցքում։ 13.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-13T21:16+0400
2025-07-13T21:16+0400
2025-07-13T21:19+0400
հայաստան
արարատի մարզ
երեխա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/13/23804579_0:85:1600:985_1920x0_80_0_0_712b215b4ad0063b3adbf971a2be6eb2.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik․ Արարատի մարզի Գետազատ գյուղի հանգստյան գոտում երեխան խաղալիս մոլորվել է, փորձելով գտնել հարազատներին՝ քայլել է հակառակ ուղղությամբ ու այդպես հայտնվել Լանջազատ գյուղում։ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը ֆեյքբուքյան էջում որոշ մանրամասներ է հայտնել տեղի ունեցած դեպքի առնչությամբ։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գետազատ գյուղի հանգստի գոտում 13։20-ի սահմաններում 4 տարեկան աղջիկ է կորել, նա հայտնաբերվել է ավելի քան 4 ժամ որոնումներից հետո։Սարգսյանի խոսքով` լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվել տարածքում, այդ թվում՝ մոտակա ջրանցքում։ Երեխայի մոր հետ հոգեբան է աշխատել։ Ոստիկաններն ու փրկարարները կինոլոգիական խմբերի օգնությամբ պարզել են երեխայի հնարավոր գտնվելու վայրը։Նա ընդգծել է, որ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։
արարատի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/13/23804579_88:0:1512:1068_1920x0_80_0_0_49e361a871f8169a0c1b3530a8db4c77.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արարատի մարզ, երեխա
հայաստան, արարատի մարզ, երեխա
Երեխան հայտնաբերվել է գետի ափին. ինչպես է Գետազատում կորած փոքրիկը հայտնվել Լանջազատում
21:16 13.07.2025 (Թարմացված է: 21:19 13.07.2025) Ժամեր շարունակ լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվել տարածքում, այդ թվում՝ մոտակա ջրանցքում։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik․ Արարատի մարզի Գետազատ գյուղի հանգստյան գոտում երեխան խաղալիս մոլորվել է, փորձելով գտնել հարազատներին՝ քայլել է հակառակ ուղղությամբ ու այդպես հայտնվել Լանջազատ գյուղում։ ՆԳՆ մամուլի խոսնակ
Նարեկ Սարգսյանը ֆեյքբուքյան էջում որոշ մանրամասներ է հայտնել տեղի ունեցած դեպքի առնչությամբ։
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ Գետազատ գյուղի հանգստի գոտում 13։20-ի սահմաններում 4 տարեկան աղջիկ է կորել, նա
հայտնաբերվել է ավելի քան 4 ժամ որոնումներից հետո։
Սարգսյանի խոսքով` լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվել տարածքում, այդ թվում՝ մոտակա ջրանցքում։ Երեխայի մոր հետ հոգեբան է աշխատել։ Ոստիկաններն ու փրկարարները կինոլոգիական խմբերի օգնությամբ պարզել են երեխայի հնարավոր գտնվելու վայրը։
«Ժամը 18։40-ի սահմաններում 4-ամյա երեխան հայտնաբերվել է Արարատի մարզի Լանջազատ բնակավայրում՝ գետի ափին։ Փոքրիկի մարմնի վրա վնասվածքներ են եղել։ Առկա քերծվածքները նա ստացել է երկար քայլելու և ճանապարհին ճյուղերին հպվելու հետևանքով։ Երեխան տեղափոխվել է բժշկական կենտրոն»,- հայտնել է Սարգսյանը։
Նա ընդգծել է, որ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։