https://arm.sputniknews.ru/20250712/lavrvovy-khvosel-e-phenjani-het-banakcutjunneri-arancqajin-temaneri-masin-91255888.html
Լավրովը խոսել է Փհենյանի հետ բանակցությունների առանցքային թեմաների մասին
Լավրովը խոսել է Փհենյանի հետ բանակցությունների առանցքային թեմաների մասին
Sputnik Արմենիա
Ռուսաստանն ու ԿԺԴՀ-ն ընդլայնում են համագործակցությունը. վերականգնվում են տրանսպորտային կապերը, ամրապնդվում է քաղաքական երկխոսությունը, իսկ ՆԱՏՕ-ի կողմից... 12.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-12T11:10+0400
2025-07-12T11:10+0400
2025-07-12T11:50+0400
սերգեյ լավրով
հյուսիսային կորեա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1d/90758534_98:268:3263:2048_1920x0_80_0_0_d6507f797815f173b28afd9decaa7e76.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Ռուսաստանն ու ԿԺԴՀ-ն ծրագրում են վերսկսել ծովային հաղորդակցությունը: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ վերականգնվել են ավիաչվերթերը Մոսկվայի, Խաբարովսկի և Փհենյանի միջև, և հաջորդ քայլը կլինի ծովային երթուղիների գործարկումը: Լավրովի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Նախարարը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ինը մշտական կապի մեջ են:Բանակցությունների թեմաներից Լավրովն առանձնացրել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ընդլայնման փորձերի վերաբերյալ երկու կողմերի մտահոգությունը:«Կարևոր ենք համարում հասնել տարածաշրջանի բոլոր պետությունների համար հավասար և անբաժանելի անվտանգության ապահովման հուսալի մեխանիզմների ստեղծմանը՝ հիմնված արտադաշինքային մոտեցումների վրա։ Ընդգծվել է տարածաշրջանային խաղացողներից դուրս նեղ ձևաչափով դաշինքների ցանց կառուցելու և Հյուսիսատլանտյան դաշինքի ենթակառուցվածքներն այստեղ առաջ տանելու փորձերի հակաարդյունավետությունն ու վտանգը», - ասել է նա։Նախարարը նաև մեկնաբանել է Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը:Նա հավելել է, որ ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի մասնակցությամբ շարունակվում է ԿԺԴՀ-ի շուրջ ռազմական շինարարությունը, և հորդորել է զերծ մնալ այդ դաշինքների՝ հակակորեական և հակառուսական նպատակներով գործունեությունից:Բացի այդ, Լավրովը նշել է, որ Մոսկվան լուրջ չի ընդունում «Ուկրաինայի պաշտպանության համար բազմազգ ուժերի կորպուսի» ստեղծման գաղափարը: Նրա խոսքով՝ ուշադրության արժանի չեն «տարբեր այն ցնորքները, որոնք առաջ են քաշվում նրանց կողմից, որ ցանկանում են իրենց ցուցադրել միջազգային ասպարեզում»։
հյուսիսային կորեա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1d/90758534_367:0:3098:2048_1920x0_80_0_0_a7a1febb8d8507ee91c11fa1c3ca11c7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, հյուսիսային կորեա, ռուսաստան
սերգեյ լավրով, հյուսիսային կորեա, ռուսաստան
Լավրովը խոսել է Փհենյանի հետ բանակցությունների առանցքային թեմաների մասին
11:10 12.07.2025 (Թարմացված է: 11:50 12.07.2025) Ռուսաստանն ու ԿԺԴՀ-ն ընդլայնում են համագործակցությունը. վերականգնվում են տրանսպորտային կապերը, ամրապնդվում է քաղաքական երկխոսությունը, իսկ ՆԱՏՕ-ի կողմից Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ռազմականացմանը հակազդելը դառնում է ընդհանուր դիրքորոշում:
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Ռուսաստանն ու ԿԺԴՀ-ն ծրագրում են վերսկսել ծովային հաղորդակցությունը: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ վերականգնվել են ավիաչվերթերը Մոսկվայի, Խաբարովսկի և Փհենյանի միջև, և հաջորդ քայլը կլինի ծովային երթուղիների գործարկումը: Լավրովի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նախարարը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ինը մշտական կապի մեջ են:
«Նրանք պարբերաբար ուղերձներ են փոխանակում, և այդ պրակտիկան ոչ ոք չի պատրաստվում դադարեցնել։ Երկխոսության կոնկրետ առիթները որոշում են մեր ղեկավարները», - նշել է նա։ Հնարավոր հանդիպումներ, նրա խոսքով, «հաստատ կլինեն», բայց ամսաթիվը և վայրը կհամաձայնեցվեն լրացուցիչ:
Բանակցությունների թեմաներից Լավրովն առանձնացրել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ընդլայնման փորձերի վերաբերյալ երկու կողմերի մտահոգությունը:
«Կարևոր ենք համարում հասնել տարածաշրջանի բոլոր պետությունների համար հավասար և անբաժանելի անվտանգության ապահովման հուսալի մեխանիզմների ստեղծմանը՝ հիմնված արտադաշինքային մոտեցումների վրա։ Ընդգծվել է տարածաշրջանային խաղացողներից դուրս նեղ ձևաչափով դաշինքների ցանց կառուցելու և Հյուսիսատլանտյան դաշինքի ենթակառուցվածքներն այստեղ առաջ տանելու փորձերի հակաարդյունավետությունն ու վտանգը», - ասել է նա։
Նախարարը նաև մեկնաբանել է Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը:
«Մենք հասկանում ենք նրանց կողմից միջուկային ծրագիր իրականացնելու պատճառները։ ԿԺԴՀ-ի ղեկավարությունը Իրանին իսրայելա-ամերիկյան հարվածներից շատ առաջ է համապատասխան հետևություններ արել: Հենց այն պատճառով, որ այդ եզրակացություններն արվել են ժամանակին, ԿԺԴՀ-ի դեմ ոչ ոք չի էլ մտածում ուժ կիրառել», - հայտարարել է Լավրովը։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի մասնակցությամբ շարունակվում է ԿԺԴՀ-ի շուրջ ռազմական շինարարությունը, և հորդորել է զերծ մնալ այդ դաշինքների՝ հակակորեական և հակառուսական նպատակներով գործունեությունից:
Բացի այդ, Լավրովը նշել է, որ Մոսկվան լուրջ չի ընդունում «Ուկրաինայի պաշտպանության համար բազմազգ ուժերի կորպուսի» ստեղծման գաղափարը: Նրա խոսքով՝ ուշադրության արժանի չեն «տարբեր այն ցնորքները, որոնք առաջ են քաշվում նրանց կողմից, որ ցանկանում են իրենց ցուցադրել միջազգային ասպարեզում»։