https://arm.sputniknews.ru/20250712/hzbvollahy-patrast-e-het-mghel-libanani-dem-amn-i-ev-israjeli-agresian-91269723.html
«Հզբոլլահը» պատրաստ է հետ մղել Լիբանանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիան
«Հզբոլլահը» պատրաստ է հետ մղել Լիբանանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիան
Sputnik Արմենիա
Շիա դիմադրության քաղաքական խորհրդի ներկայացուցիչն ընդգծել է, որ «Հզբոլլահի» զինաթափման հարցի նկատմամբ միջազգային ուշադրությունը շարժման մարտունակության և նրա... 12.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-12T18:58+0400
2025-07-12T18:58+0400
2025-07-12T19:01+0400
հզբոլլահ
լիբանան
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/1787/65/17876560_0:48:1601:948_1920x0_80_0_0_efc05a00562409ee788b9235c5080acb.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. «Հզբոլլահ» շարժումը վերականգնել է իր ռազմական ներուժը և պատրաստ է հետ մղել Լիբանանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր ագրեսիան: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է շարժման քաղխորհրդի անդամ Մահմուդ Կամատին:«Եթե Իսրայելը որոշի ԱՄՆ-ի աջակցությամբ պատերազմ սկսել Լիբանանի դեմ, ապա դա անհապաղ պատասխան կպահանջի... Մենք լիովին պատրաստ ենք հետ մղել Լիբանանի վրա իսրայելական ցանկացած հարձակում», - ասել է Կամատին:Նա ընդգծել է, որ «Հզբոլլահի» զինաթափման հարցի նկատմամբ միջազգային ուշադրությունը շարժման մարտունակության և նրա ռազմավարական ներուժի ուղղակի ցուցիչ է:Ավելի վաղ ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմաս Բարաքը պաշտոնական այցով ժամանել էր Բեյրութ՝ նպատակ ունենալով ստանալ իշխանությունների պատասխանը հունիսի վերջին «Հզբոլլահի» զինաթափման և Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ Վաշինգտոնի նախաձեռնությանը: Ամերիկյան էմիսարը Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Իսրայելը Լիբանանի հետ պատերազմ չի ցանկանում և ձգտում է խաղաղության, ինչը, սակայն, անիրատեսական է: Նա նաև նշել էր, որ «Հզբոլլահը» լիբանանյան քաղաքական կուսակցություն է, որը հնարավոր չէ պարզապես լուծարել, քանի որ դա ներքին հարց է, որը պետք է լուծեն հենց լիբանանցիները:Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ, չնայած 2024 թվականի նոյեմբերին ձեռք բերված հրադադարի համաձայնությանը, Իսրայելը շարունակում է պարբերաբար խախտել Լիբանանի ինքնիշխանությունը: Իսրայելի զինված ուժերը պահպանում են ներկայությունը Լիբանանի հարավային հինգ ռազմավարական կետերում, այդ թվում՝ Հաջար գյուղի հյուսիսային հատվածում, ինչը Լիբանանի իշխանությունները դիտարկում են որպես շարունակական օկուպացիա և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձևի խախտում:Իսրայելական բանակն իր կողմից հայտարարում է, որ հարվածները հասցվում են «Հզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքներին և դրա մարտական թևի ղեկավար կազմը վերացնելու նպատակով: Թել Ավիվը բազմիցս հայտարարել է, որ շարունակելու է հարվածներ հասցնել Լիբանանին՝ նպատակ ունենալով վերացնել շիաների դիմադրությունից բխող սպառնալիքը:Հասան Նասրուլլան «Հզբոլլահի» բազմաթիվ այլ ղեկավարների հետ զոհվել է 2024 թվականի սեպտեմբերին Իսրայելի կողմից Հարավային Բեյրութում գտնվող շարժման կենտրոնակայանի ռմբակոծության ժամանակ։
լիբանան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1787/65/17876560_137:0:1462:994_1920x0_80_0_0_75e7ce36655043da50e53ff4316346e8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հզբոլլահ, լիբանան, ամն
