00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կաթողիկոսին մերժողները մերժում են նաև իրենց մկրտությունը. քահանաներն ընդդիմանում են

© Photo : Info Service Dept of the Mother SeeՔահանայաց ժողովում
Քահանայաց ժողովում - Sputnik Արմենիա, 1920, 12.07.2025
Բաժանորդագրվել
Եթև որևէ մեկը Ամենայն հայոց կաթողիկոսին դիմում է ավազանի անունով, ուրեմն չի ընդունում կաթողիկոսի 4 անգամ մյուռոն օրհնությունները, վերջին 2.5 տասնամյակում ձեռնադրված բոլոր քահանաներին, բոլոր եպիսկոպոսներին, բոլոր մկրտությունները։
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցու քահանաները շարունակում են հրապարակայնորեն աջակցել Ամենայն հայոց կաթողիկոսին։
«Եթե որևէ պետական պաշտոնյա ակնհայտ դիտավորությամբ հարվածում է Ամենայն հայոց կաթողիկոսին, նշանակում է ուղիղ հարվածում է եկեղեցուն և Հայոց պետականության հիմքերին։ Ցանկացած անհարգալից վերաբերմունք ուղղված կաթողիկոսին, դա ուղղված է եկեղեցու և ողջ հավատացյալների դեմ»,– այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Տեր Արարատ քահանա Պողոսյանը։
Նրա խոսքով` Հայ առաքելական սուրբ եկեղեցու բազմադարյա ավանդության համաձայն՝ հոգևորականը ձեռնադրության պահին ստանում է նոր անուն։ Սա ոչ միայն ծիսակարգ է, այլև խորհրդանշական և աստվածաբանական իմաստ ու կարևորություն ունեցող արարողություն։ Այն խորհրդանշում է հոգևոր վերածնունդ և անձի ամբողջական նվիրում Աստծուն ու եկեղեցուն, աշխարհիկ կյանքից անցում հոգևոր կյանքին և սպասավորությանը։
«Որևէ մեկը չի կարող ձեռնադրված և օծում ստացած հոգևորականին դիմել ավազանի անունով։
Եթև որևէ մեկը Ամենայն հայոց կաթողիկոսին դիմում է ավազանի անունով, ուրեմն չի ընդունում կաթողիկոսի 4 անգամ մյուռոն օրհնությունները, վերջին 2.5 տասնամյակում ձեռնադրված բոլոր քահանաներին, բոլոր եպիսկոպոսներին, բոլոր մկրտությունները, քանի որ դրանց անբաժան մասը սրբալույս մյուռոնն է։ Այսինքն՝ կաթողիկոսին չընդունելով, նրանք չեն ընդունում նաև իր օրհնած մյուռոնը, դրանից ավելի մեծ մեղք քրիստոնյան չի կարող գործել, քանի որ սուրբ հոգու դեմ հայհոյությունն աններելի մեղք է, որը վկայվում է սուրբ գրքով»,–ասաց Տեր Արարատ քահանա Պողոսյանը։
Նա ընդգծեց, որ Գևորգ 6–րդ Չորեքչյան կաթողիկոսը շատ դիպուկ բնորոշել է, թե ով է Ամենայն հայոց կաթողիկոսը. նա անձ չէ, այլ հայրապետական գաղափարի մարմնացում, հետևաբար կաթողիկոսի մեջ դիտարկվում է եկեղեցու ողջ նվիրապետությունը։
Հիշեցնենք` երեկ կայացավ Քահանայաց դասի ժողովը, որտեղ հոգևորականները դատապարտում էին Վեհափառի նկատմամբ հարձակումները, Միքայել Աջապահյանի կալանքը և իրենց որդիական զորակցությունն էին հայտնում Հայոց հովվապետին:
Լրահոս
0