https://arm.sputniknews.ru/20250709/ahabekich-er-bajc-tvoghel-ein-ajudzakh-harcazrujcner-ta-pastabany-artur-sargsjani-masin-91141943.html
Ահաբեկիչ էր, բայց թողել էին` աջուձախ հարցազրույցնե՞ր տա. փաստաբանը` Արթուր Սարգսյանի մասին
Ահաբեկիչ էր, բայց թողել էին` աջուձախ հարցազրույցնե՞ր տա. փաստաբանը` Արթուր Սարգսյանի մասին
Sputnik Արմենիա
Մհեր Հակոբյանի խոսքով` այն ինչ կատարվում է Հայաստանում, հավանաբար խորը հիասթափություն կառաջացներ իրական ահաբեկիչների մոտ։ 09.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-09T14:25+0400
2025-07-09T14:25+0400
2025-07-09T17:08+0400
փաստաբան
արթուր սարգսյան
ասուլիս
ահաբեկչություն
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/09/91141768_8:0:1914:1072_1920x0_80_0_0_30af02dfade9c40831e382b3da0f9667.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. ՀՀ իրավապահ համակարգը Հայաստանում ենթադրյալ ահաբեկություն կազմակերպող 2000 անձանցից կալանավորել է 15–ին, հարց է առաջանում` իսկ ո՞ւր են մնացած 1985–ը։ Այս մասին ասուլիսում հայտարարեց փաստաբան Մհեր Հակոբյանը` անդրադառնալով վերջին շրջանում ՀՀ–ում մեծ աղմուկ բարձրացրած «ահաբեկչության գործին»։Փաստաբանը կես կատակ, կես լուրջ նշեց` այն, ինչ կատարվում է Հայաստանում, հավանաբար խոր հիասթափություն կառաջացներ իրական ահաբեկիչների մոտ։«Սա ապտակ է համաշխարհային ահաբեկչությանը։ Որ ահաբեկիչը տեսնի, որ երկրում սենց բան է կատարվում, կարող է ամոթից թոշակի գնա»,–ասաց Հակոբյանը։Հիշեցնենք` Արթուր Սարգսյանը հուլիսի 8-ին զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից, նույն օրը ԱԺ–ն բավարարեց նաև նրան ազատազրկելու միջնորդությունը։Մինչ խորհրդարանը քննում էր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը, Սարգսյանը գնացել էր ՀՀ քննչական կոմիտե` վստահ լինելով, որ իրեն կձերբակալեն։Արթուր Սարգսյանին մեղսագրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 43-308 հոդվածի (ահաբեկչության նախապատրաստում) 1-ին մասով և 43-419 հոդվածի (իշխանության զավթման նախապատրաստում) 1-ին մասով գործողություններ։Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում նախաձեռնելու միջնորդությունը «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/09/91141768_246:0:1675:1072_1920x0_80_0_0_8ba610176a382eaf8809eaeb4e7b38b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փաստաբան, արթուր սարգսյան, ասուլիս, ահաբեկչություն, տեսանյութեր, տեսանյութ, видео
փաստաբան, արթուր սարգսյան, ասուլիս, ահաբեկչություն, տեսանյութեր, տեսանյութ, видео
Ահաբեկիչ էր, բայց թողել էին` աջուձախ հարցազրույցնե՞ր տա. փաստաբանը` Արթուր Սարգսյանի մասին
14:25 09.07.2025 (Թարմացված է: 17:08 09.07.2025) Մհեր Հակոբյանի խոսքով` այն ինչ կատարվում է Հայաստանում, հավանաբար խորը հիասթափություն կառաջացներ իրական ահաբեկիչների մոտ։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. ՀՀ իրավապահ համակարգը Հայաստանում ենթադրյալ ահաբեկություն կազմակերպող 2000 անձանցից կալանավորել է 15–ին, հարց է առաջանում` իսկ ո՞ւր են մնացած 1985–ը։ Այս մասին ասուլիսում հայտարարեց փաստաբան Մհեր Հակոբյանը` անդրադառնալով վերջին շրջանում ՀՀ–ում մեծ աղմուկ բարձրացրած «ահաբեկչության գործին»։
«Ասում են` երկրում պետք է ահաբեկչություն լիներ, մարդիկ սպանվեին, մեքենաներ հրկիզվեին, շենքեր գրավեին և այլն։ Ներգրավված է 2000 մարդ, այդ թվում` Արթուր Սարգսյանը, բայց նա 1 շաբաթ է ազատ ման է գալիս, աջուձախ հարցազրույց է տալիս։ Այսինքն` ինչ–որ մեկը պլանավորում է ահաբեկչություն սեպտեմբերին, իրավապահները գիտեն, բայց նստած սպասում են, որ այդ 2000 հոգին ազատության մեջ ման գա՞ն։ Աբսուրդի ժանրից է ոչ միայն այդ հոդվածը, այլև իրավապահ մարմինների գործողությունները»,–ասաց փաստաբանը։
Փաստաբանը կես կատակ, կես լուրջ նշեց` այն, ինչ կատարվում է Հայաստանում, հավանաբար խոր հիասթափություն կառաջացներ իրական ահաբեկիչների մոտ։
«Սա ապտակ է համաշխարհային ահաբեկչությանը։ Որ ահաբեկիչը տեսնի, որ երկրում սենց բան է կատարվում, կարող է ամոթից թոշակի գնա»,–ասաց Հակոբյանը։
Հիշեցնենք` Արթուր Սարգսյանը հուլիսի 8-ին
զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից, նույն օրը ԱԺ–ն
բավարարեց նաև նրան ազատազրկելու միջնորդությունը։
Մինչ խորհրդարանը քննում էր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը, Սարգսյանը
գնացել էր ՀՀ քննչական կոմիտե` վստահ լինելով, որ իրեն կձերբակալեն։
Արթուր Սարգսյանին մեղսագրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 43-308 հոդվածի (ահաբեկչության նախապատրաստում) 1-ին մասով և 43-419 հոդվածի (իշխանության զավթման նախապատրաստում) 1-ին մասով գործողություններ։
Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում նախաձեռնելու միջնորդությունը «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում է։