00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:44
16 ր
Ուղիղ եթեր
10:01
4 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրունզիկի ծննդյան 95-ամյակն է

© Photo : official site of MESCS of RA Մհեր Մկրտչյանի շիրմը պանթեոնում
Մհեր Մկրտչյանի շիրմը պանթեոնում - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2025
Մհեր Մկրտչյանի շիրմը պանթեոնում
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik․ Այսօր թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի` Ֆրունզիկի ծննդյան 95-ամյակն է:
Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Թբիլիսիի հայկական թատրոնի, ինչպես նաև մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացիցչներ և արվեստասերներ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում ծաղիկներ են խոնարհել մեծանուն դերասանի շիրիմին, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
© Photo : official site of MESCS of RA Մհեր Մկրտչյանի շիրմը պանթեոնում
Церемония возложения цветов к могиле Мгера Мкртяна в пантеоне парка имени Комитаса (4 июля 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2025
Մհեր Մկրտչյանի շիրմը պանթեոնում
«Մհեր Մկրտչյանն իր արվեստով որևէ դպրոցի չի պատկանում. նրա ստեղծած արվեստը վեր է բոլոր սահմաններից»,– Ֆրունզիկի գերեզմանի մոտ ասել է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։
Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի խոսքով` Մհեր Մկրտչյանը մեր հայելին է. նրա միջոցով մենք տեսնում ենք ինքներս մեզ: «Չկա ընտանիք, որտեղ նա իր հետքը թողած չլինի՝ նպաստելով աշխարհայացքի ձևավորմանը, հայ մարդու խորը կերպարի ստեղծմանն ու բացահայտմանը»,- ասել է նա՝ հավելելով, որ ոլորտում ապագայի ծրագրերը պետք է իրականացվեն նաև Մհեր Մկրտչյանի հիշատակի առջև պատասխանատվությամբ:
Օրվա շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Վրաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ հուլիսի 4-ին` ժամը 19:30-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Սիրո կամուրջ» խորագրով հիշատակի միջոցառում՝ նվիրված Մհեր Մկրտչյանին և Սոֆիկո Ճիաուրելիին:
Մհեր Մուշեղի Մկրտչյանը ծնվել է 1930 թ–ի հուլիսի 4–ին, Գյումրիում։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։ Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1951-1956 թվականներին սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում (ղեկավար՝ Վաղարշ Վաղարշյան)։ Նա բազմաթիվ վառ կերպարներ է կերտել հայ և սովետական կինոյում և թատրոնի բեմում։ Մհեր Մկրտչյանի եղբայրը հայտնի ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանն է, ում ֆիլմերում հաճախ հանդես է եկել սիրված դերասանը։
Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականին։ Գյումրիում գործում է արտիստի թանգարանը, որտեղ կան հարուստ նյութեր դերասանի կյանքի, ստեղծագործության վերաբերյալ, ինչպես նաև նրա անձնական իրերից:
Լրահոս
0