00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՀԿ ԽՎ-ում ՔՊ-ականները դեմ են եղել գերիների հարցով առաքելություն ուղարկել Բաքու

© Photo : official site of the National Assembly of RAԼիլիթ Գալստյան
Լիլիթ Գալստյան - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2025
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ իշխանական պատգամավորները ոչ միայն չեն միացել իր առաջարկությանը, այլև Ադրբեջանի պատվիրակության հետ փոխադարձ համաձայնության էին եկել։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik․ ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանը ներկայացնող իշխանական պատգամավորները չեն աջակցել «Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանի առաջարկությանը, որը վերաբերել է Բաքվում պահվող հայ ռազմագերիներին և Արցախի մշակութային ժառանգության պահպանմանը։
Գալստյանն առաջարկել է վերջնական բանաձևում պահանջ ձևակերպել Բաքվում պահվող հայ ռազմագերիների և քաղաքական ղեկավարության դատավարությունները մշտադիտարկող միջազգային առաքելություն ուղարկելու վերաբերյալ՝ մինչև նրանց անվերապահ ազատ արձակումը, ինչպես նաև պահանջ՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ։
Լիլիթ Գալստյանն իր ելույթում ընդգծել է, որ տարբեր հավաստի զեկույցներ փաստում են՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները և հայ ռազմագերիներն ադրբեջանական կալանքի տակ խիստ մտահոգիչ պայմաններում են։ Նրանք ենթարկվում են խոշտանգումների, զրկված են տարրական իրավական պաշտպանությունից, այդ թվում՝ միջազգային փաստաբանների աջակցությունից, Կարմիր խաչի այցերն անգամ արգելված են։
«Կոչ եմ անում իմ գործընկերներին հանդես գալ հայ ռազմագերիների և կալանավորված անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի երաշխավորման օգտին։Սա ենթադրում է միջազգային դիտորդների, այդ թվում՝ ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչների մուտքն ու մշտական վերահսկողությունը՝ մինչև նրանց անվերապահ ազատ արձակումը»,- ասել է Գալստյանը։
Նա կոչ է արել նաև նախաձեռնել փաստահավաք առաքելություն՝ տարածաշրջանի մշակութային ժառանգությունը պաշտպանելու համար, որն այսօր Ադրբեջանի կողմից պետական մակարդակով ոչնչացվում է՝ հայկական հետքերը ջնջելու համար։
«Նրանք ոչ միայն չմիացան իմ առաջարկությանը, այլև պարզվեց, որ Ադրբեջանի պատվիրակության հետ փոխադարձ համաձայնության են եկել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Գալստյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորների դիրքորոշմանը։
Նշենք, որ ԵԱՀԿ ԽՎ-ին տարեկան նստաշրջանի քաղաքական և անվտանգային հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Սարգիս Խանդանյանը, Մարիա Կարապետյանը, Լիլիթ Մինասյանը, Արթուր Հովհաննիսյանը։
Լրահոս
0