https://arm.sputniknews.ru/20250711/kasecvel-e-tashir-hvoreka-in-patkanvogh-hanrajin-snndi-objekti-gvortsuneutjuny-91247414.html
Կասեցվել է «Տաշիր Հոռեկա»-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Կասեցվել է «Տաշիր Հոռեկա»-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Sputnik Արմենիա
ՍԱՏՄ–ն հայտնաբերել է աշխատանքի հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ: 11.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-11T20:02+0400
2025-07-11T20:02+0400
2025-07-11T20:03+0400
տաշիր
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
կասեցում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0b/91246271_0:138:1601:1038_1920x0_80_0_0_7d014d5f6f9d9fe5576748a27ef823ec.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Կասեցվել է «Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչությունը։Նշվում է, որ հանրային սննդի օբյեկտում հայտնաբերվել են աշխատանքի հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ:ՍԱՏՄ–ն արձանագրել է նաև, որ առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, իսկ սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումների և պարագաների մի մասը չեն ենթարկվել պատշաճ մաքրման։«Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի համար սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
տաշիր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0b/91246271_0:0:1601:1200_1920x0_80_0_0_fb40f5e06fd603eb1f3be5cefdcce3cc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տաշիր, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), կասեցում
տաշիր, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), կասեցում
Կասեցվել է «Տաշիր Հոռեկա»-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:02 11.07.2025 (Թարմացված է: 20:03 11.07.2025) ՍԱՏՄ–ն հայտնաբերել է աշխատանքի հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ:
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Կասեցվել է «Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը։ Այս մասին հայտնում է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչությունը։
Նշվում է, որ հանրային սննդի օբյեկտում հայտնաբերվել են աշխատանքի հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ:
«Հանրային սննդի օբյեկտն ապահովված չի եղել լվացվող և ախտահանող նյութերի՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածքներով։ Սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցների հատակի մի մասը նորոգված չի եղել։ Պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից»,– նշվում է հաղորդագրությունում։
ՍԱՏՄ–ն արձանագրել է նաև, որ առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, իսկ սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումների և պարագաների մի մասը չեն ենթարկվել պատշաճ մաքրման։
«Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի համար սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: