00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ռոբերտ Քոչարյան
Ներկայացնել, թե մի քանի չաշխատող գործարան, որ տվել ենք ՌԴ–ին, դարակազմիկ սխալ էր, իրականության հետ կապ չունի. Քոչարյան
19:13
12 ր
Կիրո Մանոյան
Հնարավոր չէ պառակտել եկեղեցին և հակաթոռ ստեղծել. Կիրո Մանոյան
19:26
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2020 թ.-ի նոյեմբերի 10-ի զանգվածային անկարգությունների գործով ձերբակալվել է ևս 7 անձ. ՔԿ

© Sputnik / Aram NersesyanՎարչապետի որոշումից դժգոհ քաղաքացիները ներխուժում են կառավարության շենք
Վարչապետի որոշումից դժգոհ քաղաքացիները ներխուժում են կառավարության շենք - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2025
Բաժանորդագրվել
Միջնորդություններ են ներկայացվել դատարան 7 անձի նկատմամբ որպես խափանման միջոց վարչական հսկողությունը ընտրելու վերաբերյալ:
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. 2020 թվականի նոյեմբերի 10-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Այս տարվա մայիսին, ՔԿ–ն հայտնել էր, որ ՀՀ կառավարության և Ազգային ժողովի վարչական շենքերում, նաև այլ վայրերում 2020 թվականի նոյեմբերի 10–ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու համար 9 անձ է ձերբակալվել։
«2020 թվականի նոյեմբերի 10-ին կառավարության և Ազգային ժողովի վարչական շենքերում և այլ վայրերում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, ինչպես նաև Ազգային ժողովին և կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի ինքնությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ: 7 անձինք ձերբակալվել են:
Միջնորդություններ են ներկայացվել դատարան 7 անձի նկատմամբ որպես խափանման միջոց վարչական հսկողությունը ընտրելու վերաբերյալ:
Հիշեցնենք` 2020–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։
Նշենք, որ նշված գործով մի քանի տասնյակ անձ է անցնում, չնայած որ ՔԿ–ն հստակ թիվ չի նշում։
Լրահոս
0