00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անմեղության կանխավարկածը խախտում են հենց իրավապահները. ՄԻՊ–ը մտահոգված է

© Photo : press office of the Parliament of ArmeniaԱնահիտ Մանասյան
Անահիտ Մանասյան
 - Sputnik Արմենիա, 1920, 10.07.2025
Բաժանորդագրվել
Պաշտպանն ընդգծում է, որ անմեղության կանխավարկածի սկզբունքը պետք է անշեղորեն պահպանվի ցանկացած քրեական վարույթի ընթացքում՝ անկախ նրանից, թե ինչ հանցավոր արարքի մասին է խոսքը, ինչ վարքագիծ ունի անձը, և այլն:
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում վերջին շրջանում աղմկահարույց գործերով անմեղության կանխավարկածի սկզբունքի չպահպանման ակնհայտ միտումը, ինչը կարող է խաթարել արդարադատության ողջ գործընթացը: Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Ընդգծվում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են վերջին շրջանում հանրային հնչեղություն ունեցող մի շարք քրեական վարույթներով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում անձանց մեղավորության՝ որպես հաստատված փաստի վերաբերյալ հասարակական ընկալումներ ձևավորելու միտումներ, որոնք ուղղակիորեն հակասում են անմեղության կանխավարկածի սկզբունքին:
«Ընդ որում` հատկապես վտանգավոր է այն հանգամանքը, որ նման ձևաչափով հանրային հաղորդակցություն են վարում իրավապահ մարմիններն ու նրանց ներկայացուցիչները, որոնք ի պաշտոնե ունեն ոչ թե պարզապես անձանց մեղավորությունը հիմնավորելու, այլ գործով անկախ, օբյեկտիվ, անկողմնակալ քննություն իրականացնելու պարտականություն: Ավելին, գործի քննության անաչառության վերաբերյալ պատշաճ հանրային ընկալումներ ձևավորելու տեսանկյունից իրավապահ մարմինները պետք է վարեն նաև համարժեք հանրային հաղորդակցություն»,–նշված է հաղորդագրության մեջ։
Պաշտպանն ընդգծում է, որ անմեղության կանխավարկածի սկզբունքը պետք է անշեղորեն պահպանվի ցանկացած քրեական վարույթի ընթացքում՝ անկախ նրանից, թե ինչ հանցավոր արարքի մասին է խոսքը, ինչ վարքագիծ ունի անձը և այլն:
Շեշտվում է, որ ՄԻՊ–ը հետևողական է լինելու իրավասու մարմինների կողմից համապատասխան չափանիշների պահպանման հարցում:
Լրահոս
0