https://arm.sputniknews.ru/20250705/parizi-sen-gety-102-tarva-mej-arajin-angam-bacel-en-hanrajin-lvoghi-hamar-91005402.html
Փարիզի Սեն գետը 102 տարվա մեջ առաջին անգամ բացել են հանրային լողի համար
Փարիզի Սեն գետը 102 տարվա մեջ առաջին անգամ բացել են հանրային լողի համար
Sputnik Արմենիա
Քաղաքի իշխանությունները վստահեցնում են, որ ջուրը համապատասխանում է սանիտարական նորմերին, ջերմաստիճանը +25 °C է: 05.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-05T17:00+0400
2025-07-05T17:00+0400
2025-07-05T17:00+0400
տեսանյութեր
փարիզ
գետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/05/91003374_0:0:1280:720_1920x0_80_0_0_af599ff0bcc8d78241a4ece3e92b2e4f.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Փարիզի իշխանությունները 1923-ից ի վեր առաջին անգամ քաղաքի բնակիչներին և հյուրերին թույլատրել են լողալ Սենում, հաղորդել է «Ֆրանս Պրես» գործակալությունը:Մայիսին Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետ Անն Իդալգոն հայտնել էր, որ հուլիսի 5-ից մինչև օգոստոսի վերջ կկազմակերպվեն հասարակական լողի երեք վայրեր: Այլ վայրերում լողալը դեռ արգելված կլինի։Առավոտյան առաջին մի քանի տասնյակ ցանկացողները հավաքվել էին Փարիզի կենտրոնում, որտեղ Սեն-Լուի կղզու դիմաց լողալու տեղ էր ստեղծվել։ Այնտեղ կառուցվել է պոնտոնից ջուրը մտնելու համար տեղ, ինչպես նաև տեղադրվել են նստարաններ և պահարաններ իրերը պահելու համար։ Գետի այն փոքր հատվածը, որտեղ թույլատրվում է լողալ, սահմանափակված է լողակներով նշված պարագծով, հաղորդում է «Ֆրանս Պրեսը»։Գործակալությունը հաղորդում է, որ ափին հերթապահում են փրկարարները, իսկ ջրի վրա՝ փչովի նավակներով՝ Փարիզի ոստիկանությունը։ Սենի մեջ սուզվել ցանկացողներին դեղին լողակ են տրամադրել, որը պարանով ամրացված է գոտկատեղին:Բացի Սեն Լուի կղզու մոտ լողալու վայրից, որտեղ միաժամանակ կարող է գտնվել 150 մարդ, այսօր կբացվեն նաև երկու այլ նմանատիպ վայրեր: Դրանցից մեկը գտնվում է Էյֆելյան աշտարակի մոտ և կարող է տեղավորել մինչև 200 մարդու։ Մյուսը՝ Ֆրանսիայի Ազգային գրադարանի դիմաց, նախատեսված է 700 մարդու համար, որոնցից 300-ը կկարողանան գտնվել անմիջապես լողալու գոտում։Բացի այդ, կգործեն տարիքային և հասակի սահմանափակումներ՝ 14 տարեկանից և 1,4 մետրից բարձրներին կթույլատրվի։Սենի ջրի որակը կստուգվի ամեն օր, իսկ անբավարար ցուցանիշների դեպքում լողալու վայրերը կփակվեն, գրում է Parisien-ը:Սենում լողալը պաշտոնապես արգելվել է 1923 թ-ից։ Անցյալ տարի ամառային Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար Ֆրանսիայի իշխանությունները 1,4 միլիարդ եվրո են ծախսել գետը մաքրելու համար, որպեսզի այն պիտանի լինի լողի և եռամարտի մրցումների համար: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն՝ հատուկ լողազգեստ հագած և լողի գլխարկ դրած, Սենում ցուցադրական կարճ լող է կազմակերպել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես խոստացել էր լողալ մայրաքաղաքային գետում, սակայն խոստումը չի կատարել:
փարիզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Париж впервые за более чем столетие открыл реку Сену для общественного купания
Sputnik Արմենիա
Париж впервые за более чем столетие открыл реку Сену для общественного купания
2025-07-05T17:00+0400
true
PT1M32S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/05/91003374_161:0:1121:720_1920x0_80_0_0_df125119407b919ad5ac1ff8f79321ad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, փարիզ, գետ, видео
տեսանյութեր, փարիզ, գետ, видео
Փարիզի Սեն գետը 102 տարվա մեջ առաջին անգամ բացել են հանրային լողի համար
Քաղաքի իշխանությունները վստահեցնում են, որ ջուրը համապատասխանում է սանիտարական նորմերին, ջերմաստիճանը +25 °C է:
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Փարիզի իշխանությունները 1923-ից ի վեր առաջին անգամ քաղաքի բնակիչներին և հյուրերին թույլատրել են լողալ Սենում, հաղորդել է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Մայիսին Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետ Անն Իդալգոն հայտնել էր, որ հուլիսի 5-ից մինչև օգոստոսի վերջ կկազմակերպվեն հասարակական լողի երեք վայրեր: Այլ վայրերում լողալը դեռ արգելված կլինի։
«Օլիմպիադայից մեկ տարի անց և սևեռուն ուշադրության ներքո լայն հասարակությունը կարողացավ կրկին վերջապես զգալ Սենում լողալու ուրախությունը», - ասվում է նյութում:
Առավոտյան առաջին մի քանի տասնյակ ցանկացողները հավաքվել էին Փարիզի կենտրոնում, որտեղ Սեն-Լուի կղզու դիմաց լողալու տեղ էր ստեղծվել։ Այնտեղ կառուցվել է պոնտոնից ջուրը մտնելու համար տեղ, ինչպես նաև տեղադրվել են նստարաններ և պահարաններ իրերը պահելու համար։ Գետի այն փոքր հատվածը, որտեղ թույլատրվում է լողալ, սահմանափակված է լողակներով նշված պարագծով, հաղորդում է «Ֆրանս Պրեսը»։
Գործակալությունը հաղորդում է, որ ափին հերթապահում են փրկարարները, իսկ ջրի վրա՝ փչովի նավակներով՝ Փարիզի ոստիկանությունը։ Սենի մեջ սուզվել ցանկացողներին դեղին լողակ են տրամադրել, որը պարանով ամրացված է գոտկատեղին:
Բացի Սեն Լուի կղզու մոտ լողալու վայրից, որտեղ միաժամանակ կարող է գտնվել 150 մարդ, այսօր կբացվեն նաև երկու այլ նմանատիպ վայրեր: Դրանցից մեկը գտնվում է Էյֆելյան աշտարակի մոտ և կարող է տեղավորել մինչև 200 մարդու։ Մյուսը՝ Ֆրանսիայի Ազգային գրադարանի դիմաց, նախատեսված է 700 մարդու համար, որոնցից 300-ը կկարողանան գտնվել անմիջապես լողալու գոտում։
Ինչպես հայտնում է Փարիզի քաղաքապետարանը, լողի վայրերում գործելու են խիստ կանոններ, գետ մտնել կարող են միայն նրանք, ովքեր լողալ գիտեն, և այդ հմտությունները ստուգվելու են փրկարարների կողմից հատուկ գոտում:
Բացի այդ, կգործեն տարիքային և հասակի սահմանափակումներ՝ 14 տարեկանից և 1,4 մետրից բարձրներին կթույլատրվի։
Սենի ջրի որակը կստուգվի ամեն օր, իսկ անբավարար ցուցանիշների դեպքում լողալու վայրերը կփակվեն, գրում է Parisien-ը:
Սենում լողալը պաշտոնապես արգելվել է 1923 թ-ից։ Անցյալ տարի ամառային Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար Ֆրանսիայի իշխանությունները 1,4 միլիարդ եվրո են ծախսել գետը մաքրելու համար, որպեսզի այն պիտանի լինի լողի և եռամարտի մրցումների համար: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն՝ հատուկ լողազգեստ հագած և լողի գլխարկ դրած, Սենում ցուցադրական կարճ լող է կազմակերպել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես խոստացել էր լողալ մայրաքաղաքային գետում, սակայն խոստումը չի կատարել: