https://arm.sputniknews.ru/20250709/iraqjan-qrdstanum-gishery-bakhumner-en-teghi-unecel-91120851.html
Իրաքյան Քրդստանում գիշերը բախումներ են տեղի ունեցել
Իրաքյան Քրդստանում գիշերը բախումներ են տեղի ունեցել
Sputnik Արմենիա
Բախումների պատճառների վերաբերյալ դեռ ճշգրիտ տեղեկություններ չկան: Երկու վարկած է շրջանառվում։ 09.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-09T09:39+0400
2025-07-09T09:39+0400
2025-07-09T09:40+0400
իրաք
բախումներ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/09/91117784_5:0:1276:715_1920x0_80_0_0_afbe99ec99d5de42722912035f9b5877.jpg
Իրաքյան Քրդստանում գիշերը բախումներ են տեղի ունեցել: Տեղեկությունը հայտնում են մերձավորարևելյան թեմաներ լուսաբանող տելեգրամյան ալիքները։Նշվում է, որ փակվել էին հիմնական ճանապարհները: Մասնավորապես ընդդիմադիր ջոկատները փակել են Քուվեյրն ու Էրբիլը կապող կարևոր մայրուղին՝ աջակցող ուժերի տեղափոխումը կանխելու համար:Տեղեկություններ կան, որ մարտերը տեղի են ունեցել Խոր Մոր գազի հանքավայրի մոտ:Հատկանշական է, որ հուլիսի 6-ին թուրքական քրդամետ DEM կուսակցության պատվիրակությունը մեկնել էր Իմրալի կղզի, որտեղ հանդիպել էր Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ: Բանակցությունները տեղի էին ունեցել կազմակերպության զինաթափման մոտալուտ մեկնարկի մասին հաղորդագրությունների ֆոնին: Նշվել էր, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության զինաթափումը կսկսվի այս շաբաթ Իրաքի հյուսիսում։Այնուհետև պատվիրակությունը հանդիպում է ունեցել Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ ուղևորության արդյունքները զեկուցելու համար։Բացի այդ, հուլիսի 6-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Իրաքի հյուսիսում տեղի ունեցած միջադեպի մասին. քարանձավներից մեկում, որտեղ, ըստ Անկարայի, կարող էին քուրդ զինյալներ թաքնված լինել, 19 զինծառայող թունավորվել էր մեթանով։ Ավելի ուշ հայտնի էր դարձավ, որ նրանցից 12-ը մահացել են հիվանդանոցում։
իրաք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Бои в Иракском Курдистане у газового месторождения Хор Мор
Sputnik Արմենիա
Бои в Иракском Курдистане у газового месторождения Хор Мор
2025-07-09T09:39+0400
true
PT1M03S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/09/91117784_396:248:870:604_1920x0_80_0_0_0dab8f954a2196bfb93ad2f84f431dea.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրաք, բախումներ, տեսանյութ, տեսանյութեր, видео
իրաք, բախումներ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Իրաքյան Քրդստանում գիշերը բախումներ են տեղի ունեցել
09:39 09.07.2025 (Թարմացված է: 09:40 09.07.2025) Բախումների պատճառների վերաբերյալ դեռ ճշգրիտ տեղեկություններ չկան: Երկու վարկած է շրջանառվում։
Իրաքյան Քրդստանում գիշերը բախումներ են տեղի ունեցել: Տեղեկությունը հայտնում են մերձավորարևելյան թեմաներ լուսաբանող տելեգրամյան ալիքները։
Վարկածներից մեկի համաձայն՝ ազդեցիկ Հարքի ցեղի ներկայացուցիչները ապստամբել են Բարզանիի կառավարության դեմ, որը սերտ կապեր ունի Անկարայի հետ: Մեկ այլ վարկածի համաձայն՝ տեղի ունեցածը կապված է միջցեղային վեճերի հետ:
Նշվում է, որ փակվել էին հիմնական ճանապարհները: Մասնավորապես ընդդիմադիր ջոկատները փակել են Քուվեյրն ու Էրբիլը կապող կարևոր մայրուղին՝ աջակցող ուժերի տեղափոխումը կանխելու համար:
Տեղեկություններ կան, որ մարտերը տեղի են ունեցել Խոր Մոր գազի հանքավայրի մոտ:
Հատկանշական է, որ հուլիսի 6-ին թուրքական քրդամետ DEM կուսակցության պատվիրակությունը մեկնել էր Իմրալի կղզի, որտեղ հանդիպել էր Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ: Բանակցությունները տեղի էին ունեցել կազմակերպության զինաթափման մոտալուտ մեկնարկի մասին հաղորդագրությունների ֆոնին: Նշվել էր, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության զինաթափումը կսկսվի այս շաբաթ Իրաքի հյուսիսում։
Այնուհետև պատվիրակությունը հանդիպում է ունեցել Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ ուղևորության արդյունքները զեկուցելու համար։
Բացի այդ, հուլիսի 6-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Իրաքի հյուսիսում տեղի ունեցած միջադեպի մասին. քարանձավներից մեկում, որտեղ, ըստ Անկարայի, կարող էին քուրդ զինյալներ թաքնված լինել, 19 զինծառայող թունավորվել էր մեթանով։ Ավելի ուշ հայտնի էր դարձավ, որ նրանցից 12-ը
մահացել են հիվանդանոցում։