00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ ժուռնալիստների միությունը պահանջում է ազատ արձակել Sputnik Ադրբեջանի գործընկերներին

© Photo : ScreenshotՁերբակալության կադրեր
Ձերբակալության կադրեր - Sputnik Արմենիա, 1920, 10.07.2025
Բաժանորդագրվել
Միությունը դիմել է միջազգային կազմակերպություններին՝ կոչ անելով հրատապ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում կալանավորված լրագրողների իրավունքները պաշտպանելու համար:
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի ժուռնալիստների միությունը խորապես մտահոգված է և վճռական բողոք է հայտնում Sputnik Ադրբեջանի լրագրողների՝ խմբագրության ղեկավար Իգոր Կարտավիխի և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովի նկատմամբ շարունակվող կամայականությունների կապակցությամբ: Այս մասին ասված է միության բաց նամակում, որն ուղղված է միջազգային կազմակերպություններին, լրագրողական և իրավապաշտպան ասոցիացիաներին:
Հունիսի 30-ին ադրբեջանցի ուժայինները «գործողություն» են իրականացրել, որի արդյունքում Sputnik Ադրբեջանի 7 աշխատակից է ձերբակալվել: Խմբագրությունը խուզարկել են։ Հուլիսի 1-ին Բաքվի դատարանը 4 ամսով կալանավորել է Sputnik Ադրբեջանի ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին։ Գործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ-ի «Խարդախության, ապօրինի ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման մասին» հոդվածներով:
Ռուսաստանի ժուռնալիստների միությունը դիմել է միջազգային կազմակերպություններին՝ կոչ անելով միջամտել և նպաստել գործընկերների անհապաղ ազատ արձակմանը:
«Ադրբեջանական իշխանությունների գործողությունները, այդ թվում` օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ կապերի վերաբերյալ լրագրողներին առաջադրվող անհիմն մեղադրանքները, Ադրբեջանի միջազգային պարտավորությունների աղաղակող խախտում են, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայում, ինչպես նաև Մամուլի ազատության սկզբունքներում»,-ասված է նամակում:
Հուլիսի 7-ին Բաքվի դատարանը քննել է լրագրողների փաստաբանների բողոքարկումները խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Սակայն բողոքարկումները մերժվել են, և լրագրողները մնացել են կալանքի տակ։
«Այս որոշումը միայն խորացնում է իրավիճակը՝ ի ցույց դնելով արդար դատավարության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի սկզբունքները պահպանելու Ադրբեջանի իշխանությունների դժկամությունը։ Նման գործողությունները խաթարում են վստահությունը իրավական համակարգի նկատմամբ և վնաս հասցնում խոսքի ազատությանը»,- նշել են միությունում։
Միությունը միջազգային կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ Կարտավիխի և Բելոուսովի դեմ մեղադրանքները մինչ օրս չեն հիմնավորվում ապացույցներով: Այդ մեղադրանքները, միության տեսանկյունից, ուղղված են նրանց գործունեության վարկաբեկմանը և մամուլի ազատության սահմանափակմանը։
«Ռուսաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել լրագրողների իրավունքները պաշտպանելու համար»,-նշված է նամակում:
Միությունը պահանջում է․
ձերբակալվածներին անարգել այցելելու հնարավորություն ապահովել ՌԴ դիվանագետների և փաստաբանների համար՝ հյուպատոսական և իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով,
ձերբակալման հանգամանքների անկախ և թափանցիկ քննություն անցկացնել՝ հանրությանը ամբողջական տեղեկատվություն տրամադրելով իշխանությունների գործողությունների իրավական հիմքերի վերաբերյալ,
դադարեցնել լրագրողների նկատմամբ ցանկացած տեսակի ճնշումները և ապահովել մասնագիտական գործունեության իրավունքը միջազգային չափանիշներին համապատասխան:
«Մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում անմասն չմնալ լրագրողների իրավունքների այս աղաղակող խախտումից։ Ռուսաստանի ժուռնալիստների միությունը ուշադիր կհետևի իրավիճակի զարգացմանը և բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկի իր գործընկերներին պաշտպանելու և արդարությունը վերականգնելու համար»,-ասված է բաց նամակում:
Հիշեցնենք` ռուս–ադրբեջանական հարաբերությունները սրվեցին, երբ Եկատերինբուրգում ձերբակալվեցին ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներ, որոնք կասկածվում են սպանությունների և այլ հակաիրավական գործողությունների համար:
ՌԴ–ի և Ադրբեջանի միջև խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ձևով. Պեսկով
Լրահոս
0