https://arm.sputniknews.ru/20250710/chi-bacarvum-vor-pashinjann-u-alievn-ameum-inch-vor-ban-knakhastvoragren-qaghaqaget-91154595.html
Չի բացառվում, որ Փաշինյանն ու Ալիևն ԱՄԷ–ում ինչ-որ բան կնախաստորագրեն. քաղաքագետ
Չի բացառվում, որ Փաշինյանն ու Ալիևն ԱՄԷ–ում ինչ-որ բան կնախաստորագրեն. քաղաքագետ
Sputnik Արմենիա
Սարգսյանը պատահական չի համարում նաև այն փաստը, որ Փաշինյան–Ալիև հանդիպումը տեղի ունենում հենց ԱՄԷ–ում է։ 10.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-10T08:55+0400
2025-07-10T08:55+0400
2025-07-10T08:55+0400
սուրեն սարգսյան
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/10/89015154_0:0:1600:901_1920x0_80_0_0_0d9c009736c2d60bef73db4069fa1c9f.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Չի բացառվում, որ Հայաստանն ու Ադրբեջանն Աբու Դաբիում ինչ-որ բան կնախաստորագրեն կամ ինչ–որ հայտարարություն կընդունեն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանը։«Պետք է սպասենք իրադարձությունների զարգացմանը։ Մենք գործ ունենք իրավիճակի հետ, որտեղ ամեն ինչ չափազանց արագ է զարգանում»,– նշեց քաղաքագետը։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 10–ին կհանդիպեն Աբու Դաբիում։Սարգսյանը պատահական չի համարում, որ վերջին օրերին ամերիկյան մի շարք պաշտոնյաներ հարցազրույցներում ու հայտարարություններում հույս են հայտնում, թե Հայաստանն ու Ադրբեջանը շուտով համաձայնության կգան։Այս համատեքստում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի երեկվա հայտարարությունը, որում նա ասել էր, թե հույս ունի, որ շատ շուտով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնություն ձեռք կբերվի։Քաղաքագետի կարծիքով` ԱՄՆ–ն որոշակի միջնորդական առաքելություն ունի կոնֆլիկտի մեջ, և այդ առաքելությամբ էլ նա հանդես է գալիս հիմա։ Ըստ նրա` Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները, թե իրենք բանակցում են առանց միջնորդների, չեն չեղարկում այս փաստը, քանի որ պաշտոնական Վաշինգտոնը գործում է կուլիսներում:Սարգսյանը պատահական չի համարում նաև այն փաստը, որ Փաշինյան–Ալիև հանդիպումը հենց ԱՄԷ–ում է տեղի ունենում, չէ որ այդ երկիրը ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ–ի համար և վստահելի է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար։«ԱՄՆ հովանավորչության ներքո է տեղի ունենում այս պրոցեսը, բայց որպեսզի երկրների առաջնորդները չգնան ԱՄՆ, հանդիպում են մեկ այլ երկրում, որը հարմար հարթակ է տրամադրում, իսկ ԱՄՆ կմեկնեն միայն ինչ–որ բան ստորագրելու համար»,– ասաց նա։Անդրադառնալով այն տեղեկատվությանը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը առաջարկներ է ներկայացրել Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող տրանսպորտային երթուղի ստեղծելու վերաբերյալ, Սարգսյանն ասաց, որ նման հրապարակումները նորություն չեն: Նա հիշեցրեց, որ ԱՄՆ-ն դեռևս Քի Ուեսթում էր նման տարբերակ առաջարկել։ Նա դժվարանում է ասել, թե որքանով է դա ընդունելի կողմերի համար, սակայն եթե հերքում չի եղել, այդ թվում նաև Բաքվի կողմից, ապա չի բացառվում, որ նման առաջարկ կրկին կլինի։
ադրբեջան
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/10/89015154_179:0:1600:1066_1920x0_80_0_0_c08eceb8cc970433f079536154d31b0d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրեն սարգսյան, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
սուրեն սարգսյան, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
Չի բացառվում, որ Փաշինյանն ու Ալիևն ԱՄԷ–ում ինչ-որ բան կնախաստորագրեն. քաղաքագետ
Սարգսյանը պատահական չի համարում նաև այն փաստը, որ Փաշինյան–Ալիև հանդիպումը տեղի ունենում հենց ԱՄԷ–ում է։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Չի բացառվում, որ Հայաստանն ու Ադրբեջանն Աբու Դաբիում ինչ-որ բան կնախաստորագրեն կամ ինչ–որ հայտարարություն կընդունեն։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանը։
«Պետք է սպասենք իրադարձությունների զարգացմանը։ Մենք գործ ունենք իրավիճակի հետ, որտեղ ամեն ինչ չափազանց արագ է զարգանում»,– նշեց քաղաքագետը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
հուլիսի 10–ին կհանդիպեն Աբու Դաբիում։Սարգսյանը պատահական չի համարում, որ վերջին օրերին ամերիկյան մի շարք պաշտոնյաներ հարցազրույցներում ու հայտարարություններում հույս են հայտնում, թե Հայաստանն ու Ադրբեջանը շուտով համաձայնության կգան։
Այս համատեքստում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի
երեկվա հայտարարությունը, որում նա ասել էր, թե հույս ունի, որ շատ շուտով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնություն ձեռք կբերվի։
Քաղաքագետի կարծիքով` ԱՄՆ–ն որոշակի միջնորդական առաքելություն ունի կոնֆլիկտի մեջ, և այդ առաքելությամբ էլ նա հանդես է գալիս հիմա։ Ըստ նրա` Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները, թե իրենք բանակցում են առանց միջնորդների, չեն չեղարկում այս փաստը, քանի որ պաշտոնական Վաշինգտոնը գործում է կուլիսներում:
«Վերջին հաղորդագրությունները վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ն ինչ-որ կերպ ազդում է գործընթացի վրա»,– հավելեց նա։
Սարգսյանը պատահական չի համարում նաև այն փաստը, որ Փաշինյան–Ալիև հանդիպումը հենց ԱՄԷ–ում է տեղի ունենում, չէ որ այդ երկիրը ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ–ի համար և վստահելի է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար։
«ԱՄՆ հովանավորչության ներքո է տեղի ունենում այս պրոցեսը, բայց որպեսզի երկրների առաջնորդները չգնան ԱՄՆ, հանդիպում են մեկ այլ երկրում, որը հարմար հարթակ է տրամադրում, իսկ ԱՄՆ կմեկնեն միայն ինչ–որ բան ստորագրելու համար»,– ասաց նա։
Անդրադառնալով այն տեղեկատվությանը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը
առաջարկներ է ներկայացրել Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող տրանսպորտային երթուղի ստեղծելու վերաբերյալ, Սարգսյանն ասաց, որ նման հրապարակումները նորություն չեն: Նա հիշեցրեց, որ ԱՄՆ-ն դեռևս Քի Ուեսթում էր նման տարբերակ առաջարկել։ Նա դժվարանում է ասել, թե որքանով է դա ընդունելի կողմերի համար, սակայն եթե հերքում չի եղել, այդ թվում նաև Բաքվի կողմից, ապա չի բացառվում, որ նման առաջարկ կրկին կլինի։