00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Սլովակիայի կողմից Բաքվին զենք մատակարարելու մասին հարցմանը

© Sputnik / Andranik GhazaryanՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2025
Բաժանորդագրվել
Բաց տվյալների վերլուծությունը վկայում է, որ Չեխիան և Սլովակիան շարունակում են հաուբիցներ մատակարարել Ադրբեջանին։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Sputnik Արմենիայի հարցմանը, թե արդյոք Երևանը Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հայաստանյան այցի ընթացքում պարզաբանումներ պահանջել է երկրի պաշտպանության նախարարի սկանդալային հայտարարությունների և Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ։
2025 թվականին Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը Հայաստանին երկու անգամ մեղադրել է Ադրբեջանի տարածքները «օկուպացնելու» մեջ, ինչին Երևանը պաշտոնապես (առնվազն հրապարակային) չի արձագանքել։
Մենք մասնավորապես հետաքրքրվել էինք` Հայաստանի պաշտոնյաները ճշտե՞լ են՝ Կալինյակի (Ֆիցոյի կուսակցի) ասածը նրա անձնակա՞ն տեսակետն է, թե՞ Սլովակիայի պաշտոնական դիրքորոշումը:
Բացի այդ, հարցրել էինք` արդյոք Բրատիսլավայի հետ քննարկվել է Ադրբեջանին ռազմական տեխնիկայի, մասնավորապես DITA հաուբիցների ընթացիկ վաճառքի հարցը:
Այսօր առավոտյան գրել էինք, որ ՀՀ ԱԳՆ-ն արդեն շուրջ մեկուկես ամիս է, ինչ չի պատասխանում այդ հարցմանը։
Մեր հրապարակումից հետո նախարարությունն այնուամենայնիվ արձագանքեց։
«Սլովակիայի վարչապետի հետ հանդիպումների վերաբերյալ հանրային անհրաժեշտ ծավալով տրվել են մամուլի հաղորդագրություններ, իսկ Սլովակիայի պաշտոնական դիրքորոշումը ներկայացված է «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովի ընթացքում վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի ելույթում»,- պատասխանել է ԱԳՆ–ն։
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները Չեխիայի և Սլովակիայի համատեղ արտադրության տեխնիկայի առաջին մատակարարումների մասին հայտնել էին դեռ 2024 թվականի սեպտեմբերին։
Բաց աղբյուրներում հասանելի տվյալների վերլուծությունը վկայում է, որ 2025 թվականին մատակարարումները շարունակվում են։
Հիշեցնենք, որ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Հայաստանում էր մայիսի վերջին, մասնակցում էր «Երևանյան երկխոսություն-2025» համաժողովին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նա առաջարկել էր համագործակցություն հաստատել, այդ թվում՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում։
Լրահոս
0