https://arm.sputniknews.ru/20250703/ashkhatanqajin-migrantnerin-petq-e-ugharkel-ajntegh-vortegh-nranq-petq-en-rusastanin-klepach-90929364.html
Աշխատանքային միգրանտներին պետք է ուղարկել այնտեղ, որտեղ նրանք պետք են Ռուսաստանին. Կլեպաչ
Աշխատանքային միգրանտներին պետք է ուղարկել այնտեղ, որտեղ նրանք պետք են Ռուսաստանին. Կլեպաչ
Sputnik Արմենիա
Ռուսաստանին ներգաղթի հոսք և բարձր որակավորում ունեցող մասնագետներ են պետք։ 03.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-03T21:52+0400
2025-07-03T21:52+0400
2025-07-03T22:30+0400
միգրանտ
ռուսաստան
աշխատանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/17/90541255_0:0:3018:1699_1920x0_80_0_0_0f8a981dcd5471d7a8ea5cc2ebc51b2a.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Ռուսաստանում աշխատանքային միգրանտների համար պետք է պայմաններ ստեղծվեն, որպեսզի նրանք գնան և աշխատեն այնտեղ, որտեղ առաջնահերթ են պետք աշխատող ձեռքեր։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ВЭБ.РФ զարգացման պետական կորպորացիայի գլխավոր տնտեսագետ Անդրեյ Կլեպաչը։Նրա խոսքով՝ Ռուսաստանի տնտեսությանը միգրացիոն ներհոսք է պետք։ Անհրաժեշտ են նաև բարձր որակավորում ունեցող մասնագետներ:Նշենք, որ վերջին տարիների տվյալներով՝ Ռուսաստանում մոտ 3-3,5 մլն աշխատանքային միգրանտ կա, որոնց հիմնական մասը Կենտրոնական Ասիայի երկրների՝ Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի քաղաքացիներ են:Ռուսաստանը սպասում է աշխատանքային միգրանտներին, բայց պահանջում է պահպանել կանոնները2025 թվականի հունվարին հրամանագիր է ստորագրվել, որը խստացնում է միգրանտների կեցության պահանջները` ներառյալ միգրացիոն ռեժիմի պահպանումը և փաստաթղթերի ձևակերպումը։ 2025 թվականի հունիսի 30-ից օտարերկրացիների համար ուժի մեջ են մտնում ՌԴ մուտքի նոր կանոնները առանց վիզայի երկրներից։Մասնավորապես, կանոնների համաձայն, նախքան մուտքը օտարերկրացիները պետք է գրանցման ընթացակարգ անցնեն նույնականացման միասնական համակարգում։ Սա ենթադրում է, որ նրանք պետք է մուտք գործելուց ոչ ուշ, քան 72 ժամ առաջ մուտքի դիմում ներկայացնեն՝ օգտագործելով «ruID» բջջային հավելվածը։ Արտակարգ դեպքերում՝ ոչ ուշ, քան 4 ժամ առաջ:Մոսկվայի համար առաջնահերթ խնդիրներից են շարունակում մնալ միգրացիոն հոսքերի օրինականացումը և օտարերկրյա քաղաքացիների շրջանում խախտումների թվի նվազեցումը։ՌԴ–ում խստացվել են միգրանտների համար նախատեսված քննության պահանջները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/17/90541255_129:0:2860:2048_1920x0_80_0_0_3ab3f7eb4ae8ac755d8675c7086952b5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միգրանտ, ռուսաստան, աշխատանք
միգրանտ, ռուսաստան, աշխատանք
Աշխատանքային միգրանտներին պետք է ուղարկել այնտեղ, որտեղ նրանք պետք են Ռուսաստանին. Կլեպաչ
21:52 03.07.2025 (Թարմացված է: 22:30 03.07.2025) Ռուսաստանին ներգաղթի հոսք և բարձր որակավորում ունեցող մասնագետներ են պետք։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Ռուսաստանում աշխատանքային միգրանտների համար պետք է պայմաններ ստեղծվեն, որպեսզի նրանք գնան և աշխատեն այնտեղ, որտեղ առաջնահերթ են պետք աշխատող ձեռքեր։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ВЭБ.РФ զարգացման պետական կորպորացիայի գլխավոր տնտեսագետ Անդրեյ Կլեպաչը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի տնտեսությանը միգրացիոն ներհոսք է պետք։ Անհրաժեշտ են նաև բարձր որակավորում ունեցող մասնագետներ:
«Ասացեք` որտե՞ղ են մեր հիմնական միգրանտները։ Իհարկե Մոսկվայում, Մոսկվայի մարզում: Իսկ Սիբիրում, որտեղ աշխատողների խիստ պակաս կա, նրանք բավականին քիչ են: Ուրեմն սա կրկին պետական քաղաքականության հարց է, որը պետք է պայմաններ ստեղծի, որպեսզի աշխատանքային միգրանտները գնան և աշխատեն այնտեղ, որտեղ առաջին հերթին աշխատող ձեռքեր են պետք»,-եզրափակել է ВЭБ.РФ-ի գլխավոր տնտեսագետը:
Նշենք, որ վերջին տարիների տվյալներով՝ Ռուսաստանում մոտ 3-3,5 մլն աշխատանքային միգրանտ կա, որոնց հիմնական մասը Կենտրոնական Ասիայի երկրների՝ Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի քաղաքացիներ են:
2025 թվականի հունվարին հրամանագիր է ստորագրվել, որը խստացնում է միգրանտների կեցության պահանջները` ներառյալ միգրացիոն ռեժիմի պահպանումը և փաստաթղթերի ձևակերպումը։ 2025 թվականի հունիսի 30-ից օտարերկրացիների համար ուժի մեջ են մտնում ՌԴ մուտքի նոր կանոնները առանց վիզայի երկրներից։
Մասնավորապես, կանոնների համաձայն, նախքան մուտքը օտարերկրացիները պետք է գրանցման ընթացակարգ անցնեն նույնականացման միասնական համակարգում։ Սա ենթադրում է, որ նրանք պետք է մուտք գործելուց ոչ ուշ, քան 72 ժամ առաջ մուտքի դիմում ներկայացնեն՝ օգտագործելով «ruID» բջջային հավելվածը։ Արտակարգ դեպքերում՝ ոչ ուշ, քան 4 ժամ առաջ:
Մոսկվայի համար առաջնահերթ խնդիրներից են շարունակում մնալ միգրացիոն հոսքերի օրինականացումը և օտարերկրյա քաղաքացիների շրջանում խախտումների թվի նվազեցումը։