https://arm.sputniknews.ru/20250703/putini-ev-trampi-zrujcy-tevel-e-grete-mek-zham-inch-en-qnnarkel-rdi-ev-amni-arajnvordnery-90927515.html
Պուտինի և Թրամփի զրույցը տևել է գրեթե մեկ ժամ. ի՞նչ են քննարկել ՌԴ–ի և ԱՄՆ–ի առաջնորդները
Պուտինի և Թրամփի զրույցը տևել է գրեթե մեկ ժամ. ի՞նչ են քննարկել ՌԴ–ի և ԱՄՆ–ի առաջնորդները
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահի օգնականը ներկայացրել է երկու երկրների ղեկավարների՝ այսօր կայացած հեռախոսազրույցի մանրամասները: 03.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-03T21:04+0400
2025-07-03T21:04+0400
2025-07-03T21:13+0400
վլադիմիր պուտին
դոնալդ թրամփ
հեռախոս
հեռախոսազրույց
ամն
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ուկրաինա
հատուկ ռազմական գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1937/88/19378837_0:219:2860:1828_1920x0_80_0_0_9492d3aaafbe6d3b0e8ac1c88c4c4230.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփն այսօր հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է մոտ մեկ ժամ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։«Քիչ առաջ ավարտվեց Պուտինի և Թրամփի՝ գրեթե մեկ ժամ տևած հերթական հեռախոսազրույցը», - ասել է նա:Ուշակովը հայտնել է, որ Պուտինը և Թրամփը հանգամանալից քննարկել են Իրանի և ընդհանրապես Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը: ՌԴ նախագահն ընդգծել է հակամարտությունը ժողովրդավարական ճանապարհով կարգավորելու դիրքորոշումը։Թրամփը հույս է հայտնել, որ ՌԴ-ի հետ գործարք կկնքվի ուկրաինական հակամարտության հարցով2 երկրների առաջնորդներն անդրադարձել են նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին. ՌԴ նախագահն ընդգծել է Կիևի հետ բանակցելու՝ Մոսկվայի պատրաստակամությունը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը հետ չի կանգնի հատուկ ռազմական գործողության նպատակներից, որոնք ուկրաինական առճակատման պատճառներն են։ Յուրի Ուշակովի խոսքով՝ Ստամբուլում բանակցությունների հաջորդ՝ երրորդ փուլի կոնկրետ ժամկետներ չեն քննարկվել:«Զրույցն ընթացել է փոխըմբռնման մթնոլորտում և եղել է անկեղծ, գործնական և կոնկրետ», - հավելել է Ուշակովը:Նախագահների հանդիպման հնարավորությունը, Ուշակովի խոսքով, չի քննարկվել, սակայն «այդ գաղափարը կախված է օդում»:Նախագահները քննարկել են էներգետիկայի և տիեզերքի հետազոտման ոլորտում համատեղ մի շարք հեռանկարային տնտեսական նախագծեր:ՌԴ–ն տոլերանտ է Թրամփի հայտարարությունների նկատմամբ և փոխադարձություն է ակնկալում. ՊեսկովՊուտինը նաև շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության մոտալուտ օրվա կապակցությամբ՝ նշելով, որ ամերիկյան պետականության կայացման գործում Ռուսաստանը ևս ունեցել է դերակատարում:Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները պայմանավորվել են շարունակել շփումները. անհրաժեշտության դեպքում նրանք կարող են օրվա ընթացքում ցանկացած պահի վերցնել հեռախոսը և զանգել միմյանց:Հավելենք, որ Պուտինի և Թրամփի նախորդ հեռախոսազրույցը եղել է հունիսի 14–ին։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ուկրաինա
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1937/88/19378837_66:0:2795:2047_1920x0_80_0_0_380201fcaccb1c04a5fe5ea87bc98229.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ, հեռախոս, հեռախոսազրույց, ամն, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, մերձավոր արևելք
վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ, հեռախոս, հեռախոսազրույց, ամն, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, մերձավոր արևելք
Պուտինի և Թրամփի զրույցը տևել է գրեթե մեկ ժամ. ի՞նչ են քննարկել ՌԴ–ի և ԱՄՆ–ի առաջնորդները
21:04 03.07.2025 (Թարմացված է: 21:13 03.07.2025) ՌԴ նախագահի օգնականը ներկայացրել է երկու երկրների ղեկավարների՝ այսօր կայացած հեռախոսազրույցի մանրամասները:
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփն այսօր հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է մոտ մեկ ժամ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Քիչ առաջ ավարտվեց Պուտինի և Թրամփի՝ գրեթե մեկ ժամ տևած հերթական հեռախոսազրույցը», - ասել է նա:
Ուշակովը հայտնել է, որ Պուտինը և Թրամփը հանգամանալից քննարկել են Իրանի և ընդհանրապես Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը: ՌԴ նախագահն ընդգծել է հակամարտությունը ժողովրդավարական ճանապարհով կարգավորելու դիրքորոշումը։
2 երկրների առաջնորդներն անդրադարձել են նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին. ՌԴ նախագահն ընդգծել է Կիևի հետ բանակցելու՝ Մոսկվայի պատրաստակամությունը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը հետ չի կանգնի հատուկ ռազմական գործողության նպատակներից, որոնք ուկրաինական առճակատման պատճառներն են։ Յուրի Ուշակովի խոսքով՝ Ստամբուլում բանակցությունների հաջորդ՝ երրորդ փուլի կոնկրետ ժամկետներ չեն քննարկվել:
«Զրույցն ընթացել է փոխըմբռնման մթնոլորտում և եղել է անկեղծ, գործնական և կոնկրետ», - հավելել է Ուշակովը:
Նախագահների հանդիպման հնարավորությունը, Ուշակովի խոսքով, չի քննարկվել, սակայն «այդ գաղափարը կախված է օդում»:
Նախագահները քննարկել են էներգետիկայի և տիեզերքի հետազոտման ոլորտում համատեղ մի շարք հեռանկարային տնտեսական նախագծեր:
Պուտինը նաև շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության մոտալուտ օրվա կապակցությամբ՝ նշելով, որ ամերիկյան պետականության կայացման գործում Ռուսաստանը ևս ունեցել է դերակատարում:
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները պայմանավորվել են շարունակել շփումները. անհրաժեշտության դեպքում նրանք կարող են օրվա ընթացքում ցանկացած պահի վերցնել հեռախոսը և զանգել միմյանց:
Հավելենք, որ Պուտինի և Թրամփի նախորդ հեռախոսազրույցը եղել է հունիսի 14–ին։