https://arm.sputniknews.ru/20250711/amn-n-ajakcum-e-haravajin-kvovkasum-khaghaghutjan-khtanmann-ughghvats-janqerin-petdep-91214459.html
ԱՄՆ-ն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության խթանմանն ուղղված ջանքերին. Պետդեպ
ԱՄՆ-ն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության խթանմանն ուղղված ջանքերին. Պետդեպ
Sputnik Արմենիա
Պետդեպարտամենտի մամուլի խոսնակը պատասխանել է հարցին, թե արդյոք Վաշինգտոնը ունի կոնկրետ ծրագիր կամ առաջարկ՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության... 11.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-11T08:47+0400
2025-07-11T08:47+0400
2025-07-11T09:07+0400
նիկոլ փաշինյան
իլհամ ալիև
աբու դաբի
ամն
խաղաղության պայմանագիր
ադրբեջան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0d/27539048_0:0:1600:900_1920x0_80_0_0_489a3467f60e12da8b93c7761722906f.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. ԱՄՆ-ը աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերին, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Թեմի Բրյուսը՝ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով հարցին, թե արդյոք Վաշինգտոնը ունի կոնկրետ ծրագիր կամ առաջարկ՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը, հաշվի առնելով պետքարտուղար Ռուբիոյի վերջին հայտարարությունն ու Փաշինյան- Ալիև հանդիպումը Աբու Դաբիում։Թեմի Բրյուսը հավելել է, որ Վաշինգտոնը հետևում է այդ թեմայով հրապարակումներին ու այս պահին լրացուցիչ տեղեկություններ չունեն տրամադրելու համար։Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կառավարության նիստում հույս էր հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով խաղաղ համաձայնագիր կկնքվի:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Աբու Դաբիում կայացած հանդիպումը տևել է ավելի քան 5 ժամ և անցկացվել տարբեր ձևաչափերով։ Հանդիպումը սկսվել է ընդլայնված կազմով, ապա առաջնորդները շարունակել են առանձնազրույցը: Կես ժամ տևած ընդմիջումից հետո հանդիպումը կրկին շարունակվել է պատվիրակությունների կազմով, որոշ ժամանակ անց բանակցությունները շարունակվել են առանձնազրույցի ձևաչափով:Ըստ ՀՀ ԱԳՆ–ի հաղորդագրության` Փաշինյանն ու Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ:
աբու դաբի
ամն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0d/27539048_0:0:1200:900_1920x0_80_0_0_fbc24a77912b39b2271c99ef58475807.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, աբու դաբի, ամն, խաղաղության պայմանագիր, ադրբեջան, հայաստան
նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, աբու դաբի, ամն, խաղաղության պայմանագիր, ադրբեջան, հայաստան
ԱՄՆ-ն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության խթանմանն ուղղված ջանքերին. Պետդեպ
08:47 11.07.2025 (Թարմացված է: 09:07 11.07.2025) Պետդեպարտամենտի մամուլի խոսնակը պատասխանել է հարցին, թե արդյոք Վաշինգտոնը ունի կոնկրետ ծրագիր կամ առաջարկ՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. ԱՄՆ-ը աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերին, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Թեմի Բրյուսը՝
ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով հարցին, թե արդյոք Վաշինգտոնը ունի կոնկրետ ծրագիր կամ առաջարկ՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը, հաշվի առնելով պետքարտուղար Ռուբիոյի վերջին հայտարարությունն ու Փաշինյան- Ալիև հանդիպումը Աբու Դաբիում։
Թեմի Բրյուսը հավելել է, որ Վաշինգտոնը հետևում է այդ թեմայով հրապարակումներին ու այս պահին լրացուցիչ տեղեկություններ չունեն տրամադրելու համար։
«Ինչպես գիտեք, նախագահ Թրամփի և պետքարտուղար Ռուբիոյի մոտեցումը խոսում է ինքնին։ Նախագահը կառավարության վերջին նիստում հստակ հասկացրեց, որ այս վարչակազմը հավատարիմ է խաղաղությանը»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կառավարության նիստում
հույս էր հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով խաղաղ համաձայնագիր կկնքվի:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Աբու Դաբիում կայացած հանդիպումը
տևել է ավելի քան 5 ժամ և անցկացվել տարբեր ձևաչափերով։ Հանդիպումը սկսվել է ընդլայնված կազմով, ապա առաջնորդները շարունակել են առանձնազրույցը: Կես ժամ տևած ընդմիջումից հետո հանդիպումը կրկին շարունակվել է պատվիրակությունների կազմով, որոշ ժամանակ անց բանակցությունները շարունակվել են առանձնազրույցի ձևաչափով:
Ըստ ՀՀ ԱԳՆ–ի
հաղորդագրության` Փաշինյանն ու Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ: