00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երուսաղեմի հրապարակն անվանակոչվել է հայազգի լուսանկարիչ Էլիա Կահվեջյանի անունով

© Photo : Social media of Kegham BalianԵրուսաղեմի հրապարակն անվանակոչվել է հայազգի լուսանկարիչ Էլիա Կահվեջյանի անունով
Երուսաղեմի հրապարակն անվանակոչվել է հայազգի լուսանկարիչ Էլիա Կահվեջյանի անունով - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2025
Բաժանորդագրվել
Լուսանկարիչն ամբողջ կյանքում աշխատել է Երուսաղեմի արվեստանոցում, որն այժմ պատկանում է նրա թոռանը։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Երուսաղեմի իշխանությունները քաղաքի հրապարակն անվանակոչել են Հայոց ցեղասպանությունը վերապրած հայտնի լուսանկարիչ Էլիա (Եղիա) Կահվեջյանի անունով: Այս մասին հայտնում է Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Գեղամ Բալյանը։
«Էլիա Կահվեջյանի անվան հրապարակ. Հայոց ցեղասպանությունը վերապրած լուսանկարիչ, Երուսաղեմի սիրահար», - գրված է ցուցանակի վրա։
Նշենք, որ լուսանկարիչը ծնվել է Ուրֆայում։ 1915-ին, երբ նա 5 տարեկան էր, երբ ականատես դարձավ Ուրֆայի հայ բնակիչների ապստամբությանը թուրքական բանակի դեմ: Երբ ապստամբությունը ճնշվեց, նրա հայրը և եղբայրներից մեկը սպանվեցին, իսկ մնացած հայ բնակչությունը, այդ թվում` կանայք, երեխաներ և ծերեր, ինչպես նաև Էլիան, անցան Դեր Զորի անապատով։ Մահից առաջ մայրը տղային փրկելու համար նրան տվեց անծանոթ քրդի, որն էլ Էլիային երկու ոսկու դիմաց վաճառեց մի դարբնի։
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Էլիան, ինչպես և հազարավոր այլ հայ որբեր, հայտնվեց ամերիկյան Մերձավոր Արևելքի օգնության կոմիտեի՝ Նազարեթում գտնվող որբանոցներից մեկում։ Այնտեղ մանկատան աշխատակիցներից մեկը, որն ազգությամբ հայ էր, նրան ծանոթացրեց լուսանկարչական արվեստին։ Այսպիսով լուսանկարչությունը դարձավ նրա կյանքի գործը: Մանկատունը լքելուց հետո Էլիան Երուսաղեմում բացեց իր լուսանկարչատունը։
Այսօր նրա ժառանգությունը պահվում է նրա թոռան՝ Էլիա Կահվեջյանի` Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող «Elia Photo Service» լուսանկարչատանը։
Լրահոս
0