«Հզբոլլահը» պատրաստ է հետ մղել Լիբանանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիան
18:58 12.07.2025 (Թարմացված է: 19:01 12.07.2025) Շիա դիմադրության քաղաքական խորհրդի ներկայացուցիչն ընդգծել է, որ «Հզբոլլահի» զինաթափման հարցի նկատմամբ միջազգային ուշադրությունը շարժման մարտունակության և նրա ռազմավարական ներուժի ուղղակի ցուցիչ է:
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. «Հզբոլլահ» շարժումը վերականգնել է իր ռազմական ներուժը և պատրաստ է հետ մղել Լիբանանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր ագրեսիան: Այս մասին
ՌԻԱ Նովոստիին հայտնել է շարժման քաղխորհրդի անդամ Մահմուդ Կամատին:
«Եթե Իսրայելը որոշի ԱՄՆ-ի աջակցությամբ պատերազմ սկսել Լիբանանի դեմ, ապա դա անհապաղ պատասխան կպահանջի... Մենք լիովին պատրաստ ենք հետ մղել Լիբանանի վրա իսրայելական ցանկացած հարձակում», - ասել է Կամատին:
Նա ընդգծել է, որ «Հզբոլլահի» զինաթափման հարցի նկատմամբ միջազգային ուշադրությունը շարժման մարտունակության և նրա ռազմավարական ներուժի ուղղակի ցուցիչ է:
«Մենք բացարձակապես չենք վստահում ամերիկյան վարչակազմին և մեղադրում ենք նրան, որ կանգնած է տարածաշրջանում բոլոր ագրեսիաների և սպանությունների հետևում։ ԱՄՆ-ն պատասխանատվություն է կրում գլխավոր քարտուղար Հասան Նասրուլայի սպանության համար, որն իրականացվել է Իսրայելի ձեռքով։ Մենք չենք ցանկանում որևէ երկխոսություն վարել ԱՄՆ-ի հետ և մերժում ենք բանակցությունների մասին ցանկացած խոսակցություն։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ «ռազմավարական համբերության» ռազմավարությանը, ինչն այս պահին բխում է Լիբանանի շահերից», - հավելել է Կամատին։
Ավելի վաղ ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմաս Բարաքը պաշտոնական այցով ժամանել էր Բեյրութ՝ նպատակ ունենալով ստանալ իշխանությունների պատասխանը հունիսի վերջին «Հզբոլլահի» զինաթափման և Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ Վաշինգտոնի նախաձեռնությանը: Ամերիկյան էմիսարը Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Իսրայելը Լիբանանի հետ պատերազմ չի ցանկանում և ձգտում է խաղաղության, ինչը, սակայն, անիրատեսական է: Նա նաև նշել էր, որ «Հզբոլլահը» լիբանանյան քաղաքական կուսակցություն է, որը հնարավոր չէ պարզապես լուծարել, քանի որ դա ներքին հարց է, որը պետք է լուծեն հենց լիբանանցիները:
Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ, չնայած 2024 թվականի նոյեմբերին ձեռք բերված հրադադարի համաձայնությանը, Իսրայելը շարունակում է պարբերաբար խախտել Լիբանանի ինքնիշխանությունը: Իսրայելի զինված ուժերը պահպանում են ներկայությունը Լիբանանի հարավային հինգ ռազմավարական կետերում, այդ թվում՝ Հաջար գյուղի հյուսիսային հատվածում, ինչը Լիբանանի իշխանությունները դիտարկում են որպես շարունակական օկուպացիա և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձևի խախտում:
Իսրայելական բանակն իր կողմից հայտարարում է, որ հարվածները հասցվում են «Հզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքներին և դրա մարտական թևի ղեկավար կազմը վերացնելու նպատակով: Թել Ավիվը բազմիցս հայտարարել է, որ շարունակելու է հարվածներ հասցնել Լիբանանին՝ նպատակ ունենալով վերացնել շիաների դիմադրությունից բխող սպառնալիքը:
Հասան Նասրուլլան «Հզբոլլահի» բազմաթիվ այլ ղեկավարների հետ զոհվել է 2024 թվականի սեպտեմբերին Իսրայելի կողմից Հարավային Բեյրութում գտնվող շարժման կենտրոնակայանի ռմբակոծության ժամանակ։