https://arm.sputniknews.ru/20250705/hajastani-vra-hardzakman-depqum-inch-e-anelu-arevmutqy-khstvoren-datapartelu-e-vanecjan-90969691.html
Հայաստանի վրա հարձակման դեպքում ի՞նչ է անելու Արևմուտքը, խստորեն դատապարտելո՞ւ է. Վանեցյան
Հայաստանի վրա հարձակման դեպքում ի՞նչ է անելու Արևմուտքը, խստորեն դատապարտելո՞ւ է. Վանեցյան
Sputnik Արմենիա
Խոսելով հայ–ռուսական հարաբերությունների մասին` ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կարծիք հայտնեց, որ ՌԴ–ի հետ հարաբերությունները փչացնելով` ՀՀ իշխանությունը... 05.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-05T19:39+0400
2025-07-05T19:39+0400
2025-07-05T19:39+0400
արթուր վանեցյան
արևմուտք
ռուսաստան
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/03/90912294_0:84:1600:984_1920x0_80_0_0_d86e8973986f96f612a688c22b08f61c.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Ռուսաստանցի որևէ պաշտոնյա հակահայկական հայտարարություն չի արել։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում այս մասին ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը` անդրադառնալով հայ–ռուսական հարաբերություններում առկա խնդիրներին։«Հակառակը` ՌԴ պաշտոնյաները մշտապես շատ բալանսավորված և զգույշ մոտեցում են ցույց տալիս հայաստանյան բոլոր ներքաղաքական զարգացումներին, այդ թվում` Սամվել Կարապետյանի ձերբակալությանը»,– շեշտում է Վանեցյանը։Նա միաժամանակ հավելելում է, որ հակառակ դրան` հայաստանյան պաշտոնյաների շուրթերից պարբերաբար հնչում են ՌԴ–ի մասին մեղադրական ու անպատասխանատու հայտաարություններ։Ինչ վերաբերում է իշխանությունների առաջարկած այլընտրանքին` ի դեմս Արևմուտքի, ընդդիմադիր գործիչն առաջարկում է զուգահեռներ անցկացնել Ուկրաինային Արևմուտքի տված խոստումների և այսօրվա իրականության միջև։Փաշինյանի քաղաքականությունը նոր աղետով է սպառնում. Վանեցյանը` ԱՄՆ–ի հետ համաձայնագրի մասին«Աստված մի արասցե` Թուրքիան հարձակվի մեզ վրա։ Ի՞նչ է անելու Արևմուտքը, խստորեն դատապարտելո՞ւ է։ Ի՞նչ արեց Արևմուտքը 44-օրյա պատերազմի ժամանակ»,– հռետորական հարցադրում է անում ԱԱԾ նախկին տնօրենը։Արթուր Վանեցյանի հետ հարցազրույցի տեսագրությունն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև։
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/03/90912294_89:0:1512:1067_1920x0_80_0_0_d07e4beefbfcbd6402f49385a15880e3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթուր վանեցյան, արևմուտք, ռուսաստան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, видео
արթուր վանեցյան, արևմուտք, ռուսաստան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, видео
Հայաստանի վրա հարձակման դեպքում ի՞նչ է անելու Արևմուտքը, խստորեն դատապարտելո՞ւ է. Վանեցյան
Խոսելով հայ–ռուսական հարաբերությունների մասին` ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կարծիք հայտնեց, որ ՌԴ–ի հետ հարաբերությունները փչացնելով` ՀՀ իշխանությունը նպատակ ուն հիասթափեցնել ժողովրդին, համոզել, որ ռուսներն ավելի թշնամի են, քան թուրքերն ու ադրբեջանցիները։
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Ռուսաստանցի որևէ պաշտոնյա հակահայկական հայտարարություն չի արել։
Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում այս մասին ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը` անդրադառնալով հայ–ռուսական հարաբերություններում առկա խնդիրներին։
«Հակառակը` ՌԴ պաշտոնյաները մշտապես շատ բալանսավորված և զգույշ մոտեցում են ցույց տալիս հայաստանյան բոլոր ներքաղաքական զարգացումներին, այդ թվում` Սամվել Կարապետյանի ձերբակալությանը»,– շեշտում է Վանեցյանը։
Նա միաժամանակ հավելելում է, որ հակառակ դրան` հայաստանյան պաշտոնյաների շուրթերից պարբերաբար հնչում են ՌԴ–ի մասին մեղադրական ու անպատասխանատու հայտաարություններ։
«Ի՞նչ նպատակ են հետապնդում ՀՀ իշխանությունները։ Իմ կարծիքը հետևյալն է` հիասթափեցնել ժողովրդին, ասել, որ ռուսները մեզ ավելի շատ են թշնամի, քան թուրքերն ու ադրբեջանցիները, ու դրանով կարողանալ իրենց ծրագիրն առաջ տանել։ Իսկ իրենց ծրագիրը հետևյալն է. ռուսական ազդեցությունը Հայաստանից վերացնել ամբողջությամբ` առանց հետևանքների մասին մտածելու»,– նկատում է Արթուր Վանեցյանը։
Ինչ վերաբերում է իշխանությունների առաջարկած այլընտրանքին` ի դեմս Արևմուտքի, ընդդիմադիր գործիչն առաջարկում է զուգահեռներ անցկացնել Ուկրաինային Արևմուտքի տված խոստումների և այսօրվա իրականության միջև։
«Աստված մի արասցե` Թուրքիան հարձակվի մեզ վրա։ Ի՞նչ է անելու Արևմուտքը, խստորեն դատապարտելո՞ւ է։ Ի՞նչ արեց Արևմուտքը 44-օրյա պատերազմի ժամանակ»,– հռետորական հարցադրում է անում ԱԱԾ նախկին տնօրենը։
Արթուր Վանեցյանի հետ հարցազրույցի տեսագրությունն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև։