https://arm.sputniknews.ru/20250629/irany-karvogh-e-verakangnel-urani-harstacumy-hashvats-amisneri-yntacqum-grvosi-90757192.html
Իրանը կարող է վերականգնել ուրանի հարստացումը հաշված ամիսների ընթացքում. Գրոսի
Իրանը կարող է վերականգնել ուրանի հարստացումը հաշված ամիսների ընթացքում. Գրոսի
Sputnik Արմենիա
Չնայած Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներին՝ Թեհրանը պահպանել է ուրանի հարստացման տեխնոլոգիական հնարավորությունը: 29.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-29T10:48+0400
2025-06-29T10:48+0400
2025-06-29T12:16+0400
իրանի իսլամական հանրապետություն
ռաֆայել գրոսի
միջուկային ծրագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/1a/27325343_0:36:1600:936_1920x0_80_0_0_8026a43adeb8d2cec0effe70b676550a.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Իրանը կարող է մի քանի ամսում վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը։ Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, որին ավելի վաղ Իսլամական Հանրապետության իշխանություններն արգելել էին մուտք գործել երկրի միջուկային օբյեկտներ։ Չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո միջուկային ենթակառուցվածքի լուրջ վնասներին՝ այն ամբողջությամբ չի ոչնչացվել: Այս մասին հայտարարել է Գրոսին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին հայտարարել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի ցանկությունը՝ ուսումնասիրել Իրանի միջուկային ծրագրի ազդեցության տակ գտնվող օբյեկտները, անիմաստ է և կարող է չար դիտավորություն ունենալ:Իրանի խորհրդարանը որոշում է ընդունել ՄԱԳԱՏԷ-ի հետ ԻԻՀ համագործակցությունը դադարեցնելու մասին այն պատճառով, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը դեր է խաղացել այն տեղեկատվությունը թաքցնելու գործում, որ դեռ տասը տարի առաջ գործակալությունը պաշտոնապես հայտարարել էր «բոլոր խնդիրները լուծված»:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/1a/27325343_154:0:1447:970_1920x0_80_0_0_68758e94cf012589ebab3dbd5d12e598.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ռաֆայել գրոսի, միջուկային ծրագիր
իրանի իսլամական հանրապետություն, ռաֆայել գրոսի, միջուկային ծրագիր
Իրանը կարող է վերականգնել ուրանի հարստացումը հաշված ամիսների ընթացքում. Գրոսի
10:48 29.06.2025 (Թարմացված է: 12:16 29.06.2025) Չնայած Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներին՝ Թեհրանը պահպանել է ուրանի հարստացման տեխնոլոգիական հնարավորությունը:
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Իրանը կարող է մի քանի ամսում վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը։ Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, որին ավելի վաղ Իսլամական Հանրապետության իշխանություններն
արգելել էին մուտք գործել երկրի միջուկային օբյեկտներ։ Չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո միջուկային ենթակառուցվածքի լուրջ վնասներին՝ այն ամբողջությամբ չի ոչնչացվել: Այս մասին հայտարարել է Գրոսին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Նրանք կարող են ստանալ մի քանի ամսվա ընթացքում, կամ ավելի քիչ: Ցենտրիֆուգների մի քանի կասկադներ, որոնք պտտվելու են և հարստացված ուրան են արտադրելու: Չի կարելի պնդել, որ ամեն ինչ անհետացել է, և այնտեղ ոչինչ չկա», - հայտարարել է Գրոսին։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կրկին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և գտնել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցի «տեխնիկապես հիմնավորված» լուծում՝ հավելելով, որ այժմ դրա համար հնարավորություն կա:
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին հայտարարել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի ցանկությունը՝ ուսումնասիրել Իրանի միջուկային ծրագրի ազդեցության տակ գտնվող օբյեկտները, անիմաստ է և կարող է չար դիտավորություն ունենալ:
Իրանի խորհրդարանը որոշում է ընդունել ՄԱԳԱՏԷ-ի հետ ԻԻՀ համագործակցությունը դադարեցնելու մասին այն պատճառով, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը դեր է խաղացել այն տեղեկատվությունը թաքցնելու գործում, որ դեռ տասը տարի առաջ գործակալությունը պաշտոնապես հայտարարել էր «բոլոր խնդիրները լուծված»: