https://arm.sputniknews.ru/20250630/sa-qaghaqakan-hetapndum-e-pastabany-ajapahjanin-arajadrvats-meghadranqi-masin-90777147.html
Սա քաղաքական հետապնդում է. փաստաբանը` Աջապահյանին առաջադրված մեղադրանքի մասին
Սա քաղաքական հետապնդում է. փաստաբանը` Աջապահյանին առաջադրված մեղադրանքի մասին
Sputnik Արմենիա
Երեմ Սարգսյանը հիշեցնում է, որ դատախազությունը նախկինում ուշադրություն չէր դարձրել սրբազանի հարցազրույցի վրա ու ամեն ինչ փոխվեց, երբ վարչապետը սկսեց... 30.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-30T11:40+0400
2025-06-30T11:40+0400
2025-06-30T11:56+0400
երեմ սարգսյան
դատախազ
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1c/90736955_0:0:1086:611_1920x0_80_0_0_3132a00d16832b95a34ed462b21ff7b7.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մեղադրանքն ակնհայտ ապօրինի ու անհիմն է և հանցագործության հետ ընդհանրապես կապ չունի։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Միքայել սրբազանի պաշտպան Երեմ Սարգսյանը։Պաշտպանը խորհրդանշական է համարում այն հանգամանքը, որ սա ոչ միայն իրենց, այլ նաև քննչական մարմնի դիրքորոշումն է եղել մինչև այն պահը , երբ վարչապետը սկսել է թիրախավորել Միքայել սրբազանին։Երեմ Սարգսյանը նշեց, որ Միքայել սրբազանին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանը բացարձակապես չէր տիրապետում իրավական նորմերին, ու անձեռնահասության հիմնավորմամբ փաստաբանները նրան բացարկ են հայտնել։Փաստաբանը հիշեցրեց նաև, որ ՀՀ քրեական դատավարությունն ու ՀՀ սահմանադրությունը արգելում են կրկնակի դատապարտումը։ Այսինքն` եթե պետությունը նույն հանցագործության, նույն արարքի հետ կապված մեկ անգամ ասել է, որ անձի արարքում հացագործություն չկա ու քրեական հետապնդում չի հարուցել, չի կարող անձի նկատմամբ նորից վարույթ հարուցել, քանի այդ որոշումն ուժի մեջ է։ Միքայել սրբազանի գործում պետությունը խախտել է այս օրենքները։Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։Դատարանը հունիսի 28–ին որոշեց 2 ամսով կալանավորել Շիրակի թեմի առաջնորդին։Ի՞նչ հիմքով է գործ հարուցվել Միքայել սրբազանի նկատմամբ. դատախազության պարզաբանումը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1c/90736955_118:0:933:611_1920x0_80_0_0_554ded8b976409bc1b1f7c9b46d59786.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երեմ սարգսյան, դատախազ, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, նիկոլ փաշինյան
երեմ սարգսյան, դատախազ, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, նիկոլ փաշինյան
Սա քաղաքական հետապնդում է. փաստաբանը` Աջապահյանին առաջադրված մեղադրանքի մասին
11:40 30.06.2025 (Թարմացված է: 11:56 30.06.2025) Երեմ Սարգսյանը հիշեցնում է, որ դատախազությունը նախկինում ուշադրություն չէր դարձրել սրբազանի հարցազրույցի վրա ու ամեն ինչ փոխվեց, երբ վարչապետը սկսեց թիրախավորել նրան։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մեղադրանքն ակնհայտ ապօրինի ու անհիմն է և հանցագործության հետ ընդհանրապես կապ չունի։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Միքայել սրբազանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Պաշտպանը խորհրդանշական է համարում այն հանգամանքը, որ սա ոչ միայն իրենց, այլ նաև քննչական մարմնի դիրքորոշումն է եղել մինչև այն պահը , երբ վարչապետը սկսել է թիրախավորել Միքայել սրբազանին։
«Ամեն ինչ սկսել է հունիսի 4-ին։ Դատախազությունն իր նախաձեռնությամբ այդ հրապարակումը ուղարկել է ոստիկանություն, ոստիկանությունը իբր հաղորդում է պատրաստել ու ուղարկել քննչական, քննչականն էլ վարույթը նախաձեռնել է։ Հիմա որ հետ ենք գնում, տեսնում ենք, որ հենց էդ օրն էր վարչապետն իր էջում ուղիղ թիրախավորում Միքայել սրբազանին։ Սա քաղաքական հետապնդում է, քանի որ դատախազությունն իր դիրքորոշումը 180 աստիճանով փոխել է` բացառապես վարչապետի գրառումների կամ գուցե հանձնարարության արդյունքում»,– ասաց նա։
Երեմ Սարգսյանը նշեց, որ Միքայել սրբազանին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանը բացարձակապես չէր տիրապետում իրավական նորմերին, ու անձեռնահասության հիմնավորմամբ փաստաբանները նրան բացարկ են հայտնել։
Փաստաբանը հիշեցրեց նաև, որ ՀՀ քրեական դատավարությունն ու ՀՀ սահմանադրությունը արգելում են կրկնակի դատապարտումը։ Այսինքն` եթե պետությունը նույն հանցագործության, նույն արարքի հետ կապված մեկ անգամ ասել է, որ անձի արարքում հացագործություն չկա ու քրեական հետապնդում չի հարուցել, չի կարող անձի նկատմամբ նորից վարույթ հարուցել, քանի այդ որոշումն ուժի մեջ է։ Միքայել սրբազանի գործում պետությունը խախտել է այս օրենքները։
Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։