https://arm.sputniknews.ru/20250703/inchu-e-argelvel-kvorvovkaji-nermutsumy-rvospvotrebnadzvory-hhic-teghekutjunner-e-khndrel-90926552.html
Ինչո՞ւ է արգելվել «Կորովկայի» ներմուծումը. Ռոսպոտրեբնադզորը ՀՀ–ից տեղեկություններ է խնդրել
Ինչո՞ւ է արգելվել «Կորովկայի» ներմուծումը. Ռոսպոտրեբնադզորը ՀՀ–ից տեղեկություններ է խնդրել
Sputnik Արմենիա
Ժամանակավոր արգելքը գործում է հուլիսի 2–ից հետո ներմուծվող խմբաքանակների վրա։ 03.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-03T20:33+0400
2025-07-03T20:33+0400
2025-07-03T20:46+0400
ռոսպոտրեբնադզոր
պաղպաղակ
արգելք
ռուսաստան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/03/90926138_0:191:2963:1857_1920x0_80_0_0_31aba310877a12f7683f0544974e1ae6.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Ռոսպոտրեբնադզորը Հայաստանից տեղեկատվություն է խնդրել «Կորովկա» ապրանքանիշի պաղպաղակի ներմուծման ժամանակավոր արգելքի սահմանման պատճառների մասին։ Այս մասին լրագրողներին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից:Ավելի վաղ «Ռենա» ընկերությունների խումբը, որը արտադրում է նշված ապրանքանիշով պաղպաղակ, ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ առայժմ մեկնաբանություն չի ստացել Հայաստանից, որը ժամանակավորապես արգելել է պաղպաղակի խմբաքանակի ներմուծումը երկրի տարածք: Ընկերության տվյալներով՝ խոսքը մարտի 7-ին արտադրված «Էսկիմո պլոմբիր վանիլային շոկոլադե-սերուցքային ջնարակով» պաղպաղակի խմբաքանակի մասին է: Ընկերությունում նշել են, որ արտադրանքում առկա խնդիրները կարող էին առաջանալ դրանց ոչ պատշաճ տեղափոխման կամ պահպանման պատճառով:Ռոսպոտրեբնադզորում հայտնել են, որ անցկացվող մոնիտորինգի շրջանակներում չեն գրանցվել անվտանգության և որակի պահանջներին, այդ թվում՝ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված արտադրանքի անհամապատասխանության հայտնաբերման դեպքեր:Հիշեցնենք` ժամանակավոր արգելքը գործում է հուլիսի 2–ից հետո ներմուծվող խմբաքանակների վրա։ ՍԱՏՄ–ից նշել էին, որ «Կորովկա» արտադրատեսակի` այս տարվա մարտի 7–ի խմբաքանակը (100 գրամանոց, պիտանիության ժամկետը 18 ամիս) աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին: Խմբաքանակի համար տրվել է իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագիր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/03/90926138_116:0:2845:2047_1920x0_80_0_0_9ff6efb2f086379661a9e15975731ba3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոսպոտրեբնադզոր, պաղպաղակ, արգելք, ռուսաստան, հայաստան
ռոսպոտրեբնադզոր, պաղպաղակ, արգելք, ռուսաստան, հայաստան
Ինչո՞ւ է արգելվել «Կորովկայի» ներմուծումը. Ռոսպոտրեբնադզորը ՀՀ–ից տեղեկություններ է խնդրել
20:33 03.07.2025 (Թարմացված է: 20:46 03.07.2025) Ժամանակավոր արգելքը գործում է հուլիսի 2–ից հետո ներմուծվող խմբաքանակների վրա։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Ռոսպոտրեբնադզորը Հայաստանից տեղեկատվություն է խնդրել «Կորովկա» ապրանքանիշի պաղպաղակի ներմուծման ժամանակավոր արգելքի սահմանման պատճառների մասին։ Այս մասին լրագրողներին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ «Ռենա» ընկերությունների խումբը, որը արտադրում է նշված ապրանքանիշով պաղպաղակ, ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ առայժմ մեկնաբանություն չի ստացել Հայաստանից, որը ժամանակավորապես արգելել է պաղպաղակի խմբաքանակի ներմուծումը երկրի տարածք: Ընկերության տվյալներով՝ խոսքը մարտի 7-ին արտադրված «Էսկիմո պլոմբիր վանիլային շոկոլադե-սերուցքային ջնարակով» պաղպաղակի խմբաքանակի մասին է: Ընկերությունում նշել են, որ արտադրանքում առկա խնդիրները կարող էին առաջանալ դրանց ոչ պատշաճ տեղափոխման կամ պահպանման պատճառով:
Ռոսպոտրեբնադզորում հայտնել են, որ անցկացվող մոնիտորինգի շրջանակներում չեն գրանցվել անվտանգության և որակի պահանջներին, այդ թվում՝ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված արտադրանքի անհամապատասխանության հայտնաբերման դեպքեր:
«Ռոսպոտրեբնադզորը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններից լրացուցիչ տեղեկատվություն է խնդրել ռուսական արտադրության արտադրանքի նկատմամբ կիրառվող սահմանափակումների պատճառների, այդ թվում՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքների մասին»,-ընդգծել են մամուլի ծառայությունում:
Հիշեցնենք` ժամանակավոր արգելքը գործում է հուլիսի 2–ից հետո ներմուծվող խմբաքանակների վրա։ ՍԱՏՄ–ից նշել էին, որ «Կորովկա» արտադրատեսակի` այս տարվա մարտի 7–ի խմբաքանակը (100 գրամանոց, պիտանիության ժամկետը 18 ամիս) աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով
չի համապատասխանել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին: Խմբաքանակի համար տրվել է իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագիր։