00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ԱԳՆ–ում լրագրողին հնարավորություն չեն տվել Կայա Կալասին հարց ուղղել Արցախի մասին

© Photo : press office of MFA of RA Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի ասուլիսը
Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի ասուլիսը - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2025
Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի ասուլիսը
Բաժանորդագրվել
Փոխարենը ասուլիսի ընթացքում Միրզոյանին հարց են ուղղել Լավրովի հայտարարության մասին։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի– Sputnik. Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱԳՆ աշխատակիցները լրատվամիջոցներից նախ ճշտում էին, թե ովքեր հարցեր ունեն, այնուհետեւ պարզում էին հարցերի բովանդակությունը։
«Առավոտ» կայքը գրում է, որ իրենց թղթակցին հնարավորություն չեն տվել հարց հնչեցնել, թեպետ հերթագրվել էին, անհասկանալի էր, թե ինչ սկզբունքով որոշվեց հարց տվողների հերթականությունը։

Կայքի խմբագիր Աննա Իսրայելյան էլ գրել է ԱԳՆ-ում միշտ է եղել կարևոր ասուլիսներին լրագրողների կողմից տրվող հարցերը ճշտելու պրակտիկան: Այնպես որ՝ այս առումով առանձնապես տարակուսանքի առիթ չպիտի լիներ, եթե մինչ այս չհնչեին հավաստիացումներ, թե իբր հիմա լրագրողներն ազատ են ու կարող են չհամաձայնեցված հարցեր տալ:
«Բայց այս պատմության մեջ առավել կարևոր է, որ հնարավորություն չի ընձեռվել մեր լրագրողին ԵՄ բարձր ներկայացուցչին հարցեր ուղղել Արցախում ցեղասպանական գործողությունների, այս առնչությամբ եվրոպական բանաձևերը կյանքի չկոչելու մասին: Եվ փոխարենը հարցեր տալու սուղ հնարավորությունն օգտագործվել է Լավրովին հակադարձելու համար, ինչ է թե, ի տարբերություն Մակրոնի՝ ինքը մտահոգություն էր հայտնել եկեղեցու դեմ քայլերի առնչությամբ»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ասուլիսի ժամանակ «Արմենպրես» պետական լրատվական գործակալության լրագրողը Միրզոյանին խնդրեց մեկնաբանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը Հայաստանում տիրող իրավիճակի մասին։
Նշենք, որ Լավրովն ասել էր, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը այդ երկրի ներքին գործն է, բայց եկեղեցու վրա հարձակումները մտահոգիչ են։ «ՌԴ–ն շահագրգռված է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը հնարավորինս շուտ լուծվի»,–ասել էր նա։
Ի պատասխան` Արարատ Միրզոյանը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին մեղադրեց Հայաստանի ներքին գործերին միջամտելու մեջ։
«Եթե չեմ սխալվում, պարոն Լավրովն օգտագործել էր «իշխանությունների պայքարը եկեղեցու դեմ» ձևակերպումը, և պարոն Լավրովի տեղեկատվությունը բոլորովին չի համապատասխանում իրականությանը։ Հայաստանում չկա իշխանությունների պայքար եկեղեցու դեմ։ Սա իրավական պրոցես է, և սա Հայաստանի ներքին գործն է», - նշել էր Միրզոյանը։
Հավելենք, որ ՌԴ ԱԳ նախարարը չի օգտագործել «իշխանությունների պայքարը եկեղեցու դեմ» ձևակերպումը, նա խոսել է միայն «եկեղեցու վրա հարձակումների» մասին:
Լրահոս
0