https://arm.sputniknews.ru/20250708/zelenskin-hajvord-shabat-karvogh-e-pvopvokhel-karavarutjan-kazmn-u-amn-um-despanin-ft-91097806.html
Զելենսկին հաջորդ շաբաթ կարող է փոփոխել կառավարության կազմն ու ԱՄՆ-ում դեսպանին․ FT
Զելենսկին հաջորդ շաբաթ կարող է փոփոխել կառավարության կազմն ու ԱՄՆ-ում դեսպանին․ FT
Sputnik Արմենիա
Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խոստացել է, որ կփոխի Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանին։ 08.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-08T16:44+0400
2025-07-08T16:44+0400
2025-07-08T16:44+0400
վլադիմիր զելենսկի
ամն
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/0f/88959270_0:86:1024:662_1920x0_80_0_0_f20e48414315d4f40118a3b48b1b22b6.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Վլադիմիր Զելենսկին կարող է հաջորդ շաբաթ կառավարության ամենամեծ վերադասավորումները կատարել Ռուսաստանի հետ հակամարտության ընթացքում և միաժամանակ փոխել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովային։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, գրում է Financial Times թերթը՝ հղում անելով Զելենսկուն մոտ կանգնած երեք աղբյուրների։Ինչպես պարբերականին ասել է ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան՝ Զելենսկին ցանկանում է Մարկարովայի փոխարեն նշանակել «լավ գործարարի, որը հասկանալի է Սպիտակ տան և միևնույն ժամանակ կոնգրեսի համար»։Հունիսի 16-ին Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը հայտնել էր, որ Զելենսկու գրասենյակը ծրագրում է Դենիս Շմիգալին ազատել Ուկրաինայի վարչապետի պաշտոնից և փոխարինել ամբողջ կառավարությունը։ Նա նշել էր, որ վարչապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուն առաջին փոխվարչապետ, Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոն է։ Ուկրաինական «Страна.ua» պարբերականը, հղում անելով աղբյուրներին, գրել է, որ այս քայլը կարող է ուժեղացնել Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի ազդեցությունը, ինչպես նաև շեղել հանրության ուշադրությունը ռազմաճակատում Ուկրաինայի ԶՈւ-ի անհաջողություններից և կոռուպցիայից։Բացի այդ, Bloomberg-ն ավելի վաղ հայտնել էր, որ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովայի փոխարինումը։Financial Times թերթը նախկինում հայտնել էր, որ Ուկրաինայի կառավարությունում սպասվող վերադասավորումների հետևում կանգնած է Անդրեյ Երմակը. նա ցանկանում է ուժեղացնել իր վերահսկողությունը կառավարության նկատմամբ։
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/0f/88959270_14:0:1011:748_1920x0_80_0_0_b3f3b2c9803be56dc40b0f285c6ee9f7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր զելենսկի, ամն, ուկրաինա
վլադիմիր զելենսկի, ամն, ուկրաինա
Զելենսկին հաջորդ շաբաթ կարող է փոփոխել կառավարության կազմն ու ԱՄՆ-ում դեսպանին․ FT
Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խոստացել է, որ կփոխի Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանին։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Վլադիմիր Զելենսկին կարող է հաջորդ շաբաթ կառավարության ամենամեծ վերադասավորումները կատարել Ռուսաստանի հետ հակամարտության ընթացքում և միաժամանակ փոխել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովային։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, գրում է Financial Times թերթը՝ հղում անելով Զելենսկուն մոտ կանգնած երեք աղբյուրների։
«Վլադիմիր Զելենսկին Դոնալդ Թրամփին խոստացել է, որ Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանին կփոխի հաջորդ շաբաթ՝ հակամարտության ընթացքում երկրում կառավարության խոշորագույն վերադասավորումների հետ միաժամանակ»,-գրում է պարբերականը։
Ինչպես պարբերականին ասել է ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան՝ Զելենսկին ցանկանում է Մարկարովայի փոխարեն նշանակել «լավ գործարարի, որը հասկանալի է Սպիտակ տան և միևնույն ժամանակ կոնգրեսի համար»։
Հունիսի 16-ին Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը հայտնել էր, որ Զելենսկու գրասենյակը ծրագրում է Դենիս Շմիգալին ազատել Ուկրաինայի վարչապետի պաշտոնից և փոխարինել ամբողջ կառավարությունը։ Նա նշել էր, որ վարչապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուն առաջին փոխվարչապետ, Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոն է։ Ուկրաինական «Страна.ua» պարբերականը, հղում անելով աղբյուրներին, գրել է, որ այս քայլը կարող է ուժեղացնել Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի ազդեցությունը, ինչպես նաև շեղել հանրության ուշադրությունը ռազմաճակատում Ուկրաինայի ԶՈւ-ի անհաջողություններից և կոռուպցիայից։
Բացի այդ, Bloomberg-ն ավելի վաղ հայտնել էր, որ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովայի փոխարինումը։
Financial Times թերթը նախկինում հայտնել էր, որ Ուկրաինայի կառավարությունում սպասվող վերադասավորումների հետևում կանգնած է Անդրեյ Երմակը. նա ցանկանում է ուժեղացնել իր վերահսկողությունը կառավարության նկատմամբ։