00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:49
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2025-ին կկազմի 4,9%. ԿԶԵՀ

© Sputnik / Константин МихальчевскийՏոկոսի նշան
Տոկոսի նշան - Sputnik Արմենիա, 1920, 10.07.2025
Բաժանորդագրվել
Աճի հիմնական շարժիչ ուժը ներքին պահանջարկն է, ինչպես նաև փոխանցումների, աշխատավարձերի և վարկերի ավելացումը։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2025-ին կկազմի մոտ 4,9 տոկոս։ Նման գնահատական է տվել Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամն իր տարածաշրջանային տնտեսական վերլուծության մեջ։
Ըստ այդ վերլուծության` տնտեսությունը վերականգնվում է 2024 թվականի թույլ չորրորդ եռամսյակից հետո․ ՀՆԱ-ի եռամսյակային աճը 2025 թվականի առաջին եռամսյակում կազմել է 2,9 տոկոս, սակայն արտահանման նվազման պատճառով տարեկան տեմպը դանդաղել է մինչև 5,2 տոկոս։
Հիմնական շարժիչը շարունակում է մնալ ներքին պահանջարկը, որն ամրապնդվում է փոխանցումների, աշխատավարձերի և վարկերի ավելացմամբ։ Գնաճը մայիսին արագացել է մինչև 4,3 տոկոս (ապրիլին՝ 3,2 տոկոս) ՝ գերազանցելով ԿԲ–ի նպատակային մակարդակը (4 տոկոս):
«2025 թվականին ՀՆԱ-ի աճը սպասվում է 4,9 տոկոսի մակարդակում։ Առանցքային աղբյուր կմնա ներքին պահանջարկը, որն ամրապնդվում է վարկավորմամբ և ֆիսկալ խթանմամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ ։
Միջնաժամկետ հեռանկարում տնտեսական աճի տեմպերը մոտ կլինեն հնարավոր աճին (4,5 տոկոս): 2025 թվականին բյուջեի դեֆիցիտը կարող է ընդլայնվել՝ հասնելով ՀՆԱ-ի 5,6 տոկոսին՝ ընթացիկ (առաջին հերթին սոցիալական) և կապիտալ ծախսերի աճի ֆոնին։
Գնաճը 2025 թվականի վերջին կարագանա մինչև 4,5 տոկոս։ Դրամավարկային քաղաքականությունն ուղղված կլինի 2026-2027 թվականներին գնաճը 3% (+/-1,0) նպատակային մակարդակին վերադարձնելուն:
Հիմնադրամի անդամ երկրների մեծ մասում հիմնական ներքին ռիսկերը կապված են ներդրումային ակտիվության հնարավոր նվազման, աշխատավարձերի և սակագների առաջանցիկ աճի պատճառով գնաճային ճնշման ավելացման, ինչպես նաև վարկավորմամբ և ֆիսկալ խթանմամբ սնվող տնտեսությունների «գերտաքացման» հետ: Այնուամենայնիվ, նույնիսկ այդ ռիսկերի իրականացման դեպքում ԿԶԵՀ-ը չի սպասում ծայրահեղ անհավասարակշռությունների ձևավորման, որոնք կարող են վտանգ ներկայացնել մակրոտնտեսական և ֆինանսական կայունության համար:
Նշենք, որ Հայաստանի ՀՆԱ-ն 2024 թվականին աճել է 5,9 տոկոսով։
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) ավելի քան 9 մլրդ ԱՄՆ դոլար ծավալով տարածաշրջանային ֆինանսական մեխանիզմ է, որը հիմնադրվել է 2009 թվականին Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության կողմից: ԿԶԵՀ-ի նպատակներն են նպաստել հիմնադրամի անդամ պետություններում տնտեսական և ֆինանսական կայունությանը, ինչպես նաև աջակցել դրանց կայուն զարգացմանը:
ԵԱԶԲ-ն 2025 թվականին Հայաստանի համար ՀՆԱ-ի 5.5% աճ է կանխատեսում, 2026 թվականին` 5.3%
Լրահոս
0