00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Արսեն Գասպարյան
Հեղափոխություններից հետո իշխանությունը սովորաբար փորձում է իրեն ենթարկեցնել նաև հոգևոր իշխանությանը․ Արսեն Գասպարյան
13:05
4 ր
Էդմոն Մարուքյան
Կաթողիկոս կա, բայց պետություն չկա. Էդմոն Մարուքյան
13:10
3 ր
Իշխան Սաղաթելյան
Վարչախումբը շարունակելու է թիրախավորել եկեղեցին`իր նպատակին հասնելու համար. Իշխան Սաղաթելյան
13:13
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:01
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԲՏ ոլորտի նոր ռազմավարությունը նախատեսվում է ներկայացնել 2026-ին. փոխնախարար

© SputnikՌուբեն Սիմոնյան
Ռուբեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 13.07.2025
Բաժանորդագրվել
Ռազմավարության մշակումը սկսվել էր անցյալ տարի, ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, որը, սակայն, այս տարվա փետրվարին ընդհատվել է։ Ուստի աշխատանքը կավարտվի պետական բյուջեի ֆինանսավորմամբ։ Փաստաթղթում պետք է ներառվեն թե՛ ստարտափերի, թե՛ կրթության զարգացման ծրագրերը։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Հայաստանի ԲՏ ոլորտի զարգացման նոր ռազավարությունը նախատեսվում է կառավարության հաստատմանը ներկայացնել 2026 թվականին։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։
Ռազմավարության մշակումը սկսվել էր անցյալ տարի, ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, որը, սակայն, այս տարվա փետրվարին ընդհատվել է։ Ուստի մոտ մեկ ամիս առաջ ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով ծրագրի շարունակականության ապահովումը։ Նախատեսվում է ավարտել այդ աշխատանքը մինչ տարեվերջ, որից հետո պատրաստի նախագիծը կներկայացվի կառավարության հաստատմանը։
Հայկական ստարտափի «խելացի» ակնոցները կօգնեն կույրերին անցնել փողոցն ու ավտոբուս նստել
Ռազմավարությունում պետք է արտացոլված լինեն նաև ստարտափ էկոհամակարգի զարգացման ռազմավարական մոտեցումները։
Վերջերս կառավարությունն ազդարարեց, որ Plug and Play ընկերության հետ համագործակցությունը երկարաձգվելու է երեք տարով, ընդ որում` Plug and Play–ը Հայաստանում կբացի մասնաճյուղ և կընդլայնի իր ծրագրերը։ Համագործակցության 3 տարիների ընթացքում աքսելերատորը կիրականացնի ինկուբացիոն, նախաաքսելերացիոն և աքսելերացիոն ծրագրեր:
2024 թվականին հայտարարված դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթող էր ճանաչվել Plug & Play Germany GmbH կազմակերպությունը, որը Հայաստանում իրականացրել է 26 շաբաթյա աքսելերացիոն ծրագիր, որի ընթացքում աշխարհի տարբեր երկրներից Հայաստան են ժամանել բարձր որակավորում ունեցող 46 մասնագետներ, որոնք անհատական խորհրդատվություն են իրականացրել մասնակից 20 ստարտափների համար՝ օժանդակելով նաև նրանց զարգացմանն ու գործարար կապերի հաստատմանը:
Այս ծրագրի շնորհիվ տեղական ստարտափները կկարողանան մուտք գործել գլոբալ շուկաներ, կապ հաստատել միջազգային ներդրողների հետ, հստակեցնել բիզնես ռազմավարությունը։
Երեխաներին «կհիշեցնի» ատամները մաքրելու մասին. հայկական ստարտափը նոր հավելված է մշակում
Այս տարի ԲՏԱ նախարարությունը նորից կանցկացնի 3 մասնագիտական հաքաթոններ, մասսայական ուսուցման ծրագրեր մարզերում, «Գաղափարից մինչև բիզնես» ծրագրի գաղափարի բաղադրիչը, «Ներուժ» ծրագիրը և այլն։ Այդ ծրագրերի իրականացման համար նախարարությունը շարունակում է ակտիվորեն համագործակցել ոլորտային միությունների, առանձին ընկերությունների, ինչպես նաև համալսարանների հետ։
Լրահոս
0