https://arm.sputniknews.ru/20250708/ete-voreve-kerp-fizikakan-mijamtutjun-em-arel-nervoghutjun-em-khndrum-hakvob-arshakjan-91080464.html
«Փորձում էի ազատել ձեռքս»․ Հակոբ Արշակյանը` իր մասնակցությամբ տեսանյութի մասին
«Փորձում էի ազատել ձեռքս»․ Հակոբ Արշակյանը` իր մասնակցությամբ տեսանյութի մասին
Sputnik Արմենիա
Այսօր առավոտյան «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի ելույթից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվեց, իշխանականների և ընդդիմադիրների միջև ծեծկռտուք սկսվեց։ 08.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-08T11:51+0400
2025-07-08T11:51+0400
2025-07-08T12:12+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
հակոբ արշակյան
հղի
ձեռք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1f/76483560_0:41:1452:858_1920x0_80_0_0_07c9ed94cd308096bad1cf7f12cd84f9.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik․ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը վստահեցնում է, որ հղի կնոջը չի հրել, այլ պարզապես փորձել է ազատել իր ձեռքը։ Նա այդ մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ մեկնաբանելով իր մասնակցությամբ տեսանյութը։Տեսանյութը համացանցում տարածվել էր «ինչպես է Հակոբ Արշակյանը հրում ընդդիմադիր պատգամավորի 7 ամսական հղի օգնականին» վերնագրով։«Խնդրում եմ որակումներ տալիս առաջնորդվել ճշմարտությամբ, ոչ թե ձեր մեկնաբանությամբ։ Տեսանյութերում ակնհայտ մի կին իմ ձեռքը բռնում է, ես էլ իմ ձեռքն ազատում եմ։ Ես հենց նոր ելույթ էի ունենում և ասացի, որ եթե որևէ կերպ որևէ մեկին ֆիզիկական որևէ միջամտություն եմ արել, որն իմ ձեռքն ազատելու համար էր, ներողություն եմ խնդրում»,- ասաց Արշակյանը։Հիշեցնենք` ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանը խորհրդարանի արտահերթ նիստում իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում նախաձեռնելու միջնորդության քննարկման ժամանակ հայտարարեց` ահաբեկչության մասին մեղադրանքները կեղծ են, դրանք քաղաքական հետապնդում են։ Նա նշեց` քանի որ վստահ է՝ անձեռնմխելիության և կալանքի որոշումն արդեն կան, այս թանկ ժամանակը որոշել է գնալ իր կնոջ և 4 անչափահաս երեխաների հետ անցկացնել, եկեղեցի գնալ, այնուհետև` ՀՀ քննչական կոմիտե։Պատգամավորի ելույթից հետո իրավիճակն Ազգային ժողովում լարվեց, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ընդմիջում հայտարարեց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1f/76483560_156:0:1447:968_1920x0_80_0_0_f0e142aec208ae0fa009ea0878bc1659.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աժ (ազգային ժողով), հակոբ արշակյան, հղի, ձեռք
հայաստան, աժ (ազգային ժողով), հակոբ արշակյան, հղի, ձեռք
«Փորձում էի ազատել ձեռքս»․ Հակոբ Արշակյանը` իր մասնակցությամբ տեսանյութի մասին
11:51 08.07.2025 (Թարմացված է: 12:12 08.07.2025) Այսօր առավոտյան «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի ելույթից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվեց, իշխանականների և ընդդիմադիրների միջև ծեծկռտուք սկսվեց։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik․ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը վստահեցնում է, որ հղի կնոջը չի հրել, այլ պարզապես փորձել է ազատել իր ձեռքը։ Նա այդ մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ մեկնաբանելով իր մասնակցությամբ տեսանյութը։
Տեսանյութը համացանցում տարածվել էր «ինչպես է Հակոբ Արշակյանը հրում ընդդիմադիր պատգամավորի 7 ամսական հղի օգնականին» վերնագրով։
«Խնդրում եմ որակումներ տալիս առաջնորդվել ճշմարտությամբ, ոչ թե ձեր մեկնաբանությամբ։ Տեսանյութերում ակնհայտ մի կին իմ ձեռքը բռնում է, ես էլ իմ ձեռքն ազատում եմ։ Ես հենց նոր ելույթ էի ունենում և ասացի, որ եթե որևէ կերպ որևէ մեկին ֆիզիկական որևէ միջամտություն եմ արել, որն իմ ձեռքն ազատելու համար էր, ներողություն եմ խնդրում»,- ասաց Արշակյանը։
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանը խորհրդարանի արտահերթ նիստում իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում նախաձեռնելու միջնորդության քննարկման ժամանակ
հայտարարեց` ահաբեկչության մասին մեղադրանքները կեղծ են, դրանք քաղաքական հետապնդում են։ Նա նշեց` քանի որ վստահ է՝ անձեռնմխելիության և կալանքի որոշումն արդեն կան, այս թանկ ժամանակը որոշել է գնալ իր կնոջ և 4 անչափահաս երեխաների հետ անցկացնել, եկեղեցի գնալ, այնուհետև` ՀՀ քննչական կոմիտե։
Պատգամավորի ելույթից հետո իրավիճակն Ազգային ժողովում լարվեց, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ընդմիջում հայտարարեց։