00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:20
3 ր
Ուղիղ եթեր
09:34
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նեոնացիզմի վրա հենված ահաբեկչության աճ. ՀԱՊԿ ԱԳՆԽ-ն հանդես է եկել հայտարարությամբ

© Photo : МИД РоссииՀԱՊԿ երկրների դրոշներ
ՀԱՊԿ երկրների դրոշներ - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2025
Բաժանորդագրվել
Ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը չեն կարող և չպետք է ասոցացվեն որևէ կրոնի, ազգության, քաղաքակրթության կամ էթնիկ խմբի հետ, ընդգծվում է հայտարարության մեջ:
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի - Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ԱԳ նախարարները մտահոգություն են հայտնել ահաբեկչության աճող սպառնալիքների և նեոնացիզմի վրա հենված ահաբեկչությունների թվի աճի կապակցությամբ: Այս մասին ասվում է Հավաքական անվտանգության մասին ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳՆԽ ղեկավարների՝ ահաբեկչության և ծայրահեղականության տանող արմատականացմանը հակազդելու մասին հայտարարության մեջ։
«ՀԱՊԿ անդամ երկրները խորը մտահոգություն են հայտնում աշխարհում ահաբեկչության և ծայրահեղականության սպառնալիքների աճի կապակցությամբ և ընդունում են, որ գոյություն ունեն արմատականացման լուրջ խնդիրը պայմանավորող մի շարք ներքին և արտաքին գործոններ, որոնք ծնում են բռնություն և նպաստում են ահաբեկչական և ծայրահեղական գործունեության մեջ ներգրավմանը», - ասվում է հայտարարության մեջ:
ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անվերապահորեն դատապարտում են ահաբեկչությունն ու ծայրահեղականությունն իրենց բոլոր ձևերով և դրսևորումներով՝ ընդգծելով, որ ահաբեկչության և ծայրահեղականության որևէ գործողություն չի կարող արդարացում ունենալ՝ անկախ դրդապատճառներից, երբ և ում կողմից էլ դրանք իրականացվեն, իսկ նման հակաիրավական արարքների համար մեղավոր անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Նրանք նաև անհանգստություն են հայտնել ահաբեկչական և այլ ծայրահեղական գործողությունների թվի աճի կապակցությամբ, որոնք իրականացվում են ծայրահեղականության գաղափարների ազդեցության տակ, այդ թվում՝ նեոնացիզմի, այլատյացության, ռասիզմի և անհանդուրժողականության այլ ձևերի հողի վրա։
Փաստաթղթում նաև ընդգծվում է, որ ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը չեն կարող և չպետք է ասոցացվեն որևէ կրոնի, ազգության, քաղաքակրթության կամ էթնիկ խմբի հետ:
ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները հայտարարել են ահաբեկչական և ծայրահեղական գործունեության արդարացման և դրա իրականացման հրահրման ցանկացած աջակցության, քարոզչության անթույլատրելիության մասին:
ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները հանդես են եկել «ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի ոլորտում երկակի ստանդարտների, ինչպես նաև շահադիտական աշխարհաքաղաքական նպատակներով ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումների օգտագործման փորձերի դեմ»:
Փաստաթղթում նշվում է ահաբեկչության դեմ պայքարում առաջավոր մեթոդների և միջոցների կատարելագործման գործընթացի շարունակման անհրաժեշտությունը, հատկապես ահաբեկիչների և ծայրահեղականների կողմից արմատական գաղափարախոսության տարածման համար ժամանակակից տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման փորձերը կանխելու նպատակով։
ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Հայաստանը: Երևանը դեռևս 2024 թվականի սկզբին հայտարարել էր կազմակերպությունում իր մասնակցության սառեցման մասին։
Լրահոս
0