https://arm.sputniknews.ru/20250712/pashinjany-khndir-e-drel-barerarin-dardznel-ahabekich-ka-nvor-hrahang-zlm-91255725.html
Փաշինյանը խնդիր է դրել բարերարին «դարձնել» ահաբեկիչ, կա նոր հրահանգ. ԶԼՄ
Փաշինյանը խնդիր է դրել բարերարին «դարձնել» ահաբեկիչ, կա նոր հրահանգ. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ընդգծվում է, որ դիվանագիտական տարբեր մակարդակներում Փաշինյանի թիմը պնդումներով փորձում է ներկայացնել իրավիճակը որպես «հայկական 9/11»՝ այսպես ճանապարհ հարթելով... 12.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-12T10:54+0400
2025-07-12T10:54+0400
2025-07-12T12:13+0400
սամվել կարապետյան
նիկոլ փաշինյան
հայ առաքելական եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90794743_0:117:2730:1653_1920x0_80_0_0_f5e90cd90438a1a82a6638bdbfcc3aa8.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր նեղ շրջապատում հնչեցրել է միանշանակ հրահանգ՝ Սամվել Կարապետյանի և Հայ առաքելական եկեղեցու դեմ պետք է ծավալել տեղեկատվական լայնամասշտաբ հարձակում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։Ընդգծվում է, որ դիվանագիտական տարբեր մակարդակներում՝ ՄԱԿ-ից մինչև տարբեր think tank-եր, Փաշինյանի թիմը պնդումներով փորձում է ներկայացնել իրավիճակը որպես «հայկական 9/11»՝ այսպես ճանապարհ հարթելով հստակ թիրախների դեմ սանձազերծված քարոզչական պատերազմի համար։Նույն աղբյուրները հավելում են, որ անգամ ամենաանմեղ կարծիքները կամ մտահոգության արտահայտումները Փաշինյանի թիմի կողմից ընկալվում են անթույլատրելի:«Երբ ԱՄՆ կոնգրեսի Հայկական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բրեդ Շերմանը հայտարարեց, որ «մտահոգված է բարերար Սամվել Կարապետյանի կալանքով», ՔՊ-ական Արսեն Թորոսյանը բոցաշունչ ելույթով հարձակվեց նրա վրա՝ պնդելով, թե «Կարապետյանը ահաբեկիչ է»,–գրում է օրաթերթը։Ըստ տեղեկությունների` իշխանական աղբյուրներին մոտ գտնվող վերլուծաբանները սա դիտարկում են որպես տեղեկատվական ինկվիզիցիայի նոր փուլ. երբ կասկածը դառնում է մեղադրանք, իսկ հակառակ կարծիքը՝ թշնամանք։Նշվում է, որ այս ֆոնին ակնհայտ է դառնում, որ թիրախում միայն Սամվել Կարապետյանը չէ. հարվածի տակ է նաև Հայ առաքելական եկեղեցին, իսկ Վեհափառի դեմ հարձակման նոր քայլեր են մշակվում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90794743_0:0:2730:2048_1920x0_80_0_0_05f181eaf80b644a56b4e1bbe003ef2c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, նիկոլ փաշինյան, հայ առաքելական եկեղեցի
սամվել կարապետյան, նիկոլ փաշինյան, հայ առաքելական եկեղեցի
Փաշինյանը խնդիր է դրել բարերարին «դարձնել» ահաբեկիչ, կա նոր հրահանգ. ԶԼՄ
10:54 12.07.2025 (Թարմացված է: 12:13 12.07.2025) Ընդգծվում է, որ դիվանագիտական տարբեր մակարդակներում Փաշինյանի թիմը պնդումներով փորձում է ներկայացնել իրավիճակը որպես «հայկական 9/11»՝ այսպես ճանապարհ հարթելով հստակ թիրախների դեմ սանձազերծված քարոզչական պատերազմի համար։
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր նեղ շրջապատում հնչեցրել է միանշանակ հրահանգ՝ Սամվել Կարապետյանի և Հայ առաքելական եկեղեցու դեմ պետք է ծավալել տեղեկատվական լայնամասշտաբ հարձակում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Ըստ մեզ հասած տվյալների՝ այս քարոզչական ռազմավարության նպատակը մեկն է միջազգային հանրությանը համոզել, թե գործ ունենք ահաբեկչությանն առնչվող կառույցների ու անձանց հետ. ուստի, սոլիդարության կամ համերաշխության որևէ դրսևորում պետք է կանխել արմատից։ Փակ դռների ետևում Փաշինյանն ասում է՝ այնքան պետք է կրկնենք, մինչև աշխարհում չմնա մի մարդ, ով կկասկածի, թե Սամվել Կարապետյանը և եկեղեցին ահաբեկիչ չեն։ Քարոզչական շտաբի ներսում նույնիսկ շրջանառվում է ձևակերպումը՝ «բարձրացնել տեղեկատվական աղմուկի աստիճանը մինչև ինֆորմացիոն շոկի»»,– պարբերականին պատմել է աղբյուրը։
Ընդգծվում է, որ դիվանագիտական տարբեր մակարդակներում՝ ՄԱԿ-ից մինչև տարբեր think tank-եր, Փաշինյանի թիմը պնդումներով փորձում է ներկայացնել իրավիճակը որպես «հայկական 9/11»՝ այսպես ճանապարհ հարթելով հստակ թիրախների դեմ սանձազերծված քարոզչական պատերազմի համար։
Նույն աղբյուրները հավելում են, որ անգամ ամենաանմեղ կարծիքները կամ մտահոգության արտահայտումները Փաշինյանի թիմի կողմից ընկալվում են անթույլատրելի:
«Երբ ԱՄՆ կոնգրեսի Հայկական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բրեդ Շերմանը հայտարարեց, որ «մտահոգված է բարերար Սամվել Կարապետյանի կալանքով», ՔՊ-ական Արսեն Թորոսյանը բոցաշունչ ելույթով հարձակվեց նրա վրա՝ պնդելով, թե «Կարապետյանը ահաբեկիչ է»,–գրում է օրաթերթը։
Ըստ տեղեկությունների` իշխանական աղբյուրներին մոտ գտնվող վերլուծաբանները սա դիտարկում են որպես տեղեկատվական ինկվիզիցիայի նոր փուլ. երբ կասկածը դառնում է մեղադրանք, իսկ հակառակ կարծիքը՝ թշնամանք։
Նշվում է, որ այս ֆոնին ակնհայտ է դառնում, որ թիրախում միայն Սամվել Կարապետյանը չէ. հարվածի տակ է նաև Հայ առաքելական եկեղեցին, իսկ Վեհափառի դեմ հարձակման նոր քայլեր են մշակվում։