https://arm.sputniknews.ru/20250705/hajastanin-anhrazhesht-e-nvor-zhvoghvovrdi-qvevov-hastatvats-sahmanadrutjun-pashinjan-91004365.html
Հայաստանին անհրաժեշտ է նոր, ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն․ Փաշինյան
Հայաստանին անհրաժեշտ է նոր, ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն․ Փաշինյան
Sputnik Արմենիա
Կառավարության ղեկավարի կարծիքով՝ գործող Սահմանադրության նկատմամբ քաղաքացիները հարազատություն չունեն։ 05.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-05T15:55+0400
2025-07-05T15:55+0400
2025-07-05T16:34+0400
սահմանադրություն
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/05/91003721_0:165:1600:1066_1920x0_80_0_0_1fd20dea46fe0cc49c0020ec31c9e8f6.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik․ Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է նոր, ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ ՓաշինյանըՍահմանադրության 30-ամյա հոբելյանի առիթով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած միջոցառման ժամանակ։Ըստ Փաշինյանի՝ նոր Սահմանադրությունն անհրաժեշտ է, որ ժողովուրդն այն համարի իրենը, հայրենիք-պետության մեջ ապրելու իր կանոնը։Իր խոսքում Փաշինյանն անդրադարձել է Սահմանադրության և իրական Հայաստանի գաղափարախոսության հետ կապին։«Սահմանադրությունը, իմ ընկալմամբ, քաղաքացիների պայմանավորվածությունն է երկրի ներսում միմյանց նկատմամբ հարաբերությունների՝ քաղաքացի-քաղաքացի, քաղաքացի-համայնք, համայնք-կառավարություն, և ընդհանրապես, երկրում իրավակարգի շուրջ պայմանավորվածությունն է, որը պետք է արտահայտվի Սահմանադրության մեջ: Առերեսվելով այն խնդրին, թե ինչու մեր քաղաքացիներն այդ իրավակարգի նկատմամբ հարազատության զգացում չունեն, ես եկել եմ մի հայտնի, բայց չհնչող եզրակացության, որ այնուամենայնիվ, մեր գործող Սահմանադրությունները՝ սկսած 1995 թվականից, առնվազն հարց են թողել, որ դրանք ընդունվել են ժողովրդի ազատ կամարտահայտմամբ և ազատ քվեարկությամբ: Առնվազն սա հարց է, որի պատասխանը միանշանակ չէ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:Ըստ Փաշինյանի՝ այս հարցի լուծումը նոր Սահմանադրությունն է, որը պետք է արտահայտի այն իրողությունը, որ այսօր արդեն ՀՀ-ում առկա է: Մասնավորապես, այն, որ հայրենիքը և պետությունը նույնական են։Նշենք, որ կազմակերպված միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ:Հիշեցնենք, որ 2025-ի մարտի վերջին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները նախատեսում են 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Միաժամանակ վարչապետը հավելել է, որ իր թիմում կարծիք է հնչում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին զուգահեռ հանրաքվե անցկացնելու նպատակահարմարության մասին։ Այն ժամանակ Փաշինյանը պնդում էր, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքականության հարց է, բայց դա չի կարող չունենալ «տարածաշրջանային և միջազգային ազդեցություն»։ Արդեն ապրիլին նա խորհրդարանում ասել էր, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի հռչակագրին։Իր հերթին Ադրբեջանը համառորեն պնդում է Հայաստանի կողմից Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին՝ պատճառաբանելով, որ դրանում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու ուղղակի կոչեր կան:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/05/91003721_93:0:1514:1066_1920x0_80_0_0_843c7c6c0c7a53e5b40c00284932d2bd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սահմանադրություն, նիկոլ փաշինյան
սահմանադրություն, նիկոլ փաշինյան
Հայաստանին անհրաժեշտ է նոր, ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն․ Փաշինյան
15:55 05.07.2025 (Թարմացված է: 16:34 05.07.2025) Կառավարության ղեկավարի կարծիքով՝ գործող Սահմանադրության նկատմամբ քաղաքացիները հարազատություն չունեն։
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik․ Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է նոր, ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ ՓաշինյանըՍահմանադրության 30-ամյա հոբելյանի առիթով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած միջոցառման ժամանակ։
Ըստ Փաշինյանի՝ նոր Սահմանադրությունն անհրաժեշտ է, որ ժողովուրդն այն համարի իրենը, հայրենիք-պետության մեջ ապրելու իր կանոնը։
Իր խոսքում Փաշինյանն անդրադարձել է Սահմանադրության և իրական Հայաստանի գաղափարախոսության հետ կապին։
Նրա ընկալմամբ՝ վերջին 35 տարում Հայաստանում հաստատված իրավակարգը ՀՀ ժողովուրդը շարունակում է ընկալել որպես մի բան, որը ոչ թե ինքն է որոշել՝ որպես համակեցության կանոն, այլ ուրիշ մարդիկ՝ առանց իր մասնակցության:
«Սահմանադրությունը, իմ ընկալմամբ, քաղաքացիների պայմանավորվածությունն է երկրի ներսում միմյանց նկատմամբ հարաբերությունների՝ քաղաքացի-քաղաքացի, քաղաքացի-համայնք, համայնք-կառավարություն, և ընդհանրապես, երկրում իրավակարգի շուրջ պայմանավորվածությունն է, որը պետք է արտահայտվի Սահմանադրության մեջ: Առերեսվելով այն խնդրին, թե ինչու մեր քաղաքացիներն այդ իրավակարգի նկատմամբ հարազատության զգացում չունեն, ես եկել եմ մի հայտնի, բայց չհնչող եզրակացության, որ այնուամենայնիվ, մեր գործող Սահմանադրությունները՝ սկսած 1995 թվականից, առնվազն հարց են թողել, որ դրանք ընդունվել են ժողովրդի ազատ կամարտահայտմամբ և ազատ քվեարկությամբ: Առնվազն սա հարց է, որի պատասխանը միանշանակ չէ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Ըստ Փաշինյանի՝ այս հարցի լուծումը նոր Սահմանադրությունն է, որը պետք է արտահայտի այն իրողությունը, որ այսօր արդեն ՀՀ-ում առկա է: Մասնավորապես, այն, որ հայրենիքը և պետությունը նույնական են։
«Այդ Սահմանադրությունը պետք է ասի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պետությունը դո՛ւ ես, դո՛ւ ես Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է Փաշինյանը։
Նշենք, որ կազմակերպված միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ:
Հիշեցնենք, որ 2025-ի մարտի վերջին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները նախատեսում են 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Միաժամանակ վարչապետը հավելել է, որ իր թիմում կարծիք է հնչում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին զուգահեռ հանրաքվե անցկացնելու նպատակահարմարության մասին։ Այն ժամանակ Փաշինյանը պնդում էր, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքականության հարց է, բայց դա չի կարող չունենալ «տարածաշրջանային և միջազգային ազդեցություն»։ Արդեն ապրիլին նա խորհրդարանում ասել էր, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի հռչակագրին։
Իր հերթին Ադրբեջանը համառորեն պնդում է Հայաստանի կողմից Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին՝ պատճառաբանելով, որ դրանում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու ուղղակի կոչեր կան: