https://arm.sputniknews.ru/20250710/ukrainaji-zun-mek-orum-mvot-120-atsvov-harvatsel-e-belgvorvodi-marzin-ka-2-zvoh-91184306.html
Ուկրաինայի ԶՈւ–ն մեկ օրում մոտ 120 ԱԹՍ–ով հարվածել է Բելգորոդի մարզին, կա 2 զոհ
Ուկրաինայի ԶՈւ–ն մեկ օրում մոտ 120 ԱԹՍ–ով հարվածել է Բելգորոդի մարզին, կա 2 զոհ
Sputnik Արմենիա
2022 թվականի ապրիլի 11-ից Բելգորոդի մարզի ամբողջ տարածքում ահաբեկչական վտանգի բարձր (դեղին) մակարդակ է գործում։ 10.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-10T13:24+0400
2025-07-10T13:24+0400
2025-07-10T15:45+0400
բելգորոդ
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
շեբեկինո
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/08/80388299_0:370:960:910_1920x0_80_0_0_d4fb72ef21c32aaf72f8cad392f8bd91.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Նախորդ օրվա ընթացքում ուկրաինական զինվորականները 121անօդաչուի և 91 զինամթերքի կիրառմամբ հարվածներ են հասցրել Բելգորոդի մարզի տարածքին։Մարզպետ Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ գրոհից տուժել են ութ վարչական միավորների 34 բնակավայրեր։ Երկու խաղաղ բնակիչ է զոհվել, ևս չորսը վիրավորում են ստացել։ՀՕՊ ուժերը 65 անօդաչու են խոցել։ Վնասվել է երկու բնակելի շենք, տասը մասնավոր տուն, չորս ձեռնարկություն, կապի օբյեկտ, գյուղատնտեսական ձեռնարկություն, յոթ տրանսպորտային միջոց և մեկ միավոր գյուղտեխնիկա։Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Տոլստոյ բնակավայրը. ՌԴ ՊՆԲելգորոդի երկնքում ՀՕՊ համակարգերը հինգ անօդաչու է խոցել։ Բեկորների ընկնելու ժամանակ երկու մարդ է վիրավորվել։ Բելգորոդսկի շրջանում հարձակման են ենթարկվել Դուբովոյե, Նովոսադովիյ, Ռազումնոյե, Բեսսոնովկա, Օտրադնոյե, Պետրովկա, Ռեպնոյե և Տավրովո բնակավայրերը։ Ընդհանուր առմամբ 17 անօդաչու է գրանցվել, որոնցից 14-ը խոցվել է: Նովոսադովիում կին է տուժել:Վալույսկի շրջանում 6 անօդաչուով հարձակման է ենթարկվել չորս բնակավայր: Վոլոկոնովսկի շրջանում հրետակոծվել է Տիշանկա գյուղը՝ երկու անօդաչու է գրանցվել: Գրայվորոնսկի շրջանի տարածքի ուղղությամբ արձակվել է 30 զինամթերք. 14 անօդաչու է գրոհել: Կորոչանսկի շրջանում խոցվել է մեկ ինքնաթիռատիպ անօդաչու: Կրասնոյարուժսկի շրջանում գրանցվել է 12 հարձակում` 54 զինամթերքով և 33 անօդաչուով: Կոլոտիլովսկի գյուղում պայթյունի հետևանքով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ, ևս երկուսը վիրավոր են:Ռուսական ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում ոչնչացրել է 91 անօդաչու թռչող սարք․ ՊՆՇեբեկինսկի շրջանում հարձակման են ենթարկվել Շեբեկինո քաղաքը և Վոզնեսենովկա, Մուրոմ և Նովայա Տավոլժանկա գյուղերը։ Երկու հարձակումների ընթացքում արձակվել է հինգ արկ, հարձակումներ են իրականացվել 45 անօդաչուներով, որոնցից 41-ը խոցվել է։ Այսօր առավոտյան Շեբեկինոյում խաղաղ բնակիչ է զոհվել, մեկ մարդ վիրավորում է ստացել։2022 թվականի ապրիլի 11-ից Բելգորոդի մարզի ամբողջ տարածքում ահաբեկչական վտանգի բարձր (դեղին) մակարդակ է գործում։ 2024 թվականի օգոստոսի 9-ից հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել, օգոստոսի 15-ից իրավիճակը ճանաչվել է որպես դաշնային բնույթի արտակարգ դրություն։ Ուկրաինայի հետ սահմանի երկարությունը մոտ 350 կմ է։
բելգորոդ
շեբեկինո
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/08/80388299_0:280:960:1000_1920x0_80_0_0_e14c7feb9192472cf6de94fa32ff2b3a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելգորոդ, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, շեբեկինո, զոհ
բելգորոդ, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, շեբեկինո, զոհ
Ուկրաինայի ԶՈւ–ն մեկ օրում մոտ 120 ԱԹՍ–ով հարվածել է Բելգորոդի մարզին, կա 2 զոհ
13:24 10.07.2025 (Թարմացված է: 15:45 10.07.2025) 2022 թվականի ապրիլի 11-ից Բելգորոդի մարզի ամբողջ տարածքում ահաբեկչական վտանգի բարձր (դեղին) մակարդակ է գործում։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Նախորդ օրվա ընթացքում ուկրաինական զինվորականները 121անօդաչուի և 91 զինամթերքի կիրառմամբ հարվածներ են հասցրել Բելգորոդի մարզի տարածքին։
Մարզպետ Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ գրոհից տուժել են ութ վարչական միավորների 34 բնակավայրեր։ Երկու խաղաղ բնակիչ է զոհվել, ևս չորսը վիրավորում են ստացել։
ՀՕՊ ուժերը 65 անօդաչու են խոցել։ Վնասվել է երկու բնակելի շենք, տասը մասնավոր տուն, չորս ձեռնարկություն, կապի օբյեկտ, գյուղատնտեսական ձեռնարկություն, յոթ տրանսպորտային միջոց և մեկ միավոր գյուղտեխնիկա։
Բելգորոդի երկնքում ՀՕՊ համակարգերը հինգ անօդաչու է խոցել։ Բեկորների ընկնելու ժամանակ երկու մարդ է վիրավորվել։ Բելգորոդսկի շրջանում հարձակման են ենթարկվել Դուբովոյե, Նովոսադովիյ, Ռազումնոյե, Բեսսոնովկա, Օտրադնոյե, Պետրովկա, Ռեպնոյե և Տավրովո բնակավայրերը։ Ընդհանուր առմամբ 17 անօդաչու է գրանցվել, որոնցից 14-ը խոցվել է: Նովոսադովիում կին է տուժել:
Վալույսկի շրջանում 6 անօդաչուով հարձակման է ենթարկվել չորս բնակավայր: Վոլոկոնովսկի շրջանում հրետակոծվել է Տիշանկա գյուղը՝ երկու անօդաչու է գրանցվել: Գրայվորոնսկի շրջանի տարածքի ուղղությամբ արձակվել է 30 զինամթերք. 14 անօդաչու է գրոհել: Կորոչանսկի շրջանում խոցվել է մեկ ինքնաթիռատիպ անօդաչու: Կրասնոյարուժսկի շրջանում գրանցվել է 12 հարձակում` 54 զինամթերքով և 33 անօդաչուով: Կոլոտիլովսկի գյուղում պայթյունի հետևանքով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ, ևս երկուսը վիրավոր են:
Շեբեկինսկի շրջանում հարձակման են ենթարկվել Շեբեկինո քաղաքը և Վոզնեսենովկա, Մուրոմ և Նովայա Տավոլժանկա գյուղերը։ Երկու հարձակումների ընթացքում արձակվել է հինգ արկ, հարձակումներ են իրականացվել 45 անօդաչուներով, որոնցից 41-ը խոցվել է։ Այսօր առավոտյան Շեբեկինոյում խաղաղ բնակիչ է զոհվել, մեկ մարդ վիրավորում է ստացել։
2022 թվականի ապրիլի 11-ից Բելգորոդի մարզի ամբողջ տարածքում ահաբեկչական վտանգի բարձր (դեղին) մակարդակ է գործում։ 2024 թվականի օգոստոսի 9-ից հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել, օգոստոսի 15-ից իրավիճակը ճանաչվել է որպես դաշնային բնույթի արտակարգ դրություն։ Ուկրաինայի հետ սահմանի երկարությունը մոտ 350 կմ է։