00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ռոբերտ Քոչարյան
Ներկայացնել, թե մի քանի չաշխատող գործարան, որ տվել ենք ՌԴ–ին, դարակազմիկ սխալ էր, իրականության հետ կապ չունի. Քոչարյան
19:13
12 ր
Կիրո Մանոյան
Հնարավոր չէ պառակտել եկեղեցին և հակաթոռ ստեղծել. Կիրո Մանոյան
19:26
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս ամենի նպատակը ՀՅԴ-ն թիրախավորելն է․ փաստաբանները բոյկոտում են գործընթացը

© SputnikՍերգեյ Հարությունյան
Սերգեյ Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 10.07.2025
Բաժանորդագրվել
Հարությունյանը շեշտում է՝ այն, ինչ կատարվում է, իրավաբանության հետ կապ չունի, նրա կարծիքով՝ երբ հենց իրենց իրավունքներն են խախտվում, ինչպե՞ս կարող են իրենց վստահորդների շահերի պաշտպանությունն իրականացնել։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik․ Այսօր առավոտից տեղի ունեցած խուզարկությունները, դրան հաջորդած ձերբակալություններն ու ուղեկցող գործընթացներն իրավաբանության հետ կապ չունեն։ Ուղղորդված գործողություններ են, որոնց թիրախում ՀՅԴ-ն է, ուստի փաստաբանները որոշում են կայացրել չմասնակցել այս ամենին ու իրենց մասնակցությամբ չլեգիտիմացնել գործընթացը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ առավոտյան խուզարկություններ են իրականացվել դաշնակցականների տներում, որից հետո 7 անձ ձերբակալվել է և տարվել Քննչական կոմիտե։ 3 ժամից ավելի փաստաբաններին թույլ չէին տալիս մուտք գործել շենք ու հանդիպել վստահորդների հետ, անգամ ՄԻՊ միջամտությունից հետո իրավիճակը չփոխվեց։ Ժամեր անց փաստաբանները լրագրողների հետ զրույցում հայտարարեցին, որ հեռանալու որոշում են կայացրել, քանի որ այն, ինչ հիմա կատարվում է, իրավական գործընթաց չէ։
«Մեր հարցազրույցը լսելուց անմիջապես հետո Քննչական կոմիտեի քննիչն ու ՄԻՊ ներկայացուցիչները մեզ հետ կապվեցին ու ասացին, որ արդեն կարող ենք ներս մտնել։ Մենք ասացինք, որ մեր որոշումը փոփոխման ենթակա չէ։ Բացի այն, որ չենք ցանկանում լեգիտիմացնել գործընթացը, սա պետք է կանխվի վաղ, թե ուշ, որ հասկանան՝ փաստաբաններին չի կարելի սպասեցնել, ուստի մենք, այնուամենայնիվ, բոյկոտեցինք և դուրս եկանք»,- նշեց Հարությունյանը։
Նրա խոսքով՝ դրանից հետո ևս իրենց հետ փորձ են արել կապ հաստատել, պաշպանյալներն էլ հայտարարել են՝ քանի որ իրենք ցանկացել են, որ իրենց պաշտպանը լինի կոնկրետ անձ, որին, սակայն թույլ չեն տվել ներս մտնել, չեն ցանկանում, որ այլ մարդ իրենց շահերը ներկայացնի և հրաժարվում են հանրային պաշտպանից։
«Սա պարզապես հերթական շոուն է․ կա՛մ կփորձեն կապել Բագրատ սրբազանի քրգործին, կա՛մ կփորձեն նորը հնարել և ցույց տալ, թե իբրև ևս մեկ ահաբեկչական խումբ են ձերբակալել։ Այս ամենի նպատակն է թիրախավորել ՀՅԴ-ին, արդեն գրառումներ են արվում ՔՊ-ական պատգամավորների կողմից, թե պետք է փակել ՀՅԴ-ն։ Պարզ է չէ՞, որ մտացված, գծված սցենար է»,- նկատում է Հարությունյանը։
Անդրադառնալով այն երիտասարդին՝ Անդրանիկ Չամիչյանին (ՀԵՄ անդամ է), որի ձերբակալությամբ, այսպես ասած, մեկնարկեց ամբողջ գործընթացը՝ Հարությունյանն ասում է՝ ընդամենը սթրայքբոլով է հետաքրքրվում։ Ըստ նրա՝ նույնն է, թե ձիավարությամբ զբաղվողին կասկածեն, որ կարող էր ձիով հարձակում կազմակերպել, տրորել իշխանավորներին և այլն։
Այն, որ այս ամենը նպատակուղղված է ՀՅԴ-ի դեմ, Հարությունյանը չի էլ կասկածում․ այլապես ո՞ր տրամաբանությամբ Անդրանիկի մոտ սթրայքբոլ խաղի պարագաները գտնելուց հետո կգնային դաշնակցականների տներ, որոնց հետ Անդրանիկը պարզապես հեռախոսազրույց էր ունեցել։ Դաշնակցականներից մի քանիսի տներից օրինական զենքեր են հայտնաբերվել և ներկայացվել է, թե ահաբեկչություն էր նախապատրաստվում։

«Ողբերգություն է, որ իրավապահ համակարգի աշխատակիցը «Մահ կամ ազատություն» գրությամբ շապիկը բերում է գործով որպես ապացույց, դա խայտառակություն է, ամոթալի է»,- շեշտում է փաստաբանը։

Հարությունյանի տեղեկություններով՝ 7 ձերբակալվածները շարունակում են մնալ ՔԿ-ում։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք չե՞ն մտահոգվում, որ իրենց պաշտպանյալներն այս իրավիճակում անպաշտպան են մնացել, Հարությունյանը նկատեց՝ իրենք ներսում լինեն, թե չլինեն՝ ամեն ինչ կատարվելու է այնպես, ինչպես որոշված է։
«Երբ մենք շենքի դիմաց էինք, էլի անպաշտպան էին։ Մեզ անհասկանալի, առանց պատճառաբանության ներս չէին թողնում, երևի դրանով ուզում էին ցույց տալ, որ պաշտպաններից բան կախված չէ, կամ երբ կուզենք՝ ներս կթողնենք։ Մի մուտքից գնում էինք մյուս մուտքի մոտ, ասում էին՝ մի քիչ հետո ձեզ հետ կկապվեն և այլն։ Տպավորություն էր, որ դա դիտմամբ էր արվում՝ պաշտպաններին ցույց տալու, որ ինչպես կուզենք, այդպես էլ կանենք։ Միջազգային նորմերով և մեր օրենսդրությամբ գրված է, որ փաստաբանը պետք է անհապաղ մուտք գործի իր պաշտպանյալի մոտ։ Այստեղ մեր՝ փաստաբանների իրավունքներն են խախտվում։ Եթե մեր իրավունքներն են խախտվում, մենք ինչպե՞ս կարող ենք ուրիշների շահերը պաշտպանել»,- ասում է Հարությունյանը։
Նա վստահ է՝ իրենց մասնակցությամբ միայն իշխանությանը ձեռնտու պատկեր են ստեղծելու, թե իրավական գործընթաց էր։
Արդյոք ինչ-որ փուլում հնարավո՞ր է փաստաբանները միանան պաշտպանությանը, Հարությունյանը կասկածում է։ Նրա հետ համակարծիք են նաև ձերբակալվածների մյուս պաշտպանները՝ Աբգար Պողոսյանը, Ռուբեն Մելիքյանն ու Վարազդատ Հարությունյանը։
Լրահոս
0