https://arm.sputniknews.ru/20250705/turqiaji-ynddimutjan-arajnvordy-kvoch-e-anum-artahert-nakhagahakan-yntrutjunner-anckacnel-91009479.html
Թուրքիայի ընդդիմության առաջնորդը կոչ է անում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել
Թուրքիայի ընդդիմության առաջնորդը կոչ է անում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել
Sputnik Արմենիա
Էրդողանը կրկին հայտարարել է, որ ընդդիմությունը փորձում է «խեղաթյուրել իրավիճակը» փողոցային բողոքի ակցիաներով։ 05.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-05T19:00+0400
2025-07-05T19:00+0400
2025-07-05T19:00+0400
թուրքիա
ընտրություններ
նախագահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/04/88578549_0:320:3072:2048_1920x0_80_0_0_61c9fcfb20fe7bbaf166be0795713917.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Օզգյուր Օզելը կոչ է արել գործող կառավարությանը նոյեմբերին անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ։Իրավապահ մարմինները այսօր առավոտյան ձերբակալել են Թուրքիայի երեք խոշոր քաղաքների՝ Ադանայի, Անթալիայի և Ադիյամանի քաղաքապետերին՝ կուսակցության ներկայացուցիչների կողմից ղեկավարվող վարչակազմերում կոռուպցիայի վերաբերյալ գործի շրջանակներում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է թուրքական ընդդիմությանը «հանցագործությունները թաքցնելու և հանցագործներին արդարացնելու» փորձերի մեջ՝ ասելով, որ ընդդիմությունը փորձում է «խեղաթյուրել իրավիճակը» փողոցային բողոքի ակցիաներով։ԺՀԿ-ն մարտի վերջից կոչ է անում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել` չնայած թուրքական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ այս հարցը օրակարգում չկա։ Հաջորդ նախագահական ընտրությունները նախատեսված են 2028 թվականի գարնանը։Ընդդիմադիր կուսակցությունը կարող է Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին առաջադրել որպես նախագահի թեկնածու, եթե Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը մարտին ձերբակալվել էր և կուսակցության կողմից ընտրվել որպես նախագահի թեկնածու, ազատ չարձակվի։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/04/88578549_0:0:2732:2048_1920x0_80_0_0_91a43006643cc2beca9713b4961b0d7b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ընտրություններ, նախագահ
թուրքիա, ընտրություններ, նախագահ
Թուրքիայի ընդդիմության առաջնորդը կոչ է անում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել
Էրդողանը կրկին հայտարարել է, որ ընդդիմությունը փորձում է «խեղաթյուրել իրավիճակը» փողոցային բողոքի ակցիաներով։
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Օզգյուր Օզելը կոչ է արել գործող կառավարությանը նոյեմբերին անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ։
Իրավապահ մարմինները այսօր առավոտյան
ձերբակալել են Թուրքիայի երեք խոշոր քաղաքների՝ Ադանայի, Անթալիայի և Ադիյամանի քաղաքապետերին՝ կուսակցության ներկայացուցիչների կողմից ղեկավարվող վարչակազմերում կոռուպցիայի վերաբերյալ գործի շրջանակներում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է թուրքական ընդդիմությանը «հանցագործությունները թաքցնելու և հանցագործներին արդարացնելու» փորձերի մեջ՝ ասելով, որ ընդդիմությունը փորձում է «խեղաթյուրել իրավիճակը» փողոցային բողոքի ակցիաներով։
«Եթե «Արդարություն և զարգացում» կուսակցությունը առաջին տեղերն է զբաղեցնում, եկեք արտահերթ ընտրություններ անցկացնենք նոյեմբերի 2-ին։ Եթե դուք առաջին կուսակցությունը լինեիք, կգնայիք ընտրությունների», - ասել է Օզելը իր ելույթում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ԺՀԿ-ն մարտի վերջից կոչ է անում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել` չնայած թուրքական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ այս հարցը օրակարգում չկա։ Հաջորդ նախագահական ընտրությունները նախատեսված են 2028 թվականի գարնանը։
Ընդդիմադիր կուսակցությունը կարող է Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին առաջադրել որպես նախագահի թեկնածու, եթե Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը մարտին ձերբակալվել էր և կուսակցության կողմից ընտրվել որպես նախագահի թեկնածու, ազատ չարձակվի։