https://arm.sputniknews.ru/20250707/minasjani-cucmunqic-ancel-e-7-8-tari-nvor-eq-veratarmacnum-avetisjany-datakhazin-91037525.html
Մինասյանի ցուցմունքից անցել է 7-8 տարի, նո՞ր եք վերաթարմացնում․ Ավետիսյանը՝ դատախազին
Մինասյանի ցուցմունքից անցել է 7-8 տարի, նո՞ր եք վերաթարմացնում․ Ավետիսյանը՝ դատախազին
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ Արծվիկ Մինասյանը նախարար աշխատած տարիներին գործն արել է օրենքին համապատասխան, սակայն որպես ընդդիմադիր հանգիստ չի նստել իր... 07.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-07T10:51+0400
2025-07-07T10:51+0400
2025-07-07T11:18+0400
արծվիկ մինասյան
թադևոս ավետիսյան
աժ (ազգային ժողով)
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0f/87823322_0:0:1250:704_1920x0_80_0_0_0a9248854456c5d7b99d2d774679420a.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik․ «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին առաջարկում է Ազգային ժողով ներկայացրած միջնորդության վերնագրում «քրեական» բառը փոխարինել «քաղաքական» բառով։ Այս մասին նա հայտարարեց այսօր ԱԺ արտահերթ նիստում՝ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդության քննարկման ժամանակ։Ըստ պատգամավորի՝ ներկայացված միջնորդությունը ոչ թե քրեական, այլ քաղաքական հետապնդման համատեքստում է մի քանի պատճառով։ Նախ, գլխավոր դատախազը պնդում է, թե Արծվիկ Մինասյանը՝ որպես բնապահպանության նախարար և միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, կառավարություն ներկայացրած փաթեթում չի նշել, որ հողի վրա կան ապօրինի շինություններ (խոսքը վերաբերում է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված 10,500 քառ․ մետր տարածքին և դրա վրա կառուցված առանձնատանը, որը վերագրվում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին- խմբ․)։«Նախ, պարզվում է՝ տվյալ պահին ինքը չգիտեր, հետո է իմացել, այնուամենայնիվ, մարդը ձեզ հարցնում է՝ նման պահանջ կա՞ որևէ նորմատիվ իրավական ակտում։ Դուք լռում եք, որովհետև նման պահանջ չկա, որ ինքը դա որևէ ձևով պետք է նշեր փակագծում կամ տողատակում։ Եթե նշվեր, ավելին, այդ դեպքում կխախտեր օրենքը, որովհետև կնշանակեր, որ այդ անօրինական շինությունը ճանաչել էր որպես օրինական, բացի այդ կսահմանափակվեր ազատ մրցույթի անցկացման պայմանները»,- ներկայացնում է Ավետիսյանը։Հիշեցնում է, որ Մինասյանը գործողության արդյունքում պետբյուջե տարեկան ավելի քան 600 հազար դրամ մուտք է ապահովվել տարածքի վարձակալության համար (մինչդեռ նախկինում տարածքի համար որևէ վճարում չէր կատարվում - խմբ․)։ Գլխավոր դատախազն ու իշխանական պատգամավորները վճարված գումարի չափի հետ համաձայն չեն, նրանց կարծիքով՝ Սևանի ափին կառուցված շքեղ առանձնատան տարածքի վարձավճարը պետք է շատ ավելի բարձր լիներ։ Սրան ի պատասխան էլ Արծվիկ Մինասյանը բացատրեց՝ հաշվարկն արվել է սահմանված կարգով, դա նախարարը չի որոշում։ Հաշվարկվում է կոնկրետ բանաձևով, որի հիմքում հողի կադաստրային արժեքն է։Պատգամավորն ընդգծում է՝ Սևանի ափին 4000-ից ավելի ապօրինի գույք կա, սակայն Արծվիկ Մինասյանի՝ բնապահպանության նախարար աշխատած ժամանակահատվածում ոչ մի նման ապօրինի շինություն չի կառուցվել Սևանի ափին։«Այս գործում մեղադրանքի հիմք հանդիսացող մեկ ցուցմունք կա, որը պարզվում է՝ Մինասյանի բացատրությունն է, որից անցել է 7-8 տարի, հիմա նոր գործը վերաթարմացնում եք։ Ի դեպ, քննիչն այդ ցուցմունքից հետո իր շնորհակալությունն ու զարմանքն է, կարծեմ, հայտնել, որ նրա (Արծվիկ Մինասյան – խմբ․) գործողությունների արդյունքում պետությունը որոշակի օգուտներ է ստացել։ Փաստորեն մարդը որպես նախարար իր գործը կատարել է օրենքին համապատասխան, հետո հարց է առաջացել ինչ-որ քրեական գործով, ստացել են իրավապահները բացատրություն, անցել է 7-8 տարի, Մինասյանին՝ որպես ընդդիմադիր պատգամավոր, հորդորել են հանգիստ նստել տեղը, բայց չի արել դա, ու հիմա դրանից ծնվել է այս գործը»,- ասաց Ավետիսյանը։Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ միջնորդություններ է ներկայացրել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին անձեռնմխելությունից զրկելու և նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համար։ Եվս մեկ միջնորդություն գլխավոր դատախազը ներկայացրել է նույն խմբակցության անդամ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու հարցով։ Ըստ քրեական վարույթի նյութերի` Արծվիկ Մինասյանը, 2016 թ. սեպտեմբերի 27–ից մինչև 2018 թ. մայիսի 12–ը զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը և ի պաշտոնե լինելով «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ–ի խորհրդի նախագահի տեղակալ, պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայողական շահերին հակառակ` կատարելով առանձնապես ծանր հանցագործություն, մասնավորապես՝ նրա գործողության արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացվել է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0f/87823322_140:0:1079:704_1920x0_80_0_0_04c17ab63b535129e61bf55437c20a36.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արծվիկ մինասյան, թադևոս ավետիսյան, աժ (ազգային ժողով), քրեական գործ
արծվիկ մինասյան, թադևոս ավետիսյան, աժ (ազգային ժողով), քրեական գործ
Մինասյանի ցուցմունքից անցել է 7-8 տարի, նո՞ր եք վերաթարմացնում․ Ավետիսյանը՝ դատախազին
10:51 07.07.2025 (Թարմացված է: 11:18 07.07.2025) Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ Արծվիկ Մինասյանը նախարար աշխատած տարիներին գործն արել է օրենքին համապատասխան, սակայն որպես ընդդիմադիր հանգիստ չի նստել իր տեղը, ու խնդիրն այդտեղ է։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik․ «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին առաջարկում է Ազգային ժողով ներկայացրած միջնորդության վերնագրում «քրեական» բառը փոխարինել «քաղաքական» բառով։ Այս մասին նա հայտարարեց այսօր ԱԺ արտահերթ նիստում՝ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդության քննարկման ժամանակ։
«Եվ թող ստացվի, որ պիտի ենթարկենք Արծվիկ Մինասյանին քաղաքական հետապնդման։ Այս դեպքում կլինի ավելի արդար, վերնագիրը լիարժեք կբավարարի իրական բովանդակությանը և կլինի աննախադեպ»,- ասաց Ավետիսյանը՝ խոստանալով՝ իր առաջարկն ընդունելու դեպքում միջնորդությանը ոչ միայն ինքը կողմ կքվեարկի, այլև գործընկերներին էլ կհորդորի նույն բանն անել։
Ըստ պատգամավորի՝ ներկայացված միջնորդությունը ոչ թե քրեական, այլ քաղաքական հետապնդման համատեքստում է մի քանի պատճառով։ Նախ, գլխավոր դատախազը պնդում է, թե Արծվիկ Մինասյանը՝ որպես բնապահպանության նախարար և միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, կառավարություն ներկայացրած փաթեթում չի նշել, որ հողի վրա կան ապօրինի շինություններ (խոսքը վերաբերում է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված 10,500 քառ․ մետր տարածքին և դրա վրա կառուցված առանձնատանը, որը վերագրվում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին- խմբ․)։
«Նախ, պարզվում է՝ տվյալ պահին ինքը չգիտեր, հետո է իմացել, այնուամենայնիվ, մարդը ձեզ հարցնում է՝ նման պահանջ կա՞ որևէ նորմատիվ իրավական ակտում։ Դուք լռում եք, որովհետև նման պահանջ չկա, որ ինքը դա որևէ ձևով պետք է նշեր փակագծում կամ տողատակում։ Եթե նշվեր, ավելին, այդ դեպքում կխախտեր օրենքը, որովհետև կնշանակեր, որ այդ անօրինական շինությունը ճանաչել էր որպես օրինական, բացի այդ կսահմանափակվեր ազատ մրցույթի անցկացման պայմանները»,- ներկայացնում է Ավետիսյանը։
Հիշեցնում է, որ Մինասյանը գործողության արդյունքում պետբյուջե տարեկան ավելի քան 600 հազար դրամ մուտք է ապահովվել տարածքի վարձակալության համար (մինչդեռ նախկինում տարածքի համար որևէ վճարում չէր կատարվում - խմբ․)։ Գլխավոր դատախազն ու իշխանական պատգամավորները վճարված գումարի չափի հետ համաձայն չեն, նրանց կարծիքով՝ Սևանի ափին կառուցված շքեղ առանձնատան տարածքի վարձավճարը պետք է շատ ավելի բարձր լիներ։ Սրան ի պատասխան էլ Արծվիկ Մինասյանը բացատրեց՝ հաշվարկն արվել է սահմանված կարգով, դա նախարարը չի որոշում։ Հաշվարկվում է կոնկրետ բանաձևով, որի հիմքում հողի կադաստրային արժեքն է։
«Ասում են՝ եթե նշվեր նաև ապօրինի շինությունը, ապա վարձավճարն ավելի բարձր կլիներ։ Բայց ո՞նց ապօրինին նշվեր, այսինքն՝ ապօրինի կառուցապատողը դարձնեին օրինական, որ ավելի շատ վարձավճար վճարվե՞ր»,- հարցնում է Թադևոս Ավետիսյանը։
Պատգամավորն ընդգծում է՝ Սևանի ափին 4000-ից ավելի ապօրինի գույք կա, սակայն Արծվիկ Մինասյանի՝ բնապահպանության նախարար աշխատած ժամանակահատվածում ոչ մի նման ապօրինի շինություն չի կառուցվել Սևանի ափին։
«Այս գործում մեղադրանքի հիմք հանդիսացող մեկ ցուցմունք կա, որը պարզվում է՝ Մինասյանի բացատրությունն է, որից անցել է 7-8 տարի, հիմա նոր գործը վերաթարմացնում եք։ Ի դեպ, քննիչն այդ ցուցմունքից հետո իր շնորհակալությունն ու զարմանքն է, կարծեմ, հայտնել, որ նրա (Արծվիկ Մինասյան – խմբ․) գործողությունների արդյունքում պետությունը որոշակի օգուտներ է ստացել։ Փաստորեն մարդը որպես նախարար իր գործը կատարել է օրենքին համապատասխան, հետո հարց է առաջացել ինչ-որ քրեական գործով, ստացել են իրավապահները բացատրություն, անցել է 7-8 տարի, Մինասյանին՝ որպես ընդդիմադիր պատգամավոր, հորդորել են հանգիստ նստել տեղը, բայց չի արել դա, ու հիմա դրանից ծնվել է այս գործը»,- ասաց Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին ՀՀ գլխավոր դատախազ
Աննա Վարդապետյանն ԱԺ միջնորդություններ է ներկայացրել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին անձեռնմխելությունից զրկելու և նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համար։ Եվս մեկ միջնորդություն գլխավոր դատախազը ներկայացրել է նույն խմբակցության անդամ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու հարցով։ Ըստ քրեական վարույթի նյութերի` Արծվիկ Մինասյանը, 2016 թ. սեպտեմբերի 27–ից մինչև 2018 թ. մայիսի 12–ը զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը և ի պաշտոնե լինելով «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ–ի խորհրդի նախագահի տեղակալ, պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայողական շահերին հակառակ` կատարելով առանձնապես ծանր հանցագործություն, մասնավորապես՝ նրա գործողության արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացվել է։