00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վաշինգտոնը Հարավային Կովկասը դիտարկում է որպես ռազմավարական միջանցք. Օսկանյան

© Photo : Social media of Vartan OskanianՀանդիպումներ Վաշինգտոնում
Հանդիպումներ Վաշինգտոնում - Sputnik Արմենիա, 1920, 12.07.2025
Բաժանորդագրվել
Քննարկումները առնվազն հուշել են ԱՄՆ-ին, որ գոյություն ունեն այլընտրանքային տեսակետներ այն մոտեցումներին, որոնք պայմանավորված են կարճաժամկետ շահերով, նեղ հեռանկարով և արհեստական արագ լուծումներով։
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Վաշինգտոնում Հարավային Կովկասը դիտարկվում է որպես ռազմավարական միջանցք։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան էջում՝ վերլուծելով Վաշինգտոն իր այցը։
Նա տեղեկացրել է, որ շաբաթվա սկզբին Վաշինգտոնում էր շվեյցարացի երկու խորհրդարանականների՝ Դաշնային-դեմոկրատական միության անդամ Էրիխ Ֆոնթոբելի և Շվեյցարիայի Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Լուկաս Ռայմաննի, ինչպես նաև «Քրիստոնեական Համերաշխություն» կազմակերպության ներկայացուցիչ դոկտոր Ջոն Էյբների հետ։ Միասին ներկայացրել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Շվեյցարական խաղաղության նախաձեռնությունը ԱՄՆ-ին՝ կոչ անելով աջակցել այս ջանքերին։ Երեքօրյա այցի ընթացքում Օսկանյանը տասնյակ բարձրաստիճան աշխատակիցների հետ հանդիպումներ է ունեցել։
Օսկանյանը նշել է, որ իր տպավորությամբ՝ ԱՄՆ-ը առաջնորդվում է նախագահ Թրամփի վճռականությամբ՝ հնարավորինս արագ խաղաղություն հաստատել որքան հնարավոր է շատ հակամարտություններում՝ օգտագործելով իր ազդեցությունը։ Հայաստան-Ադրբեջան այսպես կոչված խաղաղության գործընթացը այդ քաղաքականության թիրախներից մեկն է։
«Վաշինգտոնում Հարավային Կովկասը դիտարկվում է որպես ռազմավարական միջանցք՝ կենսական նշանակության էներգետիկ տարանցիկ ուղի, Իրանի սահմանին հարող բուֆերային գոտի և տարածաշրջան, ինչպես նաև Ոուսաստանի և Իրանի, թեև թուլացող, ազդեցության ոլորտ։ Այս համատեքստում Ադրբեջանը դիտարկվում է որպես կարևոր գործընկեր՝ ոչ միայն որպես այլընտրանքային էներգիայի մատակարար, այլև որպես երկիր, որը համագործակցում է Իսրայելի հետ անվտանգության ոլորտում և դաշնակից է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային։ Այս գործոններն Ադրբեջանին դարձնում են ԱՄՆ տարածաշրջանային ռազմավարության առանցքային, թեև բարդ դերակատար։ Հայաստանը դիտարկվում է որպես երկիր, որն այլևս չունի խաղաքարտեր, սակայն անհրաժեշտ է նրան աջակցություն՝ խուսափելու համար նոր կորուստներից և ծայրահեղ զիջումներից»,–գրել է նա։
Օսկանյանն ընդգծել է, որ իր բոլոր զրուցակիցները ըմբռնումով էին մոտենում Շվեյցարական խաղաղության նախաձեռնությանը, հատկապես՝ արցախցիների վերադարձի իրավունքին։ Նրա խոսքով` հանդիպումներից յուրաքանչյուրում հնչում էր նույն հարցը՝ արդյո՞ք այս նախաձեռնությունը կարող է խանգարել Հայաստան-Ադրբեջան ընթացիկ բանակցություններին։
Այդ հարցին Օսկանյանը հստակ պատասխան է տվել. խաղաղություն, որը Լեռնային Ղարաբաղից տեղահանված 150,000 հայերին թողնում է մշտական անորոշության մեջ, չի կարող լինել կայուն։ Ավելին, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնագաղթին և ինքնակառավարման համակարգի լուծարմանը լռությամբ արձագանքելը խաթարում է միջազգային իրավունքի հիմքերը և վտանգավոր նախադեպ է ստեղծում ամբողջ աշխարհում։ Վերադարձի իրավունքը քաղաքական զիջում չէ, այլ իրավական և բարոյական պարտավորություն՝ ամրագրված ՄԱԿ-ի կոնվենցիաներով և միջազգային մարդու իրավունքների փաստաթղթերով։
Այս առումով Շվեյցարական նախաձեռնությունը ոչ թե մրցակից կամ խանգարող գործընթաց է, այլ լրացնող հնարավորություն՝ ապահովելու չեզոք և սկզբունքային հարթակ երկխոսության համար, որի նպատակն է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ, արժանապատիվ և հավաքական վերադարձը։
«Կարծում եմ, որ մեր այցը Վաշինգտոն շատ ժամանակին էր, իսկ քննարկումները առնվազն հուշեցին ԱՄՆ-ին, որ գոյություն ունեն այլընտրանքային տեսակետներ այն մոտեցումներին, որոնք պայմանավորված են կարճաժամկետ շահերով, նեղ հեռանկարով և արհեստական արագ լուծումներով»,–գրել է Օսկանյանը։
Նշենք, որ Շվեյցարական խաղաղության նախաձեռնությունը հիմնված է Շվեյցարիայի խորհրդարանի՝ 2025 թ. մարտին ընդունած բանաձևի վրա, որով Դաշնային Խորհրդին հանձնարարվում է հնարավորինս շուտ՝ ոչ ուշ քան մեկ տարվա ընթացքում, կազմակերպել միջազգային խաղաղության համաժողով՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Նախաձեռնության նպատակը բաց երկխոսության հնարավորություն ստեղծելն է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև՝ միջազգային վերահսկողությամբ կամ դերակատարների ներկայությամբ, որպեսզի քննարկվեն պատմականորեն այնտեղ բնակվող հայ բնակչության անվտանգ ու հավաքական վերադարձի հնարավորությունները։
Լրահոս
0