https://arm.sputniknews.ru/20250712/adrbejani-mamuli-khvorhrdi-meghadranqnery-tmbuki-pes-datark-en-kiseljvov-91265281.html
Ադրբեջանի Մամուլի խորհրդի մեղադրանքները թմբուկի պես դատարկ են. Կիսելյով
Ադրբեջանի Մամուլի խորհրդի մեղադրանքները թմբուկի պես դատարկ են. Կիսելյով
Sputnik Արմենիա
Ադրբեջանի իշխանությունները հունիսի 30-ին Sputnik Ադրբեջան գործակալությունում (մտնում է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մեջ) անհիմն ձերբակալել են յոթ մարդու, այդ... 12.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-12T16:59+0400
2025-07-12T16:59+0400
2025-07-12T16:59+0400
դմիտրի կիսելյով
ադրբեջան
sputnik
լրագրող
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/10/75849219_0:138:1600:1038_1920x0_80_0_0_646e5a84d3f0d51a8ac96b9bc2170495.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Ադրբեջանի Մամուլի խորհրդի մեղադրանքները թմբուկի պես դատարկ են։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը։Պատասխանելով Ռուսաստանի լրագրողների միության բաց նամակին, որով բողոք էր արտահայտվում Sputnik Ադրբեջանի աշխատակիցների ձերբակալության դեմ, Ադրբեջանի Մամուլի խորհուրդն ավելի վաղ հանդես էր եկել ռուսական կողմի հասցեին մեղադրանքներով: Խորհրդի հայտարարության մեջ ասվում էր, թե իբր ՌԴ-ն մեդիակառուցվածքը որպես «արտաքին քաղաքական ազդեցության գործիք» է օգտագործում, ինչի կապակցությամբ հայտարարվում էր, որ Ադրբեջանում ԶԼՄ-ների ճնշման մասին խոսք չկա:Ադրբեջանի իշխանությունները հունիսի 30-ին Sputnik Ադրբեջան գործակալությունում (մտնում է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մեջ) անհիմն ձերբակալել են յոթ մարդու, այդ թվում՝ գործակալության ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին:«Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը ադրբեջանական ուժայինների գործողություններն անվանել է անհիմն, իսկ մեղադրանքները՝ մտացածին: Խմբագրության աշխատանքն արգելափակված է։ Մեդիախմբի մամուլի ծառայության տվյալներով՝ Իգոր Կարտավիխի առողջական վիճակը տագնապ է հարուցում, նրան դեղորայք է անհրաժեշտ, այդ թվում՝ ինսուլին:«Ռոսիա սեգոդնյան» պահանջել է Ադրբեջանի իրավապահ մարմիններից անվերապահորեն ղեկավարվել օրենսդրությամբ և անհապաղ ազատ արձակել այն մարդկանց, ովքեր ընդամենը կատարել են իրենց մասնագիտական պարտքը:Մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը հայտարարել է, որ տեղի ունեցողն ընկալվում է որպես անարդարություն և թողնում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերությունները վատթարացնելու նպատակով կանխամտածված քայլի տպավորություն:Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը ուշադիր է վերաբերվում Sputnik Ադրբեջանի և Ruptly-ի աշխատակիցների ձերբակալման մասին տեղեկատվությանը: Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի հետ ուղիղ շփումների ընթացքում կհաջողվի հասնել ձերբակալված լրագրողների ազատ արձակմանը, նշել է նա: Իր հերթին, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է, որ Բաքուն երբեք պահանջներ չի ներկայացրել ոչ Sputnik Ադրբեջանի գրասենյակի, ոչ էլ լրագրողների աշխատանքի նկատմամբ։ Նրա խոսքով, գործակալության դեմ քայլերը ձեռնարկվել են այլ նկատառումներով։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/10/75849219_39:0:1462:1067_1920x0_80_0_0_c7a3e2ae7d57ed482a2527b9b389afee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի կիսելյով, ադրբեջան, sputnik, լրագրող, ձերբակալություն
դմիտրի կիսելյով, ադրբեջան, sputnik, լրագրող, ձերբակալություն
Ադրբեջանի Մամուլի խորհրդի մեղադրանքները թմբուկի պես դատարկ են. Կիսելյով
Ադրբեջանի իշխանությունները հունիսի 30-ին Sputnik Ադրբեջան գործակալությունում (մտնում է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մեջ) անհիմն ձերբակալել են յոթ մարդու, այդ թվում՝ գործակալության ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին:
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Ադրբեջանի Մամուլի խորհրդի մեղադրանքները թմբուկի պես դատարկ են։ Այս մասին
ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը։
Պատասխանելով Ռուսաստանի լրագրողների միության բաց նամակին, որով բողոք էր արտահայտվում Sputnik Ադրբեջանի աշխատակիցների ձերբակալության դեմ, Ադրբեջանի Մամուլի խորհուրդն ավելի վաղ հանդես էր եկել ռուսական կողմի հասցեին մեղադրանքներով: Խորհրդի հայտարարության մեջ ասվում էր, թե իբր ՌԴ-ն մեդիակառուցվածքը որպես «արտաքին քաղաքական ազդեցության գործիք» է օգտագործում, ինչի կապակցությամբ հայտարարվում էր, որ Ադրբեջանում ԶԼՄ-ների ճնշման մասին խոսք չկա:
«Ադրբեջանի Մամուլի խորհրդի մեղադրանքները թմբուկի պես դատարկ են։ Գործընկերները չեն կարող որևէ օրինակ բերել՝ ի հաստատումն իրենց այն թեզի, որ Sputnik Ադրբեջանը երկրում դիվերսիոն գործունեություն է ծավալել», - հայտնել է Կիսելյովը։
Ադրբեջանի իշխանությունները հունիսի 30-ին Sputnik Ադրբեջան գործակալությունում (մտնում է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մեջ) անհիմն ձերբակալել են յոթ մարդու, այդ թվում՝ գործակալության ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին:
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը ադրբեջանական ուժայինների գործողություններն անվանել է անհիմն, իսկ մեղադրանքները՝ մտացածին: Խմբագրության աշխատանքն արգելափակված է։ Մեդիախմբի մամուլի ծառայության տվյալներով՝ Իգոր Կարտավիխի առողջական վիճակը տագնապ է հարուցում, նրան դեղորայք է անհրաժեշտ, այդ թվում՝ ինսուլին:
«Ռոսիա սեգոդնյան» պահանջել է Ադրբեջանի իրավապահ մարմիններից անվերապահորեն ղեկավարվել օրենսդրությամբ և անհապաղ ազատ արձակել այն մարդկանց, ովքեր ընդամենը կատարել են իրենց մասնագիտական պարտքը:
Մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը հայտարարել է, որ տեղի ունեցողն ընկալվում է որպես անարդարություն և թողնում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերությունները վատթարացնելու նպատակով կանխամտածված քայլի տպավորություն:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը ուշադիր է վերաբերվում Sputnik Ադրբեջանի և Ruptly-ի աշխատակիցների ձերբակալման մասին տեղեկատվությանը: Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի հետ ուղիղ շփումների ընթացքում կհաջողվի հասնել ձերբակալված լրագրողների ազատ արձակմանը, նշել է նա: Իր հերթին, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է, որ Բաքուն երբեք պահանջներ չի ներկայացրել ոչ Sputnik Ադրբեջանի գրասենյակի, ոչ էլ լրագրողների աշխատանքի նկատմամբ։ Նրա խոսքով, գործակալության դեմ քայլերը ձեռնարկվել են այլ նկատառումներով։