https://arm.sputniknews.ru/20250710/urartun-partvec-belarusakan-nemanin-kvonferencianeri-ligaji-arajin-khaghum-91212359.html
«Ուրարտուն» պարտվեց բելառուսական «Նեմանին» Կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղում
«Ուրարտուն» պարտվեց բելառուսական «Նեմանին» Կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղում
Sputnik Արմենիա
Նիկոլաս Կալուկյանը հաշվի տարբերությունը կրճատեց խաղի 64-րդ րոպեին, բայց դա մեր թիմի առաջին ու վերջին արդյունավետ գրոհն էր։ 10.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-10T22:37+0400
2025-07-10T22:37+0400
2025-07-10T22:46+0400
հայաստան
ֆուտբոլ
կոնֆերենցիաների լիգա
ուրարտու
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0a/91211758_0:0:1600:901_1920x0_80_0_0_59bda24a48d277fdadd2c660d8f1a958.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Ուրարտուն» 1։2 հաշվով պարտվեց Բելառուսի «Նեմանին»։Խաղի մեկնարկային 20-րոպեներից երևաց, որ հավասար թիմերի մրցակցություն է, ու կողմերից յուրաքանչյուրը կարող է հաղթել ոչ միայն այս խաղում, այլ նաև դիմակայությունում։ Առաջին խաղակեսում երկու թիմերը միասին գոլային մեկ հնարավորություն ունեցան։ Մրցավարի ավելացրած ժամանակի վերջում «Ուրարտուն» գեղեցիկ կոմբինացիա ձեռնարկեց, բայց գրոհը եզրափակող հարվածից հետո գնդակ սուրաց դարպասի հորիզոնական ձողի վրայով։Գոլազուրկ խաղակեսից հետո պետք էր սպասել հայկական թիմի ակտիվությանը, որովհետև սեփական հարկի տակ ձեռնտու արդյունք կարող է համարվել միայն հաղթանակը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում հյուրերը ստացան 11–մետրանոցի իրավունք, բայց դարպասապահ Գոռ Մատինյանը փրկեց իր թիմին, սակայն երկու րոպե անց «Նեմանը», այնուամենայնիվ, հասավ արդյունքի։ Անտոն Սուչկովը տուգանայինի մատույցներից ուժեղ հարվածով գրավեց «Ուրարտուի» դարպասը։ Բաց թողած գնդակը սառը ցնցողի ազդեցություն թողեց մեր թիմի վրա, ու 53-րդ րոպեին Պավել Սավիցկին երկրորդ գնդակն ուղարկեց դաշտի տերերի դարպասը։«Ուրարտուն» պարտվեց, բայց դեռ կարող է հաղթել դիմակայությունում։ Դրա համար հարկավոր է մեկ շաբաթ անց հաղթել մրցակցին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0a/91211758_177:0:1600:1067_1920x0_80_0_0_d36eb7b27b0e21545d8b12de1e97988e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ֆուտբոլ, կոնֆերենցիաների լիգա, ուրարտու, սպորտ
հայաստան, ֆուտբոլ, կոնֆերենցիաների լիգա, ուրարտու, սպորտ
«Ուրարտուն» պարտվեց բելառուսական «Նեմանին» Կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղում
22:37 10.07.2025 (Թարմացված է: 22:46 10.07.2025) Նիկոլաս Կալուկյանը հաշվի տարբերությունը կրճատեց խաղի 64-րդ րոպեին, բայց դա մեր թիմի առաջին ու վերջին արդյունավետ գրոհն էր։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Ուրարտուն» 1։2 հաշվով պարտվեց Բելառուսի «Նեմանին»։
Խաղի մեկնարկային 20-րոպեներից երևաց, որ հավասար թիմերի մրցակցություն է, ու կողմերից յուրաքանչյուրը կարող է հաղթել ոչ միայն այս խաղում, այլ նաև դիմակայությունում։ Առաջին խաղակեսում երկու թիմերը միասին գոլային մեկ հնարավորություն ունեցան։ Մրցավարի ավելացրած ժամանակի վերջում «Ուրարտուն» գեղեցիկ կոմբինացիա ձեռնարկեց, բայց գրոհը եզրափակող հարվածից հետո գնդակ սուրաց դարպասի հորիզոնական ձողի վրայով։
Գոլազուրկ խաղակեսից հետո պետք էր սպասել հայկական թիմի ակտիվությանը, որովհետև սեփական հարկի տակ ձեռնտու արդյունք կարող է համարվել միայն հաղթանակը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում հյուրերը ստացան 11–մետրանոցի իրավունք, բայց դարպասապահ Գոռ Մատինյանը փրկեց իր թիմին, սակայն երկու րոպե անց «Նեմանը», այնուամենայնիվ, հասավ արդյունքի։ Անտոն Սուչկովը տուգանայինի մատույցներից ուժեղ հարվածով գրավեց «Ուրարտուի» դարպասը։ Բաց թողած գնդակը սառը ցնցողի ազդեցություն թողեց մեր թիմի վրա, ու 53-րդ րոպեին Պավել Սավիցկին երկրորդ գնդակն ուղարկեց դաշտի տերերի դարպասը։
Սպասում էինք, որ երկրորդ կեսում կակտիվանա «Ուրարտուն», բայց տեղի ունեցավ հակառակը։ Մեր թիմն «արթնացավ» երկու գնդակ ընդունելուց հետո, ճիշտ է` փոփոխությունները նույնպես իրենց գործն արեցին։ 64-րդ րոպեին Նիկոլաս Կալուկյանը կրճատեց հաշվի տարբերությունը։ Ցավոք, սա մեր թիմի առաջին ու վերջին արդյունավետ գրոհն էր։ Բացի այդ էլ պատասխան խաղում հանդես չի գա դարպասապահ Գոռ Մատինյանը, որը հեռացվեց խաղադաշտից խաղի վերջին վայրկյաններին։
«Ուրարտուն» պարտվեց, բայց դեռ կարող է հաղթել դիմակայությունում։ Դրա համար հարկավոր է մեկ շաբաթ անց հաղթել մրցակցին։