00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աբսուրդ է ցույցեր նախապատրաստելը ներկայացնել որպես ահաբեկչություն․ Լևոն Քոչարյան

© SputnikԼևոն Քոչարյան
Լևոն Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2025
Բաժանորդագրվել
Պատգամավորը հիշեցնում է՝ այս տարիների ընթացքում մի քանի աղմկահարույց գործեր են եղել, որոնք ինչ-որ փուլում պարզապես փլուզվել են։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik․ Աբսուրդ է ցույցեր նախապատրաստելը ներկայացնել որպես ահաբեկչություն։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով սրբազանների կալանավորմանը և ԱԺ ներկայացված միջնորդագրին՝ պատգամավոր Արթուր Սարգսյանի դեմ քրեական հետապնդում հարուցելու և ազատազրկելու վերաբերյալ։
«Աբսուրդի ժանրում ամեն ինչ էլ հնարավոր է։ Իրավական առումով մառազմ կլիներ որևէ ձևով ինձ ներքաշել այդ պրոցեսի մեջ։ Չի եղել խոսակցություն իմ կողմից որևէ մեկի, այդ թվում՝ Բագրատ սրբազանի հետ, որը կարող է ինչ-որ տեղ խնդիր ունենալ քրեական օրենսգրքի որևէ հոդվածի հետ»,- նշեց Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր է նաև իր հետևից գլխավոր դատախազը մի օր էլ ԱԺ գա, քանի որ Բագրատ սրբազանին գաղտնալսման ձայնագրության մեջ նաև Լևոն Քոչարյանի անունն է շոշափվում, թե պետք է նրան էլ ասել, որ ակտիվանան։
Քոչարյանը հիշեցրեց՝ այս տարիների ընթացքում մի քանի մեծ աղմուկ բարձրացրած գործեր են եղել, որոնք հասել են ինչ-որ փուլի և փլվել։ Հիշեցրեց Հրաչյա Ղևոնդյանի (Սպիտակցի Հայկոյի որդին - խմբ․) գործը, որին իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար մեղադրանք էր առաջադրվել, սակայն 1 տարի անց նա արդարացվեց։
«Իրենց խնդիրն աղմուկ ստեղծելն է, ինչ-որ ձայնագրություններ են ունենում, ստեղից-էնտեղից կտրում են, դնում են, շարունակությունը չեն դնում։ Վախ են ուզում սերմանել, ընդդիմությանն են ուզում վարկաբեկել այս ամեն ինչով»,- կարծում է Քոչարյանը։
Պատգամավորն առաջարկում է իշխանություններին ձայնագրել նաև մարդկանց զրույցները տանը, զրուցարաններում․ ասում է՝ հազար ու մի բան մարդիկ կարող են խոսել, դա չի նշանակում, թե այն, ինչ խոսել են, գործողություն է դառնալու։
«Սա խաղաղ անհնազանդության ակցիա է, որը ցույց է տալիս անհամաձայնությունն իշխանության կատարած գործողությունների հանդեպ։ Սրա մեջ փորձել դնել ինչ-որ ուրիշ բան, ուղղակի աբսուրդ է»,- կարծում է Քոչարյանը։
Հիշեցնում է՝ գաղտնալսման հրապարակված տեղեկությունները կցկտուր են, տեղ-տեղ գրված է՝ չի լսվում։
Քոչարյանը չի բացառում, որ եկեղեցու դեմ արշավը, Փաշինյանի Թուրքիա այցը, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ խոսակցությունները, կալանավորումներն ու քաղաքական վերջին հետապնդումները մեկ ընդհանուր շղթայի մասեր են։
Լրահոս
0