https://arm.sputniknews.ru/20250707/inqnaspan-e-eghel-rd-transpvorti-nakharary-vorin-putinn-ajsor-azatel-er-ashkhatanqic-91056887.html
Ինքնասպան է եղել ՌԴ տրանսպորտի նախարարը, որին Պուտինն այսօր ազատել էր աշխատանքից
Ինքնասպան է եղել ՌԴ տրանսպորտի նախարարը, որին Պուտինն այսօր ազատել էր աշխատանքից
Sputnik Արմենիա
Ստարովոյտը ինքնասպանություն է գործել իր մերձմոսկովյան տանը։ 07.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-07T17:39+0400
2025-07-07T17:39+0400
2025-07-07T17:40+0400
ռուսաստան
նախարար
պաշտոն
ինքնասպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/07/91054602_0:0:3125:1759_1920x0_80_0_0_99b750e5f6f56cc620a36636d59d1876.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ՌԴ տրանսպորտի նախկին նախարար և Կուրսկի մարզի նախկին ղեկավար Ռոման Ստարովոյտը, որին այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ազատել էր պաշտոնից, ատրճանակից արձակած կրակոցով ինքնասպան է եղել Օդինցովոյում գտնվող իր տանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով արտակարգ ծառայություններին։Ռոման Ստարովոյտի ինքնասպանության նախնական պատճառը հնարավոր քրեական գործն է։112–ի տեղեկություններով՝ պաշտոնյայի դեմ ցուցմունք է տվել Կուրսկի մարզի նախկին ղեկավար Ալեքսեյ Սմիրնովը, որը վերջերս ձերբակալվել էր տարածաշրջանում ամրաշինական կառույցների շինարարության ժամանակ խոշոր յուրացումների համար:Ըստ Mash-ի`Ստարովոյտն ինքնասպանություն է գործել այն զենքով, որը 2023 թվականին պարգև է ստացել ՆԳՆ ղեկավարությունից։Հիշեցնենք` Ստարովոյտը տրանսպորտի նախարարի պարտականություններից ազատվել է այսօր` հուլիսի 7-ին: Նրա հնարավոր հրաժարականի մասին ավելի վաղ չէր հաղորդվել։ ՌԴ տրանսպորտի նախարարի պաշտոնում նշանակվել է Անդրեյ Նիկիտինը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/07/91054602_15:0:2744:2047_1920x0_80_0_0_b371823545d7bc4c0f0c885499a402dc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, նախարար, պաշտոն, ինքնասպանություն
ռուսաստան, նախարար, պաշտոն, ինքնասպանություն
Ինքնասպան է եղել ՌԴ տրանսպորտի նախարարը, որին Պուտինն այսօր ազատել էր աշխատանքից
17:39 07.07.2025 (Թարմացված է: 17:40 07.07.2025) Ստարովոյտը ինքնասպանություն է գործել իր մերձմոսկովյան տանը։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ՌԴ տրանսպորտի նախկին նախարար և Կուրսկի մարզի նախկին ղեկավար Ռոման Ստարովոյտը, որին այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ազատել էր պաշտոնից, ատրճանակից արձակած կրակոցով ինքնասպան է եղել Օդինցովոյում գտնվող իր տանը։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով արտակարգ ծառայություններին։
Ռոման Ստարովոյտի ինքնասպանության նախնական պատճառը հնարավոր քրեական գործն է։
112–ի տեղեկություններով՝ պաշտոնյայի դեմ ցուցմունք է տվել Կուրսկի մարզի նախկին ղեկավար Ալեքսեյ Սմիրնովը, որը վերջերս ձերբակալվել էր տարածաշրջանում ամրաշինական կառույցների շինարարության ժամանակ խոշոր յուրացումների համար:
Ըստ Mash-ի`Ստարովոյտն ինքնասպանություն է գործել այն զենքով, որը 2023 թվականին պարգև է ստացել ՆԳՆ ղեկավարությունից։
Հիշեցնենք` Ստարովոյտը տրանսպորտի նախարարի պարտականություններից
ազատվել է այսօր` հուլիսի 7-ին: Նրա հնարավոր հրաժարականի մասին ավելի վաղ չէր հաղորդվել։ ՌԴ տրանսպորտի նախարարի պաշտոնում նշանակվել է Անդրեյ Նիկիտինը։