https://arm.sputniknews.ru/20250709/eatm-erkrnery-mtadir-en-elektrvonajin-bernagrer-gvortsarkel-pvokhadrumnery-heshtacnelu-hamar-91143656.html
ԵԱՏՄ երկրները մտադիր են էլեկտրոնային բեռնագրեր գործարկել փոխադրումները հեշտացնելու համար
ԵԱՏՄ երկրները մտադիր են էլեկտրոնային բեռնագրեր գործարկել փոխադրումները հեշտացնելու համար
Sputnik Արմենիա
Այս գործընթացի մեկնարկը թույլ կտա արագացնել ապրանքների անցումը, կնվազեցնի վարչարարությունն ու կավելացնի թափանցիկությունը։ 09.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-09T15:03+0400
2025-07-09T15:03+0400
2025-07-09T15:05+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
բեռնափոխադրում
բեռնագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/11/33379673_0:84:1600:984_1920x0_80_0_0_37b4fa0b8b1e6c611a2491278f3712b5.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ԵԱՏՄ երկրները սկսել են մշակել միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների ժամանակ էլեկտրոնային բեռնագրերի (e-CMR) կիրառման փորձնական նախագիծը։ Այս մասին այսօր հայտնել է Ղազախստանի առևտրի և ինտեգրման նախարարության մամուլի ծառայությունը։Ղազախստանի առևտրի նախարարությունը հավելել է, որ e-CMR-ի կիրառումը թույլ կտա զգալիորեն կրճատել տեղափոխման փաստաթղթերի ձևակերպման ժամանակը` թղթային տարբերակի դեպքում ավելի քան 20 րոպեի փոխարեն հասցնելով շուրջ 1 րոպեի, սա կարագացնի ապրանքների անցումը, կնվազեցնի բիզնեսի համար ադմինիստրատիվ բեռն ու կավելացնի գործընթացների թափանցիկությունը։Նախագիծն իրականացնելու համար 2025 թվականի մարտի 11-ին ԵՏՀ կոլեգիան հատուկ աշխատանքային խումբ է ստեղծել, e-CMR-ով փորձնական փոխադրումների մեկնարկը նախատեսված է իրականացնել 2026 թվականի առաջին կիսամյակին։ Գերատեսչության տվյալներով՝ փորձնական ծրագրի արդյունքները կներկայացվեն ԵՏՀ խորհրդին և հիմք կհանդիսանան Եվրասիական տնտեսական միության շրջանակում էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի լայնածավալ ներդրման հետ կապված հետագա որոշումների համար։Այս տարի ՀՀ–ն կփորձարկի էլեկտրոնային բեռնագրերով փոխադրումները դեպի ԵԱՏՄ երկրներ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/11/33379673_88:0:1512:1068_1920x0_80_0_0_b08710cfc8b6b346066a4b00aae45502.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), բեռնափոխադրում, բեռնագիր
եվրասիական տնտեսական միություն (եատմ), բեռնափոխադրում, բեռնագիր
ԵԱՏՄ երկրները մտադիր են էլեկտրոնային բեռնագրեր գործարկել փոխադրումները հեշտացնելու համար
15:03 09.07.2025 (Թարմացված է: 15:05 09.07.2025) Այս գործընթացի մեկնարկը թույլ կտա արագացնել ապրանքների անցումը, կնվազեցնի վարչարարությունն ու կավելացնի թափանցիկությունը։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ԵԱՏՄ երկրները սկսել են մշակել միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների ժամանակ էլեկտրոնային բեռնագրերի (e-CMR) կիրառման փորձնական նախագիծը։ Այս մասին այսօր հայտնել է Ղազախստանի առևտրի և ինտեգրման նախարարության մամուլի ծառայությունը։
«Նախագծի նպատակն է փորձարկել իրավական առումով նշանակալի էլեկտրոնային փաստաթղթերի անդրսահմանային փոխանակումը՝ թվային ստորագրության և վստահելի երրորդ կողմի կիրառմամբ։ Սա կարևոր քայլ է լոգիստիկայի թվայնացման և միջազգային փոխադրումների ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Ղազախստանի առևտրի նախարարությունը հավելել է, որ e-CMR-ի կիրառումը թույլ կտա զգալիորեն կրճատել տեղափոխման փաստաթղթերի ձևակերպման ժամանակը` թղթային տարբերակի դեպքում ավելի քան 20 րոպեի փոխարեն հասցնելով շուրջ 1 րոպեի, սա կարագացնի ապրանքների անցումը, կնվազեցնի բիզնեսի համար ադմինիստրատիվ բեռն ու կավելացնի գործընթացների թափանցիկությունը։
Նախագիծն իրականացնելու համար 2025 թվականի մարտի 11-ին ԵՏՀ կոլեգիան հատուկ աշխատանքային խումբ է ստեղծել, e-CMR-ով փորձնական փոխադրումների մեկնարկը նախատեսված է իրականացնել 2026 թվականի առաջին կիսամյակին։ Գերատեսչության տվյալներով՝ փորձնական ծրագրի արդյունքները կներկայացվեն ԵՏՀ խորհրդին և հիմք կհանդիսանան Եվրասիական տնտեսական միության շրջանակում էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի լայնածավալ ներդրման հետ կապված հետագա որոշումների համար։