https://arm.sputniknews.ru/20250704/ynddimadir-hajacqner-unecvogh-qaghaqacineri-kanchum-en-ngn-ev-qk-hajtararutjun-90960221.html
Ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների կանչում են ՆԳՆ և ՔԿ. հայտարարություն
Ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների կանչում են ՆԳՆ և ՔԿ. հայտարարություն
Sputnik Արմենիա
Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նույնատիպ հայտարարություններ են տարածել, մեղադրելով ոստիկանությանը քաղաքացիների ազատ... 04.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-04T17:39+0400
2025-07-04T17:39+0400
2025-07-04T17:47+0400
երթ
իրավապաշտպան
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
հհ ոստիկանություն
սամվել կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/19/41299756_0:174:1600:1074_1920x0_80_0_0_2df1f717845ea2f4249faece534d0369.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik․ Ընդդիմադիր հայացքներ ունեցող բազմաթիվ քաղաքացիների ներկայացվում է ժամը 17:30-ին ոստիկանության բաժիններ կամ քննչական մարմին ներկայանալու պահանջ։ Այս մասին հայտնում է «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը»։Նշվում է, որ քաղաքացիներին նման պահանջ է ներկայացվում վերջին րոպեներին։ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակից էլ հայտնում են, որ վաղ առավոտից ՀՅԴ անդամներին և համակիրներին առանց որևէ հիմքի հրավիրում են ոստիկանության մարզային բաժիններ, որտեղ նրանց հորդորում են զերծ մնալ այսօր` ժամը 18։00֊ին Երևանում հաջակցություն Սամվել Կարապետյանի կազմակերպված հավաքին մասնակցելուց։Ընդգծվում է, որ որոշ դեպքերում էլ անիմաստ հարցաքննություններով մարդկանց պահում են բաժիններում։«Այսպիսով, ոստիկանությունը սահմանափակում է քաղաքացիների ազատ տեղաշարժվելու և հավաքներին մասնակցելու իրավունքը»,–նշված է հաղորդագրության մեջ:Նշենք, որ այսօր` ավելի վաղ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարել էր, որ նախատեսված հավաքը և երթը արտոնված են, այն համաձայնեցված է Երևանի քաղաքապետարանի և ՆԳՆ–ի հետ և կանցկացվի այսօր՝ ժամը 18:00-ին, «Seasons» այգուց։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վերաքննիչ դատարանը Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոցը՝ երկու ամսվա կալանքը, անփոփոխ է թողել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/19/41299756_0:0:1600:1200_1920x0_80_0_0_7882a8f5e52138144c2eac4ec6d984f5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երթ, իրավապաշտպան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), հհ ոստիկանություն, սամվել կարապետյան
երթ, իրավապաշտպան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), հհ ոստիկանություն, սամվել կարապետյան
Ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների կանչում են ՆԳՆ և ՔԿ. հայտարարություն
17:39 04.07.2025 (Թարմացված է: 17:47 04.07.2025) Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նույնատիպ հայտարարություններ են տարածել, մեղադրելով ոստիկանությանը քաղաքացիների ազատ տեղաշարժը և հավաքներին մասնակցելու իրավունքը սահմանափակելու մեջ։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik․ Ընդդիմադիր հայացքներ ունեցող բազմաթիվ քաղաքացիների ներկայացվում է ժամը 17:30-ին ոստիկանության բաժիններ կամ քննչական մարմին ներկայանալու պահանջ։ Այս մասին հայտնում է
«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը»։ Նշվում է, որ քաղաքացիներին նման պահանջ է ներկայացվում վերջին րոպեներին։
«Ակնհայտ է, որ այս «պատահական զուգադիպությամբ» իշխող ուժը փորձում է քաղաքացիներին ապօրինաբար զրկել ժամը 18:00-ին հրավիրված խաղաղ հավաքին մասնակցելու հնարավորությունից»,–նշված է հայտարարության մեջ։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի
գրասենյակից էլ հայտնում են, որ վաղ առավոտից ՀՅԴ անդամներին և համակիրներին առանց որևէ հիմքի հրավիրում են ոստիկանության մարզային բաժիններ, որտեղ նրանց հորդորում են զերծ մնալ այսօր` ժամը 18։00֊ին Երևանում հաջակցություն Սամվել Կարապետյանի կազմակերպված հավաքին մասնակցելուց։
Ընդգծվում է, որ որոշ դեպքերում էլ անիմաստ հարցաքննություններով մարդկանց պահում են բաժիններում։
«Այսպիսով, ոստիկանությունը սահմանափակում է քաղաքացիների ազատ տեղաշարժվելու և հավաքներին մասնակցելու իրավունքը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ այսօր` ավելի վաղ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարել էր, որ նախատեսված
հավաքը և երթը արտոնված են, այն համաձայնեցված է Երևանի քաղաքապետարանի և ՆԳՆ–ի հետ և կանցկացվի այսօր՝ ժամը 18:00-ին, «Seasons» այգուց։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վերաքննիչ դատարանը Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոցը՝ երկու ամսվա կալանքը,
անփոփոխ է թողել։