https://arm.sputniknews.ru/20250707/galuziny-hh-despanin-e-pvokhancel-rdi-masin-karucvoghakan-lratvakan-fvoni-karevvorutjuny-91061920.html
Գալուզինը ՀՀ դեսպանին է փոխանցել ՌԴ–ի մասին կառուցողական լրատվական ֆոնի կարևորությունը
Գալուզինը ՀՀ դեսպանին է փոխանցել ՌԴ–ի մասին կառուցողական լրատվական ֆոնի կարևորությունը
Sputnik Արմենիա
Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր: 07.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-07T19:37+0400
2025-07-07T19:37+0400
2025-07-07T19:50+0400
ռուս
հայաստան
միխայիլ գալուզին
գուրգեն արսենյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1a/58757956_0:15:1600:915_1920x0_80_0_0_9b8d6fa6d3b707ccae2fcc4227a7c4b3.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հետ զրույցում շեշտել է Հայաստանում Ռուսաստանի մասին կառուցողական լրատվական ֆոն պահպանելու անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:Նշվում է, որ ռուսական կողմը հաստատել է նաև երկու երկրների պրոֆիլային գերատեսչությունների խորհրդակցությունների հերթական փուլն անցկացնելու Մոսկվայի առաջարկը։Հիշեցնենք` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ժամանակն է լրջորեն քննարկել հայկական մուլտիպլեքսում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը:Նա այդ մասին ասել էր լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակը և հայ-ռուսական հարաբերությունների վրա դրա ազդեցության մասին հայտարարությունները։ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնական հայտագիր է ուղարկել ՌԴ` մեր երկրի հասցեին եղած վիրավորանքների համար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1a/58757956_47:0:1600:1165_1920x0_80_0_0_3fc7e461ef6f5832f4849f550772b0a7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուս, հայաստան, միխայիլ գալուզին, գուրգեն արսենյան
ռուս, հայաստան, միխայիլ գալուզին, գուրգեն արսենյան
Գալուզինը ՀՀ դեսպանին է փոխանցել ՌԴ–ի մասին կառուցողական լրատվական ֆոնի կարևորությունը
19:37 07.07.2025 (Թարմացված է: 19:50 07.07.2025) Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր:
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Հայաստանի դեսպան
Գուրգեն Արսենյանի հետ զրույցում շեշտել է Հայաստանում Ռուսաստանի մասին կառուցողական լրատվական ֆոն պահպանելու անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
«Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր, ինչպես նաև ռուս-հայկական առաջիկա շփումների ժամանակացույցը։ Զրույցի ընթացքում դիվանագիտական առաքելության ղեկավարին է ներկայացվել Հայաստանում Ռուսաստանի և երկկողմ կապերի շուրջ կառուցողական լրատվական ֆոն պահպանելու անհրաժեշտության մասին դիրքորոշումը»,-ասված է դիվանագետների հանդիպման մասին հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ռուսական կողմը հաստատել է նաև երկու երկրների պրոֆիլային գերատեսչությունների խորհրդակցությունների հերթական փուլն անցկացնելու Մոսկվայի առաջարկը։
Հիշեցնենք` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ժամանակն է լրջորեն քննարկել հայկական մուլտիպլեքսում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը:
Նա այդ մասին ասել էր լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակը և հայ-ռուսական հարաբերությունների վրա դրա ազդեցության մասին հայտարարությունները։