https://arm.sputniknews.ru/20250708/nakhijevani-sahmanadrutjunic-hanvel-e-mvoskvaji-ev-karsi-pajmanagreri-masin-hishatakumy-91111532.html
Նախիջևանի Սահմանադրությունից հանվել է Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումը
Նախիջևանի Սահմանադրությունից հանվել է Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումը
Sputnik Արմենիա
Կենտրոնական իշխանությունները վերցրել են ինքնակառավարման հիմնական գործառույթները. այժմ բոլոր կարևոր որոշումները կկայացնի անմիջապես Իլհամ Ալիևը։ 08.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-08T19:27+0400
2025-07-08T19:27+0400
2025-07-08T19:30+0400
նախիջևան
սահմանադրություն
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/659/67/6596730_0:68:3076:1798_1920x0_80_0_0_7e5a16242d863d8383388366819262fc.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրությունից հանվել է Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումը։ Համապատասխան փոփոխություններն ընդունել է Ադրբեջանի խորհրդարանը։Նախիջևանի Սահմանադրության մեջ այսօր ընդունված փոփոխությունները զգալիորեն սահմանափակում են խորհրդարանի խոսնակի գործառույթները (մինչ այդ ինքնավարության ամենաբարձր պաշտոնը)։ Նա զրկվում է հիմնական գործառույթներից, փաստացի տեղում ղեկավարելու է նախագահի լիազոր ներկայացուցիչը։Բացի այդ, ինքնավարության նախարարների կաբինետն այս պահից կենթարկվի Ադրբեջանի նախագահին, այլ ոչ թե Նախիջևանի Գերագույն մեջլիսին։«Խաղաղություն» թուրքական ձևով, կամ ինչ է ակնարկում հայերի համար թուրք-ադրբեջանական տանդեմը
նախիջևան
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/659/67/6596730_219:0:2950:2048_1920x0_80_0_0_3f2556abf5905c1c8d06450f449aae2b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նախիջևան, սահմանադրություն, ադրբեջան
նախիջևան, սահմանադրություն, ադրբեջան
Նախիջևանի Սահմանադրությունից հանվել է Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումը
19:27 08.07.2025 (Թարմացված է: 19:30 08.07.2025) Կենտրոնական իշխանությունները վերցրել են ինքնակառավարման հիմնական գործառույթները. այժմ բոլոր կարևոր որոշումները կկայացնի անմիջապես Իլհամ Ալիևը։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրությունից հանվել է Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումը։ Համապատասխան փոփոխություններն ընդունել է Ադրբեջանի խորհրդարանը։
Փոփոխություններից առաջ նախաբանում ասվում էր. «Նախիջևանի ինքնավարության հիմքերը դրված են 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի և 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի գործող միջազգային պայմանագրերով»։ Նաև նշվում էր, որ Նախիջևանն ինքնավարության կարգավիճակ ունի։ Այժմ նախաբանում նշված կլինի, որ «Նախիջևանը Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասն է»։
Նախիջևանի Սահմանադրության մեջ այսօր ընդունված փոփոխությունները զգալիորեն սահմանափակում են խորհրդարանի խոսնակի գործառույթները (մինչ այդ ինքնավարության ամենաբարձր պաշտոնը)։ Նա զրկվում է հիմնական գործառույթներից, փաստացի տեղում ղեկավարելու է նախագահի լիազոր ներկայացուցիչը։
Բացի այդ, ինքնավարության նախարարների կաբինետն այս պահից կենթարկվի Ադրբեջանի նախագահին, այլ ոչ թե Նախիջևանի Գերագույն մեջլիսին։