https://arm.sputniknews.ru/20250701/grete-eramja-dadaric-hetvo-arajin-angam-putiny-zrucel-e-makrvoni-het-90855914.html
Գրեթե եռամյա դադարից հետո՝ առաջին անգամ. Պուտինը զրուցել է Մակրոնի հետ
Գրեթե եռամյա դադարից հետո՝ առաջին անգամ. Պուտինը զրուցել է Մակրոնի հետ
Sputnik Արմենիա
Կրեմլում նշել են, որ Էմանուել Մակրոնի հետ Վլադիմիր Պուտինի զրույցը բովանդակալից բնույթ է կրել: 01.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-01T21:13+0400
2025-07-01T21:13+0400
2025-07-01T21:13+0400
վլադիմիր պուտին
էմանուել մակրոն
ֆրանսիա
ռուսաստան
հեռախոսազրույց
մերձավոր արևելք
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/1656/27/16562798_0:240:2785:1807_1920x0_80_0_0_bf27d9cc31781d593920d606d534bf41.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնն այսօր հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով, մասնավորապես, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները մանրամասն քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը իրանա-իսրայելական առճակատման և իրանական միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածների համատեքստում:Երկու երկրների ղեկավարները հանդես են եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորմանը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածքում այլ հակասությունների լուծմանը բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով հասնելու օգտին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները՝ դիրքորոշումների հնարավոր համակարգման նպատակով։Բացի այդ, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են նաև ուկրաինական խնդիրները:«Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը դիտարկելիս Պուտինը հիշեցրել է, որ այդ հակամարտությունն արևմտյան պետությունների քաղաքականության անմիջական հետևանքն է, որոնք երկար տարիներ անտեսել են Ռուսաստանի անվտանգային շահերը, Ուկրաինայում հակառուսական պլացդարմ են ստեղծել, նպաստել են ռուսախոս բնակիչների իրավունքների խախտումներին, իսկ այժմ մարտական գործողությունների ձգձգման գիծ են վարում՝ ժամանակակից տարբեր սպառազինություններով սնուցելով Կիևի ռեժիմին», – հայտնել են Կրեմլում: Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցողները օպերատիվ կապի մեջ են. ՊուտինԽոսելով խաղաղ կարգավորման հեռանկարների մասին՝ Ռուսաստանի նախագահը վերահաստատել է անհրաժեշտ՝ համալիր և երկարաժամկետ բնույթի հնարավոր պայմանավորվածությունների սկզբունքային մոտեցումները, որոնք պետք է նախատեսեն ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառների վերացում և հենվեն տարածքային նոր իրողությունների վրա:Կրեմլում նշել են, որ Էմանուել Մակրոնի հետ Վլադիմիր Պուտինի զրույցը բովանդակալից բնույթ է կրել:Հիշեցնենք, որ սա գրեթե երեք տարվա ընթացքում Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարների առաջին հեռախոսազրույցն է:
ֆրանսիա
մերձավոր արևելք
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1656/27/16562798_28:0:2757:2047_1920x0_80_0_0_cd23b0b193649ed90691a7fbcd0e8788.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, էմանուել մակրոն, ֆրանսիա, ռուսաստան, հեռախոսազրույց, մերձավոր արևելք, ուկրաինա
վլադիմիր պուտին, էմանուել մակրոն, ֆրանսիա, ռուսաստան, հեռախոսազրույց, մերձավոր արևելք, ուկրաինա
Գրեթե եռամյա դադարից հետո՝ առաջին անգամ. Պուտինը զրուցել է Մակրոնի հետ
Կրեմլում նշել են, որ Էմանուել Մակրոնի հետ Վլադիմիր Պուտինի զրույցը բովանդակալից բնույթ է կրել:
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնն այսօր հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով, մասնավորապես, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:
Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները մանրամասն քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը իրանա-իսրայելական առճակատման և իրանական միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածների համատեքստում:
«Պուտինը և Մակրոնը նշել են Ռուսաստանի և Ֆրանսիայի՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների հատուկ պատասխանատվությունը խաղաղության և անվտանգության պահպանման գործում, այդ թվում՝ մերձավորարևելյան տարածաշրջանում, ինչպես նաև միջուկային չտարածման գլոբալ ռեժիմի պահպանման գործում։ Այս կապակցությամբ ընդգծվել է խաղաղ ատոմի զարգացման՝ Թեհրանի օրինական իրավունքը հարգելու և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունների, այդ թվում՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության շարունակման կարևորությունը», - ասված է հաղորդագրության մեջ:
Երկու երկրների ղեկավարները հանդես են եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորմանը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածքում այլ հակասությունների լուծմանը բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով հասնելու օգտին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները՝ դիրքորոշումների հնարավոր համակարգման նպատակով։
Բացի այդ, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են նաև ուկրաինական խնդիրները:
«Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը դիտարկելիս Պուտինը հիշեցրել է, որ այդ հակամարտությունն արևմտյան պետությունների քաղաքականության անմիջական հետևանքն է, որոնք երկար տարիներ անտեսել են Ռուսաստանի անվտանգային շահերը, Ուկրաինայում հակառուսական պլացդարմ են ստեղծել, նպաստել են ռուսախոս բնակիչների իրավունքների խախտումներին, իսկ այժմ մարտական գործողությունների ձգձգման գիծ են վարում՝ ժամանակակից տարբեր սպառազինություններով սնուցելով Կիևի ռեժիմին», – հայտնել են Կրեմլում:
Խոսելով խաղաղ կարգավորման հեռանկարների մասին՝ Ռուսաստանի նախագահը վերահաստատել է անհրաժեշտ՝ համալիր և երկարաժամկետ բնույթի հնարավոր պայմանավորվածությունների սկզբունքային մոտեցումները, որոնք պետք է նախատեսեն ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառների վերացում և հենվեն տարածքային նոր իրողությունների վրա:
Կրեմլում նշել են, որ Էմանուել Մակրոնի հետ Վլադիմիր Պուտինի զրույցը բովանդակալից բնույթ է կրել:
Հիշեցնենք, որ սա գրեթե երեք տարվա ընթացքում Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարների առաջին հեռախոսազրույցն է: