https://arm.sputniknews.ru/20250710/nvor-jri-vra-harucvats-qreakan-varujt-e-manukjany-ajsorva-dzerbakalutjunneri-masin-91169420.html
Նոր, ջրի վրա հարուցված քրեական վարույթ է․ Մանուկյանը՝ այսօրվա ձերբակալությունների մասին
Նոր, ջրի վրա հարուցված քրեական վարույթ է․ Մանուկյանը՝ այսօրվա ձերբակալությունների մասին
Sputnik Արմենիա
Պատգամավորի խոսքով՝ երիտասարդներից մեկի տանը գտել են ռազմախաղ, որը վաճառվում է երևանյան խանութներում, և դա համարել են ահաբեկչության նախապատրաստում։ 10.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-10T10:55+0400
2025-07-10T10:55+0400
2025-07-10T11:27+0400
գեղամ մանուկյան
ձերբակալություն
որդի
տարոն մանուկյան
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
երիտասարդ
ահաբեկչություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/05/60642307_0:0:1480:833_1920x0_80_0_0_f76ef9225bf97b56f928346fa6c1af0f.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik․ՀՅԴ երիտասարդական թևի երիտասարդների տներում խուզարկություններն ու ձերբակալությունները նախօրեին հարուցված նոր քրեական վարույթի շրջանակներում է։ Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։Ինչպես հայտնել ենք, այսօր խուզարկություններ են իրականացվել ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը։ Խուզարկությունների արդյունքում Մանուկյանների տնից առգրավել են համակարգիչ, Գեղամ և Տարոն Մանուկյանների հեռախոսներն ու մի քանի անձնական իրեր։Նրա խոսքով՝ այս պատմությունը հայտնի, այսպես կոչված, ահաբեկչություն և իշխանազավթում նախապատրաստելու գործի շրջանակներում չէ։Մանուկյանի տեղեկություններով՝ իր որդուց՝ Տարոն Մանուկյանից բացի ձերբակալված է նաև «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանը (Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի որդին- խմբ․) և ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։Ըստ նրա՝ այլ անուններ էլ կան, որոնց այս պահին դեռ չի տիրապետում։Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի 8-ին Գյումրիում տարեցների և «Դիմադրություն» շարժման երիտասարդ անդամների միջև բախում էր տեղի ունեցել։ Հայտնի էր դարձել, որ դեպքով կան ձերբակալվածներ, որոնց թվում էր նաև Գեղամ Մանուկյանի որդին` Տարոնը։Նշված գործով մեղադրանք էր առաջադրվել 7 անձի, որոնցից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը: 2022 թվականի հոկտեմբերին Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, ազատ արձակվեց։2022 թվականի մայիսի 8-ին Գյումրիում տարեցների և «Դիմադրություն» շարժման երիտասարդ անդամների միջև բախում էր տեղի ունեցել։ Հայտնի էր դարձել, որ դեպքով կան ձերբակալվածներ, որոնց թվում նաև Գեղամ Մանուկյանի որդին` Տարոնը։Նշված գործով մեղադրանք էր առաջադրվել 7 անձի, որոնցից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը: 2022 թվականի հոկտեմբերին Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը ազատ արձակվեց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/05/60642307_137:0:1453:987_1920x0_80_0_0_77cbd5673e5d59bcc437d1ab371656e3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գեղամ մանուկյան, ձերբակալություն, որդի, տարոն մանուկյան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), երիտասարդ, ահաբեկչություն
գեղամ մանուկյան, ձերբակալություն, որդի, տարոն մանուկյան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), երիտասարդ, ահաբեկչություն
Նոր, ջրի վրա հարուցված քրեական վարույթ է․ Մանուկյանը՝ այսօրվա ձերբակալությունների մասին
10:55 10.07.2025 (Թարմացված է: 11:27 10.07.2025) Պատգամավորի խոսքով՝ երիտասարդներից մեկի տանը գտել են ռազմախաղ, որը վաճառվում է երևանյան խանութներում, և դա համարել են ահաբեկչության նախապատրաստում։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik․ՀՅԴ երիտասարդական թևի երիտասարդների տներում խուզարկություններն ու ձերբակալությունները նախօրեին հարուցված նոր քրեական վարույթի շրջանակներում է։ Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։
Ինչպես հայտնել ենք, այսօր
խուզարկություններ են իրականացվել ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը։ Խուզարկությունների արդյունքում Մանուկյանների տնից առգրավել են համակարգիչ, Գեղամ և Տարոն Մանուկյանների հեռախոսներն ու մի քանի անձնական իրեր։
«Պարզ ասեցի՝ տղե՛րք, ամոթ է, աբսուրդ է։ Ջրի վրա քրեական գործ հարուցելը ո՞րն է։ Մեր երիտասարդներից մեկը, որ «ռադիոլյուբիտել» (радиолюбитель) է` էլեկտրոնիկա է սիրում, նաև մեր երիտասարդականից է, գիտեք՝ տարբեր բանակումներ ենք անում, տարբեր ռազմախաղեր ենք անում, Երևանում էլ կան բազմաթիվ խանութներ, որտեղ վաճառում են փոքր գնդիկներով, դիմակներով ռազմախաղ։ Դրանց մեջ կան պլաստմասե գնդիկներով, որ պայթեցնում են խաղերի ժամանակ, որ ավելորդ ծախսեր չանելու համար սիսեռ են լցնում։ Դա գտել են ու համարել են ահաբեկչության նախապատրաստություն»,- ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով՝ այս պատմությունը հայտնի, այսպես կոչված, ահաբեկչություն և իշխանազավթում նախապատրաստելու գործի շրջանակներում չէ։
Մանուկյանի տեղեկություններով՝ իր որդուց՝ Տարոն Մանուկյանից բացի ձերբակալված է նաև «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանը (Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի որդին- խմբ․) և ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։
Ըստ նրա՝ այլ անուններ էլ կան, որոնց այս պահին դեռ չի տիրապետում։
Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի 8-ին Գյումրիում տարեցների և «Դիմադրություն» շարժման երիտասարդ անդամների միջև բախում էր տեղի ունեցել։ Հայտնի էր դարձել, որ դեպքով կան ձերբակալվածներ, որոնց թվում էր նաև Գեղամ Մանուկյանի որդին` Տարոնը։
Նշված գործով մեղադրանք էր առաջադրվել 7 անձի, որոնցից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը: 2022 թվականի հոկտեմբերին Գեղամ Մանուկյանի որդին՝
Տարոն Մանուկյանը, ազատ արձակվեց։
2022 թվականի մայիսի 8-ին Գյումրիում տարեցների և «Դիմադրություն» շարժման երիտասարդ անդամների միջև բախում էր տեղի ունեցել։ Հայտնի էր դարձել, որ դեպքով կան ձերբակալվածներ, որոնց թվում նաև Գեղամ Մանուկյանի որդին` Տարոնը։
Նշված գործով մեղադրանք էր առաջադրվել 7 անձի, որոնցից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը: 2022 թվականի հոկտեմբերին
Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը ազատ արձակվեց։