00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:03
57 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Սա խորը ազդեցություն է ունենալու ՀՀ-ի ներքին և արտաքին քաղաքականության վրա․ Արա Պողոսյան
09:05
7 ր
Հակոբ Ավագյան
Սրճարան–ռեստորանների մեծամասնությունը հունվարի 1-ից հետո կարող է փակվել. Հակոբ Ավագյան
09:13
5 ր
Անուշ Հարությունյան
«NAN» մանկական կերերի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. Անուշ Հարությունյան
09:19
1 ր
Աիդա Ղարիբյան
Կաթնախառնուրդը կիրառվում է բացառիկ դեպքերում, երբ գործ ունենք հիվանդ երեխայի հետ. Աիդա Ղարիբյան
09:20
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավինյանն ընդդեմ քաղաքաշինության կոմիտեի` փակե՞լ, թե՞ ոչ urban.e-gov.am հարթակը

© Photo : press office of Yerevan municipalityՏիգրան Ավինյան
Տիգրան Ավինյան - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2025
Բաժանորդագրվել
Այս հարթակը գործարկվել է 2025 թ. հունվարի 1–ից և նախատեսված է, որ կառուցապատման թույլտվություններ տրամադրելու վարչարարությունը իրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով:
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դժգոհ է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից գործարկված urban.e-gov.am հարթակից։ Նա այդ մասին այսօր ասել է քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում։
«6 ամիս անցել է, և եթե համակարգը շարունակի այս ձևով աշխատել, դրա անհնարինության բերումով ստիպված կլինենք հրաժարվել դրանից։ Սա հայտնում եմ ի լուր աշխարհի և ցավով եմ հայտնում»,– հայտարարել է նա։
Նշենք, որ այս հարթակը գործարկվել է 2025 թ. հունվարի 1–ից և նախատեսված է, որ կառուցապատման թույլտվություններ տրամադրելու վարչարարությունը իրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով:
Ավինյանն այն համոզմանն է, որ հարթակը դժվարություններ է ստեղծում ինչպես կառուցապատողների, նախագծողների, այնպես էլ պետական և համայնքային մարմինների ծառայություններում։ Քաղաքապետն անգամ կարծում է, որ ընդհուպ պետք է դիտարկել հարթակի` ժամանակավորապես կասեցնելու հնարավորությունը:
Ավինյանն այս հայտարարություններն արել է այսօր առավոտյան, սակայն քիչ առաջ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն տարածեց տրամագծորեն հակառակ հաղորդագրությունը, ըստ էության, հերքելով քաղաքապետի խոսքերը։
«Կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացում վերադարձ թղթային տարբերակի չի լինելու»,– շեշտել են կոմիտեից։
Քաղաքաշինության կոմիտեից վստահեցնում են, որ կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացը շարունակվելու է իրականացվել բացառապես urban.e-gov.am միասնական թվային հարթակի միջոցով. քաղաքաշինության ոլորտի թվայնացման գործում հետքայլ չի լինելու։
«Հարթակի բարեհաջող աշխատանքի մասին են փաստում ցուցանիշները. 6 ամիսների ընթացքում ներկայացվել է ավելի քան 30 800 դիմում, որից շուրջ 6400–ը՝ միայն Երևանում»,– նշել են կոմիտեից։
Քաղաքաշինության կոմիտեն միաժամանակ համագործակցության առաջարկ է արել` նշելով, որ պատրաստ է գործընկերների հետ քննարկել բոլոր առաջարկները, որոնք կարող են էլ ավելի հեշտացնել հարթակից օգտվողների ամենօրյա աշխատանքը։
Լրահոս
0