00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում ստարտափերի զարգացման համար կառավարությունը միջազգային նոր պայմանագիր կկնքի

© Photo : press office of the Government of RAՄխիթար Հայրապետյան
Մխիթար Հայրապետյան - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2025
Մխիթար Հայրապետյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մրցույթը շահել է ամերիկյան «Փրագըն փլեյ» ընկերությունը, որը 2024–25 թվականներին 26 շաբաթյա ծրագիր է իրականացրել ՀՀ–ում։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ՀՀ–ում ստարտափ ընկերությունների զարգացման շարունակականությունն ապահովելու համար կառավարությունը նպատակահարմար գտավ ամերիկյան «Փրագըն փլեյ» ընկերության հետ կնքելու երկարաժամկետ պայմանագիր։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ներկայացնելով նախապատմությունը, նշեց, որ իրենց գերատեսչությունը 2024 թ. դրամաշնորհային մրցույթ էր հայտարարել, որով նպատակ ուներ ՀՀ բերել միջազգային ակսելերացիոն ծրագիր իրականացնող աշխարհի խոշոր 5 ընկերություններից մեկին։
Արդյունքում, մրցույթը շահել էր ամերիկյան «Փրագըն փլեյ» ընկերությունը, որը 2024–25 թվականներին 26 շաբաթյա ծրագիր իրականացրեց ՀՀ–ում, որի շահառուն էին 20 հայաստանյան ստարտափեր։
«Ծրագրի նպատակն էր դեռևս սաղմնային փուլում գտնվող խմբերին, որոնք տեսանելի էին դաշտում, հավաքել մեկ տեղում ու խորհրդատվական աշխատանք իրականացնել, ապահովել նրանց գաղափարից մինչև պրոդուկտի շղթա, ինչպես նաև ներդրումներ ներգրավել ծրագրի շրջանակում այդ ստարտափերի համար»,– նշեց նախարարը։
Հայրապետյանը տեղեկացրեց, որ այս ընկերության հետ համագործակցության արդյունքում արդեն կան որոշակի արդյունքներ. հայաստանյան ստարտափերից շատերը հնարավորություն են ստացել աշխատելու Սիլիկովյան հովտում գործող կազմակերպությունների հետ, գործարքներ կնքել։
«Ստարտափերի զարգացումը կենսական նշանակություն ունի մեր նախարարության համար, քանի որ նրանք, ի տարբերություն խոշոր ընկերությունների, շատ ավելի ճկուն են, ավելի բաց են նորարարությունների համար»,– նշեց Հայրապետյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ «Փրագըն փլեյ»–ի շնորհիվ 2024 թ. բավականին բարձր որակավորում ունեցող 46 մասնագետներ տաբեր փուլերում ժամանել են ՀՀ և գաղափարի փուլից մինչև վերջնական պրոդուկտ օգնել են իրականացնել, ինչպես նաև միջազգային շուկաներ դուրս գալու այս շղթայում մեծ աշխատանք են կատարել հայաստանյան ստարտափերի համար` խորհրդատվություն, գիտելիք, հմտություններ։
Այդ իսկ պատճառով ԲՏԱ–ն ուզում է ամերիկյան «Փրագըն փլեյ» ընկերության հետ երկարաժամկետ համագործակցության հիմքեր դնել և պայմանագիր կնքել մինչև 2028 թվականը։ Արդյունքում այս ընկերությունը Երևանում արդեն կկարողանա ունենալ գրասենյակ ու ներկայացվածություն։
Լրահոս
0