https://arm.sputniknews.ru/20250711/orbany-hajtararel-e-vor-ukrainan-chi-karvogh-andamakcel-emin-91222456.html
Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող անդամակցել ԵՄ–ին
Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող անդամակցել ԵՄ–ին
Sputnik Արմենիա
Հունգարիայի կառավարությունը դեմ է, որ Ուկրաինան արագացված կարգով դառնա ԵՄ անդամ։ 11.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-11T12:38+0400
2025-07-11T12:38+0400
2025-08-27T13:21+0400
հունգարիա
վիկտոր օրբան
եվրամիություն
ռուսաստան
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/05/78024074_0:0:1600:901_1920x0_80_0_0_3cb4d27f158c12ab8fb98ce3b29799ce.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Եվրամիությունը չպետք է իր կազմում ընդունի Ուկրաինային ոչ միայն այն պատճառով, որ Կիևն անպատրաստ է, այլև հնարավոր հետևանքների, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական բախման պատճառով: Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։Նրա խոսքով՝ չնայած այդ ամենին, յուրաքանչյուր գագաթնաժողովում եվրոպական առաջնորդները շարունակում են պնդել, թե Ուկրաինան լիովին համապատասխանում է անդամակցության չափանիշներին. հաղթահարված է կոռուպցիան, ապահովված է օրենքի գերակայությունը, հարգվում են մարդու իրավունքները, իսկ տնտեսությունը կայունություն է ցուցադրում։ Օրբանը համարում է, որ այդ գնահատականները հեռու են իրականությունից։«Նրանք, ովքեր հայտարարում են, թե Ուկրաինան պատրաստ է ԵՄ անդամակցությանը, պարզապես անտեսում են փաստերը»,-ընդգծել է Հունգարիայի վարչապետը։Հիշեցնենք` Հունգարիայի կառավարությունը պարբերաբար հայտարարում է` դեմ է, որ Ուկրաինան արագացված կարգով դառնա ԵՄ անդամ` մատնանշելով դաշինքի տնտեսության համար հնարավոր ռիսկերը և Մոսկվայի հետ ուղիղ հակամարտության սպառնալիքը:Հունիսի 26-ին Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովում Հունգարիան արգելափակեց Ուկրաինային սատարող ամփոփիչ հայտարարությունը, որը կարող էր ճանապարհ բացել միությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու համար: Նույն օրը հրապարակվեցին Հունգարիայում անցկացված համաժողովրդական հարցման արդյունքները` ավելի քան երկու միլիոն մասնակիցների 95 տոկոսը դեմ էր, որ Ուկրաինան արագացված կարգով դառնա ԵՄ անդամ։Օրբանը բազմիցս հայտարարել է, որ միջազգային ասպարեզում իր գործողություններում առաջնորդվելու է Հունգարիայի քաղաքացիների կարծիքով:
հունգարիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/05/78024074_31:0:1458:1070_1920x0_80_0_0_f2d48ab4df2a5386535703dc5292634b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հունգարիա, վիկտոր օրբան, եվրամիություն, ռուսաստան, ուկրաինա
հունգարիա, վիկտոր օրբան, եվրամիություն, ռուսաստան, ուկրաինա
Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող անդամակցել ԵՄ–ին
12:38 11.07.2025 (Թարմացված է: 13:21 27.08.2025) Հունգարիայի կառավարությունը դեմ է, որ Ուկրաինան արագացված կարգով դառնա ԵՄ անդամ։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Եվրամիությունը չպետք է իր կազմում ընդունի Ուկրաինային ոչ միայն այն պատճառով, որ Կիևն անպատրաստ է, այլև հնարավոր հետևանքների, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական բախման պատճառով: Նրա խոսքերը մեջբերում է
ՏԱՍՍ-ը։
«Մենք ժամանակակից ուկրաինական տնտեսության ձևավորման նշաններ չենք տեսնում, չենք տեսնում նաև հակամարտությունն ավարտելու ձգտում։ Պատկերացրեք, որ Ուկրաինան ԵՄ անդամ է դառնում այսօր, նշանակում է` միությունը մեխանիկորեն ներքաշվում է Ռուսաստանի հետ պատերազմի մեջ»,- ասել է Օրբանը «Kossuth» ռադիոկայանի առավոտյան հաղորդման եթերում։
Նրա խոսքով՝ չնայած այդ ամենին, յուրաքանչյուր գագաթնաժողովում եվրոպական առաջնորդները շարունակում են պնդել, թե Ուկրաինան լիովին համապատասխանում է անդամակցության չափանիշներին. հաղթահարված է կոռուպցիան, ապահովված է օրենքի գերակայությունը, հարգվում են մարդու իրավունքները, իսկ տնտեսությունը կայունություն է ցուցադրում։ Օրբանը համարում է, որ այդ գնահատականները հեռու են իրականությունից։
«Նրանք, ովքեր հայտարարում են, թե Ուկրաինան պատրաստ է ԵՄ անդամակցությանը, պարզապես անտեսում են փաստերը»,-ընդգծել է Հունգարիայի վարչապետը։
Հիշեցնենք` Հունգարիայի կառավարությունը պարբերաբար հայտարարում է` դեմ է, որ Ուկրաինան արագացված կարգով դառնա ԵՄ անդամ` մատնանշելով դաշինքի տնտեսության համար հնարավոր ռիսկերը և Մոսկվայի հետ ուղիղ հակամարտության սպառնալիքը:
Հունիսի 26-ին Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովում Հունգարիան
արգելափակեց Ուկրաինային սատարող ամփոփիչ հայտարարությունը, որը կարող էր ճանապարհ բացել միությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու համար: Նույն օրը հրապարակվեցին Հունգարիայում անցկացված համաժողովրդական հարցման արդյունքները` ավելի քան երկու միլիոն մասնակիցների 95 տոկոսը դեմ էր, որ Ուկրաինան արագացված կարգով դառնա ԵՄ անդամ։
Օրբանը բազմիցս հայտարարել է, որ միջազգային ասպարեզում իր գործողություններում առաջնորդվելու է Հունգարիայի քաղաքացիների կարծիքով: