https://arm.sputniknews.ru/20250712/siriaji-nakhagahy-ajcelel-e-adrbejan-91264211.html
Սիրիայի նախագահը այցելել է Ադրբեջան
Սիրիայի նախագահը այցելել է Ադրբեջան
Sputnik Արմենիա
Մայիսին Սիրիայի նախագահն ընդունել էր ադրբեջանական պատվիրակությանը, որը գլխավորում էր փոխվարչապետ Սամիր Շարիֆովը: 12.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-12T15:45+0400
2025-07-12T15:45+0400
2025-07-12T15:45+0400
սիրիա
ադրբեջան
բաքու
ահմեդ ալ-շարաա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0c/91259250_0:0:901:508_1920x0_80_0_0_7e5edc6beb733b94d717594ebabf2e58.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաան այսօր աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան: Սա նոր կարգավիճակով նրա առաջին պաշտոնական այցն է Բաքու, թեև ավելի վաղ նա արդեն հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:Արդեն տեղի է ունեցել երկու առաջնորդների ընդլայնված կազմով հանդիպումը, որի շրջանակներում քննարկվել են երկկողմ փոխգործակցությանն ու տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր:Ահմեդ աշ-Շարաան, որը նաև հայտնի է որպես Աբու Մուհամմադ ալ-Ջուլանի, նախկինում ղեկավարել է «Հայաթ Թահրիր աշ-Շամ» շարժումը (ճանաչվել է ահաբեկչական և արգելված է ՌԴ-ում): 2024 թվականի դեկտեմբերին նա դարձել է Սիրիայում իշխանափոխության հանգեցրած ընդդիմադիր շարժման առանցքային դեմքերից մեկը։ 2025 թվականի հունվարին աշ-Շարաան պաշտոնապես ստանձնել է Սիրիայի անցումային շրջանի նախագահի պաշտոնը։Ավելի վաղ՝ այս տարվա մայիսին, աշ-Շարաան Դամասկոսում ընդունել էր Ադրբեջանի փոխվարչապետ Սամիր Շարիֆովի գլխավորած պատվիրակությանը: Բանակցությունների ընթացքում քննարկվել էին երկկողմ հարաբերությունների զարգացման, տարածաշրջանային գործընթացների և տնտեսական համագործակցության հետ կապված հարցեր։
սիրիա
ադրբեջան
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0c/91259250_103:0:827:543_1920x0_80_0_0_db1e8f878037e5cfe1f18c7823351dcb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, ադրբեջան, բաքու, ահմեդ ալ-շարաա
սիրիա, ադրբեջան, բաքու, ահմեդ ալ-շարաա
Սիրիայի նախագահը այցելել է Ադրբեջան
Մայիսին Սիրիայի նախագահն ընդունել էր ադրբեջանական պատվիրակությանը, որը գլխավորում էր փոխվարչապետ Սամիր Շարիֆովը:
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաան այսօր աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան: Սա նոր կարգավիճակով նրա առաջին պաշտոնական այցն է Բաքու, թեև ավելի վաղ նա արդեն հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Արդեն տեղի է ունեցել երկու առաջնորդների ընդլայնված կազմով հանդիպումը, որի շրջանակներում քննարկվել են երկկողմ փոխգործակցությանն ու տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր:
Այցի ընթացքում Սիրիայի էներգետիկայի նախարար Մուհամեդ ալ Բաշիրը և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար, SOCAR պետական նավթային ընկերության դիտորդական խորհրդի նախագահ Միկաիլ Ջաբարովը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:
Ահմեդ աշ-Շարաան, որը նաև հայտնի է որպես Աբու Մուհամմադ ալ-Ջուլանի, նախկինում ղեկավարել է «Հայաթ Թահրիր աշ-Շամ» շարժումը (ճանաչվել է ահաբեկչական և արգելված է ՌԴ-ում): 2024 թվականի դեկտեմբերին նա դարձել է Սիրիայում իշխանափոխության հանգեցրած ընդդիմադիր շարժման առանցքային դեմքերից մեկը։ 2025 թվականի հունվարին աշ-Շարաան պաշտոնապես ստանձնել է Սիրիայի անցումային շրջանի նախագահի պաշտոնը։
Ավելի վաղ՝ այս տարվա մայիսին, աշ-Շարաան Դամասկոսում ընդունել էր Ադրբեջանի փոխվարչապետ Սամիր Շարիֆովի գլխավորած պատվիրակությանը: Բանակցությունների ընթացքում քննարկվել էին երկկողմ հարաբերությունների զարգացման, տարածաշրջանային գործընթացների և տնտեսական համագործակցության հետ կապված հարցեր